Հոկտեմբեր 08, 2018 12:12 Asia/Tehran
  • Amnesty International կազմակերպության կոչը միջազգային հանրությանը՝ արաբ լրագրողի սպանության նկատմամբ

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել չլռել Սաուդյան Արաբիայի պաշտոնատարների կողմից գաղափարական ընդդիմության հալածանքների նկատմամբ և Ռիադին ճնշել՝ արաբ լրագրողի անորոշ գործը բացահայտելու կապակցությամբ:

Ալ-Ջազիրա հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Amnesty International կազմակերպության Միջինարևելյան հարցերի գծով տնօրեն Լին Մալուֆը հայտարարել է, որ պահանջում է անկախ հետաքննություն անցկացնել սաուդյան ռեժիմի քննադատ Ջեմալ Խաշեղջիի Թուրքիայում կատարված սպանության կապակցությամբ և այդ ոճրագործության հեղինակներին, անկախ իրենց պաշտոնից, ենթարկել դատական պատասխանատվության:

Նշելով, որ Խաշեղջիի սպանությունը կարող է վտանգավոր սպառնալիք լինել մարդու իրավունքների պաշտպանների ու Սաուդյան Արաբիայի ընդդիմադիրների համար, Լի Մալուֆն ասել է. «Այդ հարցը խիստ մտահոգում է այդ երկրի ակտիվիստներին: Նրանք ունեն մտավախություն, որ չեն կարող Սաուդյան Արաբիայից դուրս ապահով վայր գտնել»:

Պիտակ