Քյոլնի գլխավոր կայարանում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա
Հոկտեմբեր 15, 2018 14:14 Asia/Tehran
Գերմանիայի Քյոլն քաղաքի Բրեսլաուերպլաց հրապարակի մոտակայքում անհայտ անձը պատանդ է վերցրել մարդկանց: Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները:
Քյոլնի ոստիկանության խոսնակն երկուշաբթի օրը Reuters- ին ասել է, որ մարդկանց պատանդ են պահում դեղատանը կամ McDonald's-ի ռեստորանի տարածքում կան վիրավորներ:
Վկայակոչելո ոստիկանության գերմանական Focus պարբերականը հայտնել է Քյոլնի գլխավոր կայարանի շենքից ոչ հեռու կրակոցի մասին, որի հետևանքով հավանաբար մարդ է տուժել: Կրակոցի պատճառների մասին տեղեկությունը չի հրաղորդվել:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները:
Պիտակ