Եվրոպան Չինաստանից և Ռուսաստանից, պահանջում է միանալ Իրանի հետ ֆինանսական համակարգին
https://parstoday.ir/hy/news/world-i99910-Եվրոպան_Չինաստանից_և_Ռուսաստանից_պահանջում_է_միանալ_Իրանի_հետ_ֆինանսական_համակարգին
Եվրամիությունում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ միությունը մտադիր է Չինաստանին և Ռուսաստանին համոզել միանալ Իրանի հետ տնտեսական համագործակցության հատուկ ֆինանսական համակարգին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2018 13:17 Asia/Tehran
  • Եվրոպան Չինաստանից և Ռուսաստանից, պահանջում է միանալ Իրանի հետ ֆինանսական համակարգին

Եվրամիությունում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ միությունը մտադիր է Չինաստանին և Ռուսաստանին համոզել միանալ Իրանի հետ տնտեսական համագործակցության հատուկ ֆինանսական համակարգին:

ԵՄ-ում ՌԴ-ի  դեսպան Վլադիմիր Կիշևը հինգշաբթի օրը Ռուսիա 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի հետ առևտրային կապերի պահպանումը առաջնահերթություն է Եվրամիության համար, իսկ պատժամիջոցների պայմաններում SWIFT-ի փոխարինելու համար Իրանի բանկային կապի ցանցի և վճարման հատուկ մեխանիզմ ստեղծելու աշխատանքը շարունակվում է ամենաբարձր մակարդակով:

Կիշևը  հավելել է.«Եվրոպական երկրները, որոնք ունեն տնտեսական հարաբերություններ Իրանի հետ, ակտիվորեն ներգրավված են այս նախագծում, և եվրոպական առաջատար պետությունները Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան համագործակցում են Իրանի հետ»:

Երեք երկրները, ինչպես նաև Ռուսաստանը և Չինաստանը, սեպտեմբերի սկզբին, իրենց համատեղ հայտարարության մեջ ընդգծել էին, պահպանելու եւ աջակցելու Իրանի հետ գործնական հարաբերությունները  և ՀԳՀԾ-ն պահպանելու ջանքերը: