Աշխարհի ժողովուրդների մոտ 70 տոկոսը չի վստահում Թրամփի քաղաքականություններին
Ամերիկյան հետազոտական կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ աշխարհի ժողովուրդների մոտ 70 տոկոսը չի վստահում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականություններին:
National Interest-ի ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ ամերիկյան «Pew Research Centre» հետազոտական կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ աշխարհի 25 երկրում ամենամյա սոցհարցումների ամփոփման արդյունքում պարզվել է, որ աշխարհի մյուս երկրների ղեկավարների համեմատությամբ Դոնալդ Թրամփի միակողմանի քաղաքականությունների նկատմամբ անվստահությունը ավելի մեծ է:
«Pew Research Centre» հետազոտական կենտրոնը հայտարարել է.«ԱՄՆ-ի նախկին կառավարությունների համեմատությամբ Թրամփի նկատմամբ անվստահությունը գերազանցում է թե աշխարհի մասշտաբով թե շատ երկրներում որտեղ սոցհարցում է անցկացվել:
Նշենք,որ Դոնալդ Թրամփի վարած միակողմանի քաղաքականությունները հանգեցրել են ԱՄՆ-ի մեկուսացմանն աշխարհում: