Մարտ 11, 2024 10:21 Asia/Tehran

Հաղորդաշարի այս թողարկման ընթացքում մենք կքննարկենք երեխաների և դեռահասների սոցիալական հմտությունների նվազեցման հարցում վիրտուալ տարածքի չափից դուրս օգտագործման ազդեցության մասին:

 

Ողջույն սիրելի ունկնդիրներ։ Ներկայացնում ենք «Երեխաները և դեռահասները վիրտուալ տարածքի շրջափակման մեջ» հաղորդաշարի հերթական թողարկումը։

Հաղորդաշարի նախորդ երկու թողարկումներում քննարկեցինք երեխաների և դեռահասների համար կիբերտարածության օգտագործման ֆիզիկական և հոգեբանական վնասները, նշեցինք միայնության և տագնապի հոգեբանական վնասները: Այս հաղորդման ընթացքում կխոսենք երեխաների և դեռահասների համար այս տարածքի հոգեբանական մեկ այլ վնասի մասին: Սիրելի ունկնդիրներ, ընկերակցեք մեզ այս հաղորդման ընթացքում։

**************************************************

Սոցիալական հմտություններ ունենալը մարդու կյանքի պահանջներից է։ Մենք բոլորս ցանկանում ենք սոցիալական հմտությունների մասին լիարժեք գիտելիքներով օգտագործել դրանք մեր ամենօրյա հարաբերություններում: Երեխաներին և դեռահասներին սոցիալական հմտությունների ուսուցանումը միշտ եղել է ծնողների կարևորագույն հոգսերից մեկը: Ծնողները փորձում են իրենց երեխաներին լավագույնս դաստիարակել՝ սովորեցնելով այս հմտությունները:

Ցավոք, այսօր, մարդկային կյանքում վիրտուալ տարածքի, հատկապես երեխաների և դեռահասների կողմից, հարաճուն օգտագործման պատճառով մոռացության են մատնվել բազմաթիվ սոցիալական հմտություններ, կամ երեխաների և դեռահասների տարիքային խմբերը չեն կարողանում կիրառել այդ հմտությունները, քանի որ առիթ չունեն դրանք սովորելու համար: Նույնիսկ եթե նրանք սովորեն սոցիալական հմտությունները, ապա սոցիալական հմտությունների կիրառումը խիստ սահմանափակ է վիրտուալ տարածքի լայն օգտագործման և այս տարածքում փոխգործակցության ձևի պատճառով: Ուրիշների հետ շփվելը համարվում է կարևորագույն սոցիալական հմտություններից մեկը, որը շատ սահմանափակ ու խամրած է այսօրվա թվային աշխարհում։ Պատկերացրեք երեխայի կամ դեռահասի, ով իր ժամանակի մեծ մասն անցկացնում է վիրտուալ տարածքում և զբաղված է խաղալով, զվարճանալով և շփվելով վիրտուալ ընկերների հետ: Նա առիթ կունենա արդյոք զրուցելու իր ընտանիքի անդամների հետ։----------------

Բջջային հեռախոսներով և պլանշետներով զբաղված շատ երեխաներ և դեռահասներ այնքան էլ ցանկություն չունեն խոսելու և ժամանակ անցկացնելու իրենց ընտանիքի անդամների հետ։ Այս խնդիրը հանգեցնում է նրան, որ այս խմբի երեխաների ու դեռահասների շփումը ընկերների ու ծանոթների հետ նվազում է։ Ուստի ուրիշների հետ չշփվելը և ուրիշների հետ խոսելու անհրաժեշտ ու բավարար կարողություն չունենալը երեխաների և դեռահասների համար կիբերտարածության վնասներից է, որն հարվածում է նրանց սոցիալական հմտություններին։

Նախորդ հաղորդման ընթացքում մենք խոսեցինք վիրտուալ տարածքում որոշ մարդկանց՝ բլոգերների և հայտնիների կյանքի փայլի ու հմայքի մասին։  Հմայք և շքեղություն, որոնք հիմնականում անիրական են, բայց երեխաներն ու դեռահասները սկսում են իրենց ապրելակերպը համեմատել այս դեմքերի հետ։ Չնայած այս տեսակի համեմատությունը սխալ է և անիրատեսական, սակայն այս տարիքային խմբում կառաջացնի «ինքն իրեն չընդունել» կոչվող խնդիրը:

Մեկ այլ սոցիալական հմտություն է այն, որ անձը իրեն ընդունում է իր բոլոր հատկանիշներով ու ապրելակերպով, վայելում է կյանքը՝ չհամեմատելով իրեն ուրիշների հետ և ձգտում է ինքնակատարելագործման։ Սխալ համեմատությունները առաջանում են՝ տեսնելով վիրտուալ տարածքում հայտնի դեմքերի շքեղ կյանքը։ երեխաներն ու դեռահասները չեն ընդունում  իրենց և իրենց կյանքը։

Այս տարիքային խմբի համար «ինքն իրեն չընդունելը» որպես կիբերտարածության պատճառած վնասվածք նույնպես կհանգեցնի բազմաթիվ խնդիրների, ինչպիսիք է դեպրեսիան։

*******************************

Ուրիշներին հարգելը սոցիալական հմտությունների կարևորներից մեկն է:

  Ցավոք, կիբերտարածությունում շատ բարոյական կետեր չեն պահպանվում, այդ իսկ պատճառով բարոյական կետերին և սոցիալական արժեքներին ու նորմերին ուշադրություն դարձնելը, ինչպիսին է ուրիշներին հարգելը, երեխաների և դեռահասների աչքում անկարևոր է թվում, ինչի հետևանքով այդ կետերը չեն պահպանվում նրանց կողմից, և նրանք անտարբեր են դրանց նկատմամբ:

Հարկ է նշել նաև, որ երեխաները և դեռահասները վիրտուալ աշխարհում ակտիվ շատ մարդկանց (բլոգերներին և այլոց) պատկերացնում են որպես գրավիչ մարդիկ, երբեմն նաև հերոսներ, այդ իսկ պատճառով նրանք ընդօրինակում են նրանց պահվածքը՝ փորձելով նմանվել հայտնի դեմքերին, ինչը առաջացնում է բազմաթիվ խնդիրներ, ինչպիսիք են այս տարիքային խմբի կողմից բարոյական լավ հատկանիշների չպահպանումը:

Հարց է առաջանում. Ի՞նչ հետևանքներ կունենա երեխաների և դեռահասների տարիքային խմբում սոցիալական հմտությունների նվազումը։

Այս հարցին ի պատասխան՝ պետք է ասենք, որ սոցիալական հմտություններ չսովորելը կամ դրանք նվազեցնելը բազմաթիվ հետեւանքներ են ունենում տարբեր ասպարեզներում։ Օրինակ՝ սոցիալական հմտությունները շատ արդյունավետ են երեխայի կամ դեռահասի հասակակիցների կողմից ընդունվելու հարցում: Այնպես որ սոցիալական հմտությունների բացակայությունը կարող է կապված լինել մի շարք հոգեկան խանգարումների հետ, ինչպիսիք են դեպրեսիան կամ տագնապը կամ այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ագրեսիան, աշխատանքային կամ ուսումնական շրջանի ​​խնդիրները: Ասում են նաև, որ այն երեխաները, ովքեր չեն սովորել այս հմտությունները կամ իրենց մոտ թերզարգացած են սոցիալական հմտությունները, սովորաբար նախընտրում են մեկուսանալ և միայնակ են:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան մեծանում են երեխաների և դեռահասների սոցիալական հմտությունները, ինչպիսիք են՝ ուրիշների հետ շփվելու ունակությունը, քաղաքավարի լինելը և ուրիշների հետ օգտակար և արդյունավետ կերպով շփվելու ցանկությունը, այնքան նրանք  ավելի քիչ են ենթարկվելու բռնության, քանի որ նրանք լավ են կարողանում շփվել ուրիշների հետ, այնպես որ նրանք միայնակ և մեկուսացված չեն լինի, և նույնիսկ կխրախուսվեն պատշաճ և լավ վարքագծի համար, մինչդեռ այն երեխաները և դեռահասները, ովքեր չունեն այդ հմտությունները, միշտ նախատվում, պատժվում կամ ծաղրանքի են ենթարկվում ուրիշների, հատկապես նրանց հասակակիցների կողմից:

․․․․․․․․․․․․

Հարգելի բարեկամներ, հաշվի առնելով այս հաղորդման ընթացքում ներկայացված թեմաները, հասկանում ենք, որ երեխաներին և դեռահասներին սոցիալական հմտություններ սովորեցնելը շատ կարևոր խնդիր է, որը միշտ պետք է հաշվի առնվի ծնողների կողմից:

Երեխաներին և դեռահասներին այս հմտությունները սովորեցնելու բազմաթիվ եղանակներ կան, մենք նշում ենք դրանցից մի քանիսը.

Այս առնչությամբ առաջին քայլը, ինչպես միշտ, երեխաներին ընկերակցելն է ծնողների կողմից։ Երեխաները և դեռահասները նայում են իրենց ծնողների վարքագծին և սովորում նրանցից, ուստի ծնողները պետք է իրենց երեխաներին ցույց տան սոցիալական հմտությունները իրենց վարքագծում: Օրինակ, եթե ցանկանում եք բարելավել ձեր երեխայի լսելու հմտությունները, ինքներդ լավ ունկնդիր եղեք ձեր երեխայի ու դեռահասի համար: Ուշադիր լսեք ձեր երեխայի խոսքերը, կամ երբ նրա համար պատմություն եք կարդում կամ խոսում եք նրա հետ որևէ թեմայի շուրջ, խնդրեք ձեր երեխային արտահայտել իր կարծիքը այդ պատմության կամ թեմայի վերաբերյալ:

Կանոններին հետևելը ևս մեկ կարևոր սոցիալական հմտություն է, որը պետք է լավ սովորեցնել երեխաներին և դեռահասներին, քանի որ եթե երեխան կամ դեռահասը ծանոթ է կանոններին և ենթարկվում է դրանց, ապա հեշտությամբ կհետևի վիրտուալ տարածքի օգտագործման վերաբերյալ ձեր կողմից սահմանված կանոններին, ինչպիսիք են ինտերնետից օգտվելու սահմանված ժամանակահատվածը, անհարմար բովանդակության չօգտագործումը և բարոյական նորմերի պահպանումը:

Հիշեք, որ երեխաներին տնային աշխատանքում ներգրավելը և նրանցից օգնություն խնդրելը երեխաների և դեռահասների մոտ կամրապնդի մասնակցության և ընկերակցության հմտությունները, ուստի ներգրավեք նրանց կենցաղային տարբեր գործերում:

Անկասկած, ծնողների կողմից այս խնդիրներին ուշադրություն դարձնելը կարող է հանգեցնել երեխաների սոցիալական հմտությունների ձևավորմանն ու կատարելագործմանը, ինչի արդյունքում կկրճատվի կիբերտարածության վնասը սոցիալական հմտությունների առումով։

Շնորհակալություն այս հաղորդման ընթացքում մեզ ընկերակցելու համար։ Հուսով ենք, որ ներկայացված թեմաները հետաքրքրել են ձեզ։ Սիրելիներ, դուք կարող եք օգտագործել այս մեթոդները վիրտուալ տարածքում ձեր երեխաների մասին հոգ տանելու համար։

**************

Բարեկամներ, դուք լսում էիք «Երեխաները և դեռահասները վիրտուալ տարածքի շրջափակման մեջ» խորագրով հաղորդաշարի հերթական թողարկումը։

Այս և մեր մյուս հաղորդումներին կարող եք հետևել հայերեն ռադիոժամի կայքի միջոցով, որի հասցեն է Parstoday.ir/hy

Մինչ նոր հանդիպում, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։

Մնացեք խաղաղությամբ։

 

 

Պիտակ