Եվրոպական պառլամենտի փոխնախագահը հերքել է ՀԳՀԾ-ի դեմ Թել Ավիվի դիրքորոշումը
Եվրոպական պառլամենտի փոխնախագահը սխալ է համարել միջուկային գործարքի դեմ Իսրայելի դիրքորոշումը:
Ալեքսանդր Նիկոլաս Լամբսդորֆը, Գերմանիայի ռադիոյի հետ հարցազրույցում, անդրադառնալով միջուկային գործարքի վերաբերյալ Բեռլինի և Թել-Ավիվի միջև գոյություն ունեցող անհամաձայնությանը, հստակեցրել է.«Իսրայելի կողմից ՀԳՀԾ-ի մերժման քննադատությունը ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը»:
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը հավելել է, որ Եվրոպան կձեռնարկի բոլոր քայլերը՝ միջուկային համաձայնությունը պահպանելու և ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը Իրանի միջուկային օբյեկտներ ստուգելու համար:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում ունեցած իր ելույթում կրկնելով Իրանի դեմ նախկին անհիմն հայտարարություններն ու մեղադրանքները, հայտարարեց, որ Թեհրանի մերձակայքում միջուկային գաղտնի պահեստ գոյություն ունի:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն մի հաղորդագրություն է հրապարակել, որում հայտարարել է, որ Իրանն իրականացնում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակներում ստանձնած միջուկային պարտավորությունները և գործակալությունն ստուգումներն է անցկացնում ու վերահսկում է Իրանի միջուկային պարտավորությունների կատարման ընթացքը: