Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատեց ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ի միահեծանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i98718-Գերմանիայի_ԱԳ_նախարարը_քննադատեց_ՀԳՀԾ_ի_հարցով_ԱՄՆ_ի_միահեծանությունը
Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատելով ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունն ընդգծել է. «Բեռլինն ու ԵՄ-ն ՀԳՀԾ-ին առիթ տալով ճիշտ ընտրություն են կատարել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2018 13:01 Asia/Tehran
  • Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատեց ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ի միահեծանությունը

Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատելով ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունն ընդգծել է. «Բեռլինն ու ԵՄ-ն ՀԳՀԾ-ին առիթ տալով ճիշտ ընտրություն են կատարել»:

Հեյկո Մաասը գերմանական «Դոյչե  Վելե» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է. «ՀԳՀԾ-ն ստորագրած եվրոպական երկրներն ու ԵՄ-ն թափանցիկ կերպով հայտարարել են այս համաձայնության պահպանման մասին իրենց տեսակետը և ճիշտ ուղին դա է»:

Գերմանիայի ԱԳ նախարարը այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ն չի կարևորում միջազգային հարցերում բազմակողմանիությունն, ասել է. «Սա նորություն չէ և ԱՄՆ-ն շատ հարցերում այլ ուղի է ընտրել և  միայնակորեն որոշում է ընդունել»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարել է ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և երկու փուլերում Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին:

ՀԳՀԾ-ն ստորագրած Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան և ԵՄ-ն ՀԳՀԾ-ն պաշտպանող վերջին քայլով նախօրեին ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին առընթեր հայտարարեցին, որ անտեսելով ԱՄՆ-ի պատժամիջոցներ մինչև նոյեմբեր ամիս գործադրման են հանձնելու Իրանի հետ առևտրական հարաբերությունների պահպանման ֆինանսական սեփական մեխանիզմը: