Եվրամիությունը փորձում է պահպանել Իրանի հետ հարաբերությունները
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում գործադրվելու է Իրանին ուղղակի վճարելու մեխանիզմը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ միությունը որոշել է գորղադրել նոր ֆինանսական մեխանիզմ, որը հնարավրություն կտա առևտրային գորղարքներ իրականացնել Իրանի հետ և խուսափել ԱՄՆ պատժամիջոցներից:
Մոգերինիի խոսքերով, Ասիայում Եվրամիության գործընկերները նույնպես պատրաստակամություն են հայտնել կատարել իրենց պարտավորությունները այդ շրջանակներում:
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը հայտարարել է, որ Իրանը Մերձավոր Արևելքում կարևոր երկիր է և ունի մեծ շահեր եվրոպական և ասիական երկրների համար: