ََԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է միջանկյալ ընտրություններին միջամտելու մեղադրանքին
https://parstoday.ir/hy/news/world-i99634-ََԱՄՆ_ում_ՌԴ_դեսպանատունն_արձագանքել_է_միջանկյալ_ընտրություններին_միջամտելու_մեղադրանքին
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը մերժում է Վաշինգտոնի կոմից այդ երկրի միջնստաշրջանային ընտրություններին միջամտելու կապակցությամբ Ռուսաստանի դեմ ներկայացրած նոր մեղադրանքը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 20, 2018 16:19 Asia/Tehran
  • ََԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է միջանկյալ ընտրություններին միջամտելու մեղադրանքին

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը մերժում է Վաշինգտոնի կոմից այդ երկրի միջնստաշրջանային ընտրություններին միջամտելու կապակցությամբ Ռուսաստանի դեմ ներկայացրած նոր մեղադրանքը:

«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ ԱՄՆ կոնգրեսի միջնստաշրջանային ընտրություններում Ռուսաստանի քաղաքացի Ելենա Ալեքսեևայի դեմ հնչեցված նոր մեղադրանքներմ անհիմն են:

Հայտարարության մեջ նշվում է, որ առաջիկա միջնստաշրջանային ընտրությունները պատրվակ են ծառայում Ռուսաստանի դեմ նոր մեղադրանքներ ներկայացնելու համար:

ԱՄՆ դատական համակարգը ռուս կնոջը մեղադրել է 2018 թ.-ի նոյեմբերի վերջին կայանալիք  կոնգրեսի միջնստաշրջանային ընտրությունների արդյունքների վրա զդելու մեջ:

Ռուսաստանի կառավարությունը բազմիցս մերժել է այլ երկրների ներքին գործերին և ընտրական գործընթացներին միջամտության մասին մեղադրանքնեըր :

ԱՄՆ-ի  չորս հետախուզական և անվտանգության գործակալություններ ուրբաթ օրը համատեղ հաղորդագրություն տարածելով,  Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին մեղադրել են ԱՄՆ առաջիկա ընտրական գործընթացին միջամտելու մեջ: