Ամերիկացի սենատոր. Սաուդյան Արաբիան աջակցում է համաշխարհային ահաբեկչությանը
Ամերիկացի սենատորն ասել է, որ Սաուդյան Արաբիային ֆինանսական աջակցություն է ցուցաբերում համաշխարհային ահաբեկչությանը:
«Հիլ» կայքի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի Մոնտանա նահանգում կայացած հանրահավաքի ժամանակ, Միացյալ Նահանգների Կենտուկի նահանգի սենատոր Ռենդ Փալն ասել է.-«Վաշինգտոնը չպետք է անտեսի Սաուդյան Արաբիայի վատ վարքը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի կողմնակիցների հանրահավաքում Ռենդ Փալը լրագրողներին ասել է,, որ 2001 թ. Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման 19 ահաբեկիչներից 15- ը եղել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ:
Փալը հավելել է, որ Սաուդյան Արաբիան Եմենի պատերազմում սպանել է հազարավոր քաղաքացիների:
Հանրապետական սենատորը Սենատի անդամներին կոչ է արել արգելել ԱՄն-ի կողմից Սաուդյան Արաբիային110 մլրդ դոլար արժողությամբ զենքի վաճառքը:
Չնայած Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սաուդցի քննադատ Ջամալ Խաշողջիի սպանության բացահայտմանը, Թրամփը շարունակում է կողմ արտահայֆվռլ Արաբիային զենքի վաճառքին: