Աշխարհում ավելի քան 120 մլն մարդ տառապում է սովից
Աշխարհում ավելի քան 120 մլն մարդ տառապում Է սովի եւ թերասնման խնդրից, ընդ որում՝ Աֆրիկայի երկրներն այս վարկանիշի ռեկորդակիրներն են:
Այդ մասին վկայում են «Սովի ընդհանուր տեղեկատու» ամենամյա զեկույցի տվյալները, որը հրապարակել Է Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը Welthungerhilfe եւ Concern Worldwide ոչ կառավարական կազմակերպությունների հետ համատեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ 2018 թվականի ցուցանիշն առավելագույնին Է հասել այս զեկույցի հրապարակման ողջ ժամանակաշրջանում: Զեկույցի տեղեկատվության համաձայն, այսօրվա դրությամբ շուրջ սովից տառապում Է 124 մլն մարդ՝ երկու տարի առաջվա 80 միլիոնի համեմատությամբ: Դրա հետ մեկտեղ տեղեկացվում Է, որ հարկադիր վերաբնակների թիվը, որոնք սովի են մատնված կամ անբավարար են սնվում, այս տարի հասել Է մոտավորապես 70 միլիոնի:
Աֆրիկայի յոթ երկրներում, ներառյալ Չադը, Հայիթին, Մադագասկարը, Սիեռա-Լեոնեն, Եմենը եւ Զամբիան, այս խնդիրն առավել լուրջ վտանգ Է ներկայացնում: Սովահար բնակչության հետ կապված ամենակրիտիկական իրադրությունը գրանցվել Է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում: Ցուցանիշի զգալի վատթարացում Է արձանագրվել ԿԺԴՀ-ում, որը սովյալ բնակչության թվաքանակով 27-րդ տեղից տեղափոխվել Է 11-րդ տեղ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am