Հակառակ ԱՄՆ-ի ցանկության, Հնդկաստանը շարունակելու է Իրանից նավթի գնումը
Իրանի առևտրայի մի պաշտոնյա ասել է.«Անտեսելով ԱՄՆ-ի ճնշումները, Հնդկաստանը շարունակելու է Իրանից նավթի գնումը»:
Իրան-Հնդկաստան համատեղ առևտրի պալատի տնօրեն Էբրահիմ Ջամիլին ասել է.«Հնդկաստանի որոշ նավթազտարաններ կառուցվել են Իրանի նավթի հիմամբ»:
«ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան մեծ ճնշում են գործադրում Հնդկաստանի վրա, որպեսզի այդ երկիրը դադարեցնի Իրանից նավթի գնումը».-ասել է Ջամիլին:
Նշելով, որ Հնդկաստանի տնտեսությունը զարգացման ընթացքում է գտնվում, Իրան-Հնդկաստան համատեղ առևտրի պալատի տնօրենը հավաստիացրել է, որ եթե Հնդկաստանն իր նավթային կարիքները չապահովի Իրանից, այդ երկրի տնտեսությունը կվնասվի:
Էբրահիմ Ջամիլին նշել է, որ նավթի ոլորտից բացի, Իրանն ու Հնդկաստանը լայն համագործակցություն են ծավալում մյուս ոլորտներում, այդ թվում՝ Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգստի կառավարման ոլորտում: