Սիրիային հանձնվեց «Էս-300» համակարգը. Ռուսաստանի պաշտպանության նախարար
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի օրն այդ երկրի անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրեց «Էս-300» հակահրթիռային պաշտպանության համակարգը Սիրիային հանձնվելու մասին:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ գումարված նիստում նշեց, որ հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ Սիրիայի կառավարությանն է հանձնվել ռուս զորայինների անվտանգության ամրապնդման համար մասնավոր սարքեր:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը նկատելով, որ Մոսկվան սկսել է «Էս-300» համակարգերի օգտագործման կապակցությամբ սիրիացի փորձագետներին վարժությունների փոխանցումն, ասաց, որ այդ գործընթացը կտևի 3 ամիս:
Ռուսաստանն անցած ամիս որոշեց Սիրիայի բանակին հանձնել «Էս-300» հակահրթիռային պաշտպանության համակարգ:
Այդ որոշումն ընդունվեց Սիրիայի հյուսիս-արևմտյան Լաթաքիա նահանգում իսրայելական ռազմական ինքնաթիռների իրականացրած հարձակման ընթացքում Ռուսաստանի ռազմական ինքնաթիռի խոցվելուց և դրա 15 ուղևորների սպանվելուց հետո: