Քավաքեբյան. Եվրոպայում որոշ ահաբեկչական խմբերի գորժունեությունն անընդունելի է
https://parstoday.ir/hy/news/world-i98672-Քավաքեբյան._Եվրոպայում_որոշ_ահաբեկչական_խմբերի_գորժունեությունն_անընդունելի_է
Իրան-Բրիտանիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ասել է. «Եվրոպական երկրներում ահաբեկչական խմբերի որոշ ղեկավարների գոյությունը անընդունելի է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2018 08:22 Asia/Tehran
  • Քավաքեբյան. Եվրոպայում որոշ ահաբեկչական խմբերի գորժունեությունն անընդունելի է

Իրան-Բրիտանիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ասել է. «Եվրոպական երկրներում ահաբեկչական խմբերի որոշ ղեկավարների գոյությունը անընդունելի է»:

Բրիտանիայի Տնտեսական գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Լորդ Նորման Լամոնտի հետ  հանդիպման ժամանակ, Իրան-Բրիտանիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Մոստաֆա Քավաքեբյանն անդրադառնալով սեպտեմբերի 22-ին Ահավազում  ահաբեկչական միջադեպի ասել է.«Որոշ երկրներ աջակցում են ահաբեկիչներին, որոնք տեղակայված են Եվրոպայում»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ին Բրիտանիայի կառավարության աջակցությանը, Մուստաֆա Քավաքեբյանը հավելել է.«Բրիտանիան աջակցում է ՀԳՀԾ-ի շարունակությանը եւ փորձում է խորացնել Իրանի հետ իր առեւտրային եւ տնտեսական կապերը »:

Լորդ Նորման Լամոնտը հավելել է, որ Բրիտանիայի կառավարությունը ջանք է գործադրել  շարունակելու ՀԳՀԾ-ի իրագործումը, սակայն բրիտանական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ կառավարության ճնշումը դժվարացնում է նրանց աշխատանքն Իրանում:

Դատապարտելով Ահվազի ահաբեկչական միջադեպը, Լամոնտն ասել է. «Այս ահաբեկչությունը անարդար և դատապարտված է»: