Հոկտեմբեր 04, 2018 16:50 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգված է  երեխաների նկատմամբ իրականացվող սեռական բռնությունների հարցով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նախազգուշացրել է ողջ աշխարհում երեխաների նկատմամբ իրականացվող սեռական բռնությունների դեպքերի ավելացման կապակցությամբ:

«Շին Հուա» լրատվական գործակալության չորեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մուհամմադը Նյու Յորքում կայացած «Երեխաների նկատմամբ իրականացվող սեռական բռնությունները» թեմայով համաժողովում ասել է.«Ամեն օր, բոլոր երկրներում և հասարակության բոլոր մակարդակներում, միլիոնավոր աղջիկներ ու տղաներ դառնում են սեռական բռնությունների զոհը»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նիգերիացի տեղակալի խոսքով՝ ողջ աշխարհում դեռ 20 տարին չբոլորած առնվազն 120 միլիոն աղջիկներ, այսինքն յուրաքանչյուր 20 աղջիկներից մեկը ենթարկվում են սեռական բռնության և միլիոնավոր տղաներ էլ  լռում ու այդ մասին երբեք չեն արտահայտվում:

ՄԱԿ-ի պաշտոնյան երեխաների նկատմամբ իրականացվող սեռական բռնությունների կանխման ոլորտում անդրադարձել է ՄԱԿ-ում 2015 թվականին վավերացված «Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգ»-ին: «Այս ծրագրի նպատակն է մինչև 2030 թվականը վերջ դնել երեխաների դեմ բռնություններին»,ասել է Ամինա Մուհամմադը:

Պիտակ