Վաշինգտոնը բացառություններ է նկատի առնում Իրանի նավթի գնորդների համար
Իրանի նավթային շրջափակման հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումից նահանջելով, ԱՄՆ-ի գանաձապետարանի նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնը որոշ բացառություններ է նկատի առնում Իրանից նավթի գնման հարցում:
Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ստիվեն Մնուչին ասել է.«Իրանի նավթի գնորդները պետք է 2013-2015 թվականներից 20 տոկոս ավելի շատ նվազեցնեն Իրանից նավթի ներկրումը, որպեսզի կարողանան օգտվել ԱՄՆ-ի բացառություններից»:
Մերժելոցվ նավթի համաշխարհային գնի բարձրանալու մասին մտահոգությունները, Մնուչին հավակնել է, որ հատուցվել է Իրանի նավթի առաջարկի նվազումը:
Այս բոլորն այն դեպքում, երբ Իրանի նավթի արտահանման նվազեցման հարցը մտահոգություններ է առաջացրել միջազգային շուկայում:
Վաշինգտոնն այն պայմաններում է որոշել բացառություններ նկատի առնել Իրանի նավթի գնորդների համար, երբ Թրամփը հայտարարել էր, որ զրոյի է հասցնելու Իրանի նավթի արտահանումը:
Իրանի նավթի գլխավոր գնորդներ՝ Չինաստանն ու Հնդկաստանը հայտարարել են, որ շարունակելու են իրանից նավթի գնումը: