Մանուկների փրկության հիմնադրամն ազդարարել է երեխաների վրա Եմենի պատերազմի ազդեցության մասին
(last modified Wed, 24 Oct 2018 06:50:41 GMT )
Հոկտեմբեր 24, 2018 10:20 Asia/Tehran
  • Մանուկների փրկության հիմնադրամն ազդարարել է երեխաների վրա Եմենի պատերազմի ազդեցության մասին

Մանուկների փրկության հիմնադրամի մի պաշտոնատար ազդարարել է Եմենի երեխաների հոգեկան ու ֆիզիկական պայմանների վրա այդ երկրի երկարատև պատերազմի ունեցած աղետալի հետևանքների մասին:

Թամեր Կռոլոսը Գերմանիայի «Թագս Ցայտունգ» օրաթերթում ասել է, որ Եմենում 400 հազար երեխաներ տառապում են լուրջ թերսնումից, որը բժշկական խնամքի ու դեղորայքի կարիք ուի:

«Եմենում շուրջ 17 միլիոն մարդ օժանդակային ապրանքների  կարիք ունի և այս իրավիճակը կարող է այդ երկրում սովի աղետի հանգեցնել»,-հավելել է Կռոլոսը:

Կռոլոսն անդրադառնալով Եմենի Ալ-Հուդայդա նավահանգստի պաշարմանն, ասել է. «Եմենցիներին անհրաժեշտ սննդամթերքի ավելի քան 80 տոկոսը ներկրվում է այդ նավահանգստից»:

Մանուկների փրկության հիմնադրամում Եմենի հարցերով ներկայացուցիչն ասել է. «Եմենի պատերազմի ժամանակ ավելի քան 1200 դպրոցներ կամ ոչնչացվել են, կամ զավթվել են զորայինների կողմից և կամ օգտագործվում են որպես տարհանվածների  ապաստարաններ, հետևաբար շատ երեխաներ դպրոց չեն հաճախում»: