Գերմանիայի կանցլերն ընդգծել է ԱՄՆ-ից Եվրոպայի անկախացման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i99083-Գերմանիայի_կանցլերն_ընդգծել_է_ԱՄՆ_ից_Եվրոպայի_անկախացման_անհրաժեշտությունը
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ նկատի առնելով ԱՄՆ նախագահի կարգախոսներն ու դիրքորոշումները, եվրոպացիները պիտի պատրաստ լինեն անկախաբար պաշտպանելու իրենց շահերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2018 02:17 Asia/Tehran
  • Գերմանիայի կանցլերն ընդգծել է ԱՄՆ-ից Եվրոպայի անկախացման անհրաժեշտությունը

Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ նկատի առնելով ԱՄՆ նախագահի կարգախոսներն ու դիրքորոշումները, եվրոպացիները պիտի պատրաստ լինեն անկախաբար պաշտպանելու իրենց շահերը:

Համաձայն «Ասոշիեյթեդ պրես»-ի հաղորդման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրն ասել է. «Այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծում է, որ իր առաջին գերակայությունն Ամերիկան է և ներկայացնում է «Նախ Ամերիկա»-ն կարգախոսը, վկայում է այն մասին, որ Եվրոպան պիտի պատրաստ լինի անկախաբար պաշտպանելու իր շահերը»:

«Սա չպիտի ԱՄՆ-ի դեմ վերցված քայլ ընկալվի: Դա նշանակում է, որ Եվրոպան պիտի կարողանա գեոպոլետիկական ու համաշխարհային առումով անկախ աշխատել»,-հավելել է Մերկելը:

Գերմանիայի կանցլերի խոսքերով. «Եվրոպայի գերակայությունը ռազմական ուժը չէ: Ռազմական ուժը համարվում է վերջին այլընտրանքը: Շարունակաբար պիտի ջանք գործադրել քաղաքական լուծումների ուղղությամբ»:

«Եթե Եվրոպան ցանկանում է աշխարհում դերակատարություն ունենալ, պիտի հավաքական աշխատանք տանել և Չինաստանի, Ռուսաստանի ու Աֆրիկայի հետ կապված հստակ դիրքորոշում ընդունել»,-նշել է Մերկելը: