ََԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է միջանկյալ ընտրություններին միջամտելու մեղադրանքին
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը մերժում է Վաշինգտոնի կոմից այդ երկրի միջնստաշրջանային ընտրություններին միջամտելու կապակցությամբ Ռուսաստանի դեմ ներկայացրած նոր մեղադրանքը:
«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ ԱՄՆ կոնգրեսի միջնստաշրջանային ընտրություններում Ռուսաստանի քաղաքացի Ելենա Ալեքսեևայի դեմ հնչեցված նոր մեղադրանքներմ անհիմն են:
Հայտարարության մեջ նշվում է, որ առաջիկա միջնստաշրջանային ընտրությունները պատրվակ են ծառայում Ռուսաստանի դեմ նոր մեղադրանքներ ներկայացնելու համար:
ԱՄՆ դատական համակարգը ռուս կնոջը մեղադրել է 2018 թ.-ի նոյեմբերի վերջին կայանալիք կոնգրեսի միջնստաշրջանային ընտրությունների արդյունքների վրա զդելու մեջ:
Ռուսաստանի կառավարությունը բազմիցս մերժել է այլ երկրների ներքին գործերին և ընտրական գործընթացներին միջամտության մասին մեղադրանքնեըր :
ԱՄՆ-ի չորս հետախուզական և անվտանգության գործակալություններ ուրբաթ օրը համատեղ հաղորդագրություն տարածելով, Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին մեղադրել են ԱՄՆ առաջիկա ընտրական գործընթացին միջամտելու մեջ: