14 հազար հոգանոց ցույց Գերմանիայում՝ ի հովանավորություն միգրանտների և ռասիզմի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i98807-14_հազար_հոգանոց_ցույց_Գերմանիայում_ի_հովանավորություն_միգրանտների_և_ռասիզմի_դեմ
Բողոքելով կառավարության ռասիստական և հակամիգրացիոն քաղաքականությունների դեմ, ավելի քան 14 հազար գերմանացիներ Համբուրգում ցույց են անցկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2018 10:05 Asia/Tehran
  • 14 հազար հոգանոց ցույց Գերմանիայում՝  ի հովանավորություն միգրանտների և ռասիզմի դեմ

Բողոքելով կառավարության ռասիստական և հակամիգրացիոն քաղաքականությունների դեմ, ավելի քան 14 հազար գերմանացիներ Համբուրգում ցույց են անցկացրել:

«Միասին ընդդեմ ռասիզմի» նշանաբանով ցույցը հովանավորվել է ավելի քան 450 կազմակերպությունների կողմից:

Ցուցարարները երկրի պաշտոնատարներից պահանջել են դադարեցնել միգրանտներին երկրից հեռացնելը և իրենց հովանավորությունն են հայտնել ժողովրդի գաղթելու իրավունքի նկատմամբ:

2015 թվականից ի վեր, Միջին Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում բախումները սրվելով, եվրոպական երկրները աննախադեպ ներգաղթի ականատես են եղել: