Գերմանիայի ԱԳ նախարարն զգուշացրել է Թրամփի քաղաքականությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i99180-Գերմանիայի_ԱԳ_նախարարն_զգուշացրել_է_Թրամփի_քաղաքականությունների_կապակցությամբ
Գերմանիայի ԱԳ նախարարը հերթական անգամ զգուշացրել է միջազգային հարաբերություններում ԱՄՆ նախագահի քաղաքականությունների բացասական հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2018 03:39 Asia/Tehran
  • Գերմանիայի ԱԳ նախարարն զգուշացրել է Թրամփի քաղաքականությունների կապակցությամբ

Գերմանիայի ԱԳ նախարարը հերթական անգամ զգուշացրել է միջազգային հարաբերություններում ԱՄՆ նախագահի քաղաքականությունների բացասական հետևանքների կապակցությամբ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը երկուշաբթի օրը Բեռլինում ասել է. «ԱՄՆ-ի վարած քաղաքականության և նախագահ Դոնալդ Թրամփի քայլերի պատճառով, միջազգային համակարգը  հայտնվել է փլուզման եզրին»:

Մաասը  որպես միջազգային համակարգի ոչնչացման վտանգի փաստարկ, ներկայացրել է միջազգային համաձայնագրերից հրաժարվելը:

Գերմանիայի ԱԳ նախարարի ընդգծմամբ, այդ երկրի և Եվրոպայի արտաքին քաղաքականությունը ծանր ու բարդ խնդիրների առջև է կանգնած: