ԱՄՆ-ի պաշտոնյան խոստովանել է Սիրիայում Իրանի ներկայության օրինականությունը
Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը խոստովանել է, որ Իրանը Սիրիայի կառավարության հրավերով է ներկա Սիրիայում և Իրանի ներկայությունը օրինական է:
Միևնույն ժամանակ Ջեյմս Ջեֆրեյն ասել է.«Մինչև իրանական ուժերի հեռանալը ԱՄՆ-ն կշարունակի իր ռազմական ներկայությունը Սիրիայում»:
Այդուհանդերձ ԱՄՆ ՊՆ Ջեյմս Մաթիսի օգնական Ռոբերթ Քարեմը չորեքշաբթի օրը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ընթացքում մերժել է ԱՄՆ-ի ազգային անվտագության խորհրդական Ջոն Բոլթոնի արտահայտությունները և հայտարարել է.«Սիրիայում ԱՄՆ-ի ներկայության նպատակը Իրանին դիմակայելը չէ և այդ կարգի մոտեցումը օրինական չէ»:
Երկուշաբթի օրը Ջոն Բոլթոնը ասել էր, որ քանի դեռ իրանական ուժերը դուրս չեն բերվել Սիրիայից ԱՄՆ-ն կշարունակի ռազմական ներկայությունը այդ երկրում, սակայն Ջեմզ Մաթիսը անմիջապես մերժելով Բոլթոնի հայտություններն ասել էր.«Սիրիայում ԱՄՆ-ի ուժերը կենտրոնացած են ԻԼԻՊ-ին դիմակայելու խնդրի վրա»: