Գերմանիան մտադիր է դադարեցնել զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիային
Գերմանիայի տնտեսության նախարարն հայտարարել է, որ շուտափույթ կերպով պետք է հստակեցնել, թե ինչ է տեղի ունեցել Սաուդյան իշխանությունների քննադատ Ջամալ Խաշողջիի հետ և դադարեցնել զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիա:
Պիտեր Ալմայերն ասել է, որ եթե եվրոպական երկրները դադարեցնեն Սաուդյան Արաբիային զենք վաճառելը, ապա ճնշումները կարող են ազդել Սաուդյան ռեժիմի վրա:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է «Նախ և առաջ, մենք խստորեն դատապարտում ենք տեղի ունեցածը: Բացի այդ, մենք կարծում ենք, որ շուտափույթ կերպով պետք է հստակեցնել, թե ինչ է տեղի ունեցել Խաշեղջիի հետ:Իսկ մինչ այդ, Գերմանիան պատրաստվում է դադարեցնել սպառազինության մատակարարումը Սաուդյան Արաբիային:
Սաուդյան իշխանությունների քննադատ Ջամալ Խաշողջին, հոկտեմբերի 2-ին այցելել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրան ոչ ոք այլևս չի տեսել:
18 օր անց, Սաուդյան ռեժիմը շաբաթ օրն ի վերջո հաստատեց Ստամբուլի հյուպատոսարանում Խաշողջիի սպանության փաստը, սակայն հայտարարեց, որ նա սպանվել է վեճի բռնվելու արդյունքում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի ընդունում Ռիադի մեկնաբանությունները: Եվրոպական որոշ երկրների ղեկավարներ նույնպես նման հայտարարություններ են արել: