ՄԱԿ.«Սիրիայի արևելյան հատվածում տեղահանվել է 30 հազար մարդ»
ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում, Սիրիայի Դեյր Էլ-Զոր նահանգում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ իրականացված հարձակումների հետևանքով տեղահանվել է 30 հազար մարդ:
Ինչպես հաղորդում է Անատոլու լրատվական գործակալությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դոժարիքն ուրբաթ օրը Նյու Յորքում կազմակերպության կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հղում անելով Սիրիայում հումանիտար հարցերով զբաղվող ՄԱԿ-ի պաշտոնյաների տվյալներին հայտարարել է, որ Դեյր Էլ-Զոր նահանգում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ իրականացված ռազմական հարձակումների հետևանքով, 2018 թվականի հունիս ամսից 30 հազար մարդ է տեղահանվել:
Անդրադառնալով Դեյր Էլ-Զոր նահանգում գտնվող ժամանակավոր ճամբարներում տիրող աղետալի վիճակին, Դոժարքկն ասել է.«Տեղահանվածները չունեն առողջապահական հնարավորություններ: Նրանք բժշակական օգնության խիստ կարիք ունեն»: