Սիրիային հանձնվեց «Էս-300» համակարգը. Ռուսաստանի պաշտպանության նախարար
https://parstoday.ir/hy/news/world-i98910-Սիրիային_հանձնվեց_Էս_300_համակարգը._Ռուսաստանի_պաշտպանության_նախարար
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի օրն այդ երկրի անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրեց «Էս-300» հակահրթիռային պաշտպանության համակարգը Սիրիային հանձնվելու մասին:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 03, 2018 03:34 Asia/Tehran

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի օրն այդ երկրի անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրեց «Էս-300» հակահրթիռային պաշտպանության համակարգը Սիրիային հանձնվելու մասին:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ գումարված նիստում նշեց, որ հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ Սիրիայի կառավարությանն է  հանձնվել ռուս զորայինների անվտանգության ամրապնդման համար մասնավոր սարքեր:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը նկատելով, որ Մոսկվան սկսել է «Էս-300» համակարգերի օգտագործման կապակցությամբ սիրիացի փորձագետներին վարժությունների փոխանցումն, ասաց, որ այդ գործընթացը կտևի 3 ամիս:

Ռուսաստանն անցած ամիս որոշեց Սիրիայի բանակին հանձնել «Էս-300» հակահրթիռային պաշտպանության համակարգ:

Այդ որոշումն ընդունվեց Սիրիայի հյուսիս-արևմտյան Լաթաքիա նահանգում իսրայելական ռազմական ինքնաթիռների իրականացրած հարձակման ընթացքում Ռուսաստանի ռազմական ինքնաթիռի խոցվելուց և դրա 15 ուղևորների սպանվելուց հետո: