Շարունակվում է Ադրբեջան-Հայաստան սահմանային լարվածությունը
Չնայած մոտավորապես երեք տասնամյա լարվածությունից եւ հակամարտությունից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանը դեռ խնդիրներ են ունենում այդ համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված:
2020 թ․ նոյեմբերի 9-ի կեսգիշերին ,Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման և Ղարաբաղի տարածաշրջանի սեփականության վերաբերյալ համաձայնագիրը:Բայց տասը կետից բաղկացած համաձայնագիրը, որն ի սկզբանե թերություններ ուներ, գործադրման փուլում խնդիրներ է ունենում:
Փաստորեն, հակամարտության կողմերի միջոցով հրադադարի ռեժիմի խախտումը ենթահող է ստեղծել առկա խնդիրների համար:
Այս խնդիրները պատճառ են դարձել ,որ հակամարտության կողմերից յուրաքանչյուրը ,փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով , Ռուսաստանի խաղաղապահներին մեղադրի հակամարտության կողմերից մեկին հովանավորելու մեջ: Բնական է ,որ նման մեղադրանքների հարատևումը կարող է լուրջ դժվարությունների առջև կանգնեցնել Ղարաբաղի խաղաղության համաձայնագիրը:
Հարկ է նշել .«Անարդյունավետ չի եղել արտասահմանյան որոշ երկրների դերը Բաքվի և Երևանի լարվածությունները սաստկացնելու գործում: Այլ կերպ ասած ,չնայած Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ստորագրման ,որոշ այլ պետություններ,որոնք հարավային Կովկասում վտանգված են տեսել իրենց շահերը ,դրդելով հակամարտության կողմերին կարողացել են կրկին անգամ տարածաշրջանը մղել դեպի լարվածություն և այսպես ասած պղտոր ջրից ձուկ որսալ»:
Անցյալ մեկ շաբաթվա ընթացքում Իլհամ Ալիևի կառավարության որոշ պետական պաշտոնյաներ և Բաքվի որոշ հոսանքներին պատկանող լրատվամիջոցներ, Ղարաբաղում ռուս խաղաղապահների անփութության դեմ մեղադրանքներ հնչեցնելով, կրկնապատկել են իրենց ջանքերը՝ ճանապարհ հարթելու ,Բաքվի և Երևանի միջև նոր բախումների համար:
Ներկայիս իրավիճակում, երբ թվում է թե՝ Ադրբեջանը, ռազմական առավելություն ունի Հայաստանի նկատմամբ, մի շարք մեղադրանքներ հնչեցնելով, ինչպես Ռուսաստանի զինվորականների անտարբերությունը Հայաստանի զինվորականների կողմից լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերագրավման նկատմամբ,փորձում են իպատասխան Ղարաբաղի գրավման ,գրավել Հայաստանի որոշ տարածքներ:
Անտարակույս Ադրբեջանի ռազմական այս քայլը ,կարող է սաստկացնել Բաքվի կառավարության նկատմամբ տարածաշրջանի կառավարությունների ու ժողովուրդների առավել անվստահությունը: Մասնավորապես, Ռուսաստանի միջնորդությամբ Ղարաբաղի խաղաղության պայմանագրի դրույթների մի մասի իրականացման ընթացքում ,Ադրբեջանի զինվորականները խաղաղության պայմանագրի երաշխավորման պատրվակով գրավեցին Հայաստանի տարածքի որոշ հատվածներ:
Սակայն, այս ռազմական գործողությունից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Երևանը և Զանգեզուրը այդ երկրի պատմական տարածքների մի մասն են, և այսպիսով բացահայտեց իր իրական մտադրությունը Հայաստանի տարածքի մի մասը գրավելու առումով:
Համենայն դեպս Մոսկվայի դեմ Բաքվի հնչեցրած մեղադրանքների առնչությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահներից պահանջել է կանխել տարածաշրջանում Հայաստանի ուժերի տեղակայումը:Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Ղարաբաղում խաղաղության հաստատման մասին Մոսկվայի միջնորդությամբ, Բաքվի ու Երևանի ղեկավարների միջև նոյեմբերին կնքված համաձանյագրով հանդերձ ,վերջերս Հայաստանի զինված ուժերը տեղակայվել են Մուխտարում,Շուշայում և Լաչինի ու Քելբաջարի արևելյան տարածքներում»:
Թեև Ռուսաստանի խաղաղապահներին ուղղված Ադրբեջանի պաշտպանության նախարարության մեղադրանքները շատ լուրջ են ,սակայն Մոսկվայի պետական այրերը մինչ այժմ այս մասին լռել են:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հրապարակվելուց հետո, Բաքվի ԶԼՄ -ները նույնպես տարբեր ձևերով փորձում են շեշտել ,որ Հայաստանի հետ այդ երկրի սահմանագծում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ժամանակավոր է :Այս ընթացքը շարունանվելով ,ասպարեզ են իջել Բաքվի ԶԼՄ-ները ,որոնք հիմնականում ղեկավարվում են Ադրբեջանի նախագահական կառույցի կողմից և ուղղորդվում են Թուրքիայի անվտանգության ու տեղեկատվական կառույցների կողմից և իրենց հոդվածներում ընդհանրապես գովաբանում են Թուրքիային ու այդ երկիրը համարում Իլհամ Ալիևի կառավարության խորհրդանիշը:
Բաքվի ԶԼՄ-ները շեշտում են ․«Եթե Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում Ռուսաստանի ժամանակավոր խաղաղապահները չկանխեն Հայաստանից, հայ զինված ուժերի տեղաշարժը Լեռնային Ղարաբաղ,հավանաբար Ադրբեջանի բանակը Լաչինի միջանցքում ու Լեռնային Ղարաբաղում ռազմական քայլեր կիրականացնի»:
Անշուշտ, պետք է ասել, որ Բաքվի լրատվամիջոցների նման հեգեմոն դիրքորոշումը Ռուսաստանի դեմ, խնդիրներ կստեղծի Ադրբեջանի Հանրապետության համար:Սա այն դեպքում, երբ ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության բանակը ի վիճակի չէ դիմակայել, այլ Թուրքիան ևս ոչինչ չի կարող անել:
Փաստորեն Թուրքիան ,որը ուռճացվում ու մեծացվում է Բաքվի ու Անկարայի ԶԼՄ-ների միջոցով ,անկարող է դիմակայելու Ռուսաստանին։
Կեղծ և խեղաթյուրված հոդվածների հրապարակումը շարունակելով ,Բաքվի ԶԼՄ-ները ,Ադրբեջանի հանրապետության պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրությունը, կապված՝ Լաչինի միջանցքով Հայաստանի ռազմական ուժերի անցնելու և Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներում նրանց տեղակայման հետ ,գնահատել են որպես զգուշացում Ռուսաստանի խաղաղապահ ուժերին և շեշտել են .«Ղարաբաղից հայկական զինված ուժերի հեռացման հարցով նոյեմբերին ստորագրված մոսկովյան համաձայնագրի կետերի շարունակական խախտման դեպքում ,Ադրբեջանի հանրապետության բանակը հակաահաբեկչական քայլեր է նախաձեռնելու, հայկական զինված ուժերին հեռացնելու համար»:
Անտարակույս Բաքվի ԶԼՄ-ների կողմից նմանօրինակ սադրիչ հոդվածների հրապարակումը ,որոնք հովանավորվում են Թուրքիայի անվտանգության կառույցների կողմից ևս ,նախ և առաջ դժվարություններ է հարուցելու Ադրբեջանի հանրապետության մուսուլման ժողովրդի ու կառավարության համար :Մինչդեռ եթե լինի ինչ որ շահ, նախ Թուրքիայի կառավարությունն է շահելու:
Այս համատեքստում ,ազերի որոշ մտավորականներ, որոնք ըմբռնել են Ալիևի կառավարությանը օտարների տված առաջարկությունների իրականացման վտանգները , թուրքական շովինիզմի մասին քարոզչությունը և տարածումը համարում են Ադրբեջանի հանրապետության կառավարության ու ժողովրդի շահերին հակասող: Ինչպես օրինակ, Ադրբեջանի հանրահայտ և ականավոր վերլուծաբան Զարթոշտ Ալիզադեն ,վերջերս «Բիզիմ մեդի»կայքին տված հարցազրույցում ,քննադատելով Ադրբեջանի հանրապետությունում թուրքամետ շովինիզմի կեղծ երևույթի քարոզչությունը ասել է.
«Թուրքամետները հիմնականում իրենց հասարակության ամենաանդաստիարակ,ու ամենաանգրագետ խավին համարում են ազգայնական ,հպարտ ու հզոր»:
Ազերի ականավոր այս քաղաքական դեմքը նույնպես հստակեցնում է.
«Օսմանցի սուլթանների մեջ ,եղել են այնպիսիներ,որոնք ոչ միայն պարծանք չեն եղել օսմանյան կայսրության համար, այլև հանդիսացել են մի մեծ ժողովրդի նսեմացման պատճառը: Ադրբեջանի պատմության մեջ ևս եղել են նման անհատներ ,ովքեր նվաստացրել են մեզ: Կան այնպիսի մտավորականներ, որոնց պատճառով մենք ամաչում ենք: Նրանք գրում են սուտ ,երկերես ու շողոքորթող նյութերի մասին:Սակայն կան նաև պարզ անհատներ ,որոնցով նույնիսկ կարելի է հպարտանալ :Նման անհատներ հարուստ չեն ,սակայն քաղաքակիրթ են : Ամեն բանի պետք է չափավոր մոտենալ»:
Անհրաժեշտ է ասել .«Ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվի պաշտոնատարները և հատկապես Ադրբեջանի պաշտպանության ու արտգործնախարարությունները վերջերս իրենց հոդվածներում ու զեկույցներում պաշտոնական դիրքորոշումներ և հայտարարություններ են հրապարակում ,հատկապես՝ հրադադարի ռեժիմի խախտումների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստանի հետ սահմանին առնչվող այլ հարցերի վերաբերյալ,բազմիցս ընդգծելով ,որ ժամանակավոր է Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունը և հիշեցնում է ,որ Ադրբեջանի հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հայ անջատականներին ,Ադրբեջանի հանրապետության քաղաքացիությունից բացի ,իրավական այլ կարգավիճակ չի տալու եւ հիմնականում այլևս գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ անունով տարածաշրջան և սխալ է նման անվանման օգտագործումը»:
Այս գործընթացը շարունակվելով «Մոդեռն ազ»կայքէջը վկայակոչելով ազերի ռազմական փորձագետ Էդալաթ Վերդիևին գրել է.
«Եթե նման դիվերսիան չդադարեցվի, և ռուս խաղաղապահներն անտեսեն նոյեմբերյան համաձայնագիրը,այդ դեպքում Ադրբեջանի Հանրապետությունը կարող է փակել Լաչինի միջանցքը եւ հակաահաբեկչական գործողություններ իրականացնել Ռուսաստանի խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում»:
«Ենի Մուսավաթ» օրաթերթը, որը վերջին մի քանի տարիներին տարածում է Իլհամ Ալիևի կառավարության դիրքորոշումները ,Ադրբեջանի հանրապետության Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը որակվել է ,որպես «պատերազմի հայտարարման նման հայտարարություն»:
Անկասկած ադրբեջանական ԶԼՄ-ների նման դիրքորոշումներն ու սադրանքները ոչ միայն չեն նվազեցնելու Իլհամ Ալիևի կառավարության խնդիրները խաղաղության պայմանագրի իրականացման գործում, այլև պատերազմի և հակամարտության հիմքերը ավելի են զարգացնելու:
Հատկապես որ , հակամարտության կողմերը վերջին օրերին շարունակում են խոսել մյուս կողմի հետ պատերազմի և հակամարտության մասին:Երբ Ադրբեջանի հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնյաները, այդ թվում ՝ պաշտպանության նախարար Զաքեր Հասանովը հայտարարեցին իրենց դիրքորոշումները ,կապված՝Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերի պատրաստվածության և պատերազմի հավանականության վերաբերյալ, Հայաստանի պաշտպանության նախարարը ևս հնարավոր համարեց Ադրբեջանի Հանրապետության դեմ ռազմական տարբերակի կիրառումը, եթե երկու երկրների միջեւ սահմանային վեճերը շարունակվեն:ՀՀ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը վերջերս իր ելույթի ընթացքում հայտարարել է.
«Հայաստանը խուսափում է Ադրբեջանի հետ սահմանային լարվածությունից ,սակայն իր համար վերապահված է համարում ուժի կիրառմամբ դժվարությունների կարգավորման իրավունքը»:
Այս ամենը հանրագումարի բերելով, պետք է ասել .«Բաքվի և Երևանի պաշտոնյաների փոխադարձ սպառնալիքների միտումը կխորացնի երկու կողմերի միջև եղած տարաձայնությունների հետևանքով առաջացած խնդիրները:Մինչդեռ ռուս խաղաղապահներին սպառնալը և ադրբեջանցի պաշտոնյաների ու Բաքվի ԶԼՄ-ների կողմից Մոսկվայի պաշտոնյաների դեմ հնչեցված սպառնալիքը, կարող են թուլացնել Ղարաբաղի խաղաղության համաձայնագրերի իրականացումը և առիթ ստեղծել ռազմական գործողությունների վերսկսման համար»: