Գերմանացի պատգամավորին մեղադրում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i99647-Գերմանացի_պատգամավորին_մեղադրում_են_Ադրբեջանից_կաշառք_ստանալու_մեջ
Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը, ով նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ է, մեղադրվում է Ադրբեջանից անուղղակիորեն կաշառք ստանալու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2018 14:51 Asia/Tehran
  • Գերմանացի պատգամավորին մեղադրում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ

Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը, ով նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ է, մեղադրվում է Ադրբեջանից անուղղակիորեն կաշառք ստանալու մեջ:

Ինչպես գրել է գերմանական Deutsche Welle պարբերականը, Բունդեսթագի պատգամավոր և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Կարին Շտրենցը մեղադրվում է Ադրբեջանից անուղղակիորեն կաշառք ստանալու մեջ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն ավելի վաղ անդամ երկրների, այդ թվում Գերմանիայի  պաշտոնատարներին  կոչ  էր արել հետամուտ լինել Շտրենցի կաշառակերտության գործին:

ԵԽԽՎ-ի սեփական անկախ քննիչ մարմնի՝ IBAC-ի 2018-ի ապրիլին հրապարակած զեկույցում, ԵԽԽՎ-ի տասնյակ անդամների անուններ կային: Նրանց թվում էր  Քրիստոնեա-սոցիալական կուսակցությունից նախկին պատգամավոր և  ԵԽԽՎ-ի նախկին անդամ Էդուարդ Լինտները,  որին համարում են Ադրբեջանի «առանցքային լոբբիստ»:

Ըստ ԵԽԽՎ-ի սեփական անկախ քննիչ մարմնի հրապարակած զեկույցի, հենց նա է Բաքվի օգտին լոբբիստական աշխատանքում ներգրավել Կարին Շտրենցին:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշ անդամներ 2013 թվականի հունվարին Ադրբեջանի կառավարությունից ստացել են բազում նվերներ՝ խավիարի, գորգերի,  ոսկերչական զարդերի և Բաքվի շքեղ հյուրանոցներում կեցության տեսքով, որպեսզի դեմ քվեարկեն այդ երկրում քաղբանտարկյալների վիճակի մասին հնչող քննադատություններին: