Իրանը կմասնակցի Դոհայում անցկացվելիք ՌԴ-ի և ՕՊԵԿ-ի բանակցություններին.
Մարտ 30, 2016 06:23 Asia/Tehran
Իրանի պատվիրակությունը կմասնակցի Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) միջև Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելիք բանակցություններին:
Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրը, իրանական պատվիրակությունը կղեկավարի Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն: Աղբյուրի տվյալներով` նա կշարունակի պաշտպանել Իրանի դիրքորոշումը, որը մտադիր չէ սառեցնել նավթի արդյունահանման ծավալները:
Գործակալության աղբյուրը հաստատել է նաև ՕՊԵԿ-ի մյուս անդամ երկրների մասնակցությունն ապրիլի 17-ին կայանալիք բանակցություններին` ներառյալ Սաուդյան Արաբիայի:
Պիտակ