Իրանը իսլամական հեղափոխության հաղթանակից 40 տարի անց (20.ԻԻՀ համակարգը կրոնական ժողովրդավարության ձևաչափ)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք ժողովրդավարության բաղադրիչներին, ցուցանիշներին և Իսլամական հանրապետության համակարգում դրա ենթակառուցվածքներին:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին իրանական 1397 թվականի տարեմուտին Մաշհադ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի դամբարանում ելույթի ժամանակ անդրադառնալով հեղափոխության 40-ամյակին նրա ամրությանն ու կենսունակությանը, ժողովրդավարությունը համարեց ԻԻՀ համակարգի հիմնարար սկզբունքներից մեկը և ասաց. «Անցած 40 տարիների ընթացքում գրեթե յուրաքանչյուր տարի և կամ երկու տարին մեկ անգամ ընտրություններ են եղել և ժողովուրդն ազատորեն ու խուռներամ դրանց մասնակցել է, որի արդյունքը եղել է վերջին չորս տասնամյակներում քաղաքական տարբեր հակումներով կառավարությունների իշխանության գալը»:
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք ժողովրդավարության բաղադրիչներին, ցուցանիշներին և Իսլամական հանրապետության համակարգում դրա ենթակառուցվածքներին:
-------------------------
Իսլամական հեղափոխությունը ձևավորվեց ընդունելի և վավերական նպատակների ու իդեալների հիման վրա, որոնց արմատը գտնվում է Իրանի հասարակության կրոնական ու ազգային ուսուցումներում: Դեպի զարգացում, առաջադիմություն ու կատարելագործում ունեցած հակումն այն նվաճումներից են, որոնք առավել լուսավոր դարձրին իսլամական հեղափոխության համար ուրվագծվող ապագան:
Այս շրջագծում զարգացման գլխավոր կողմերից մեկն, այսինքն քաղաքական զարգացումն ու իսլամական հեղափոխությանը հաջորդած համակարգում դրա գործառույթը, կրոնական ժողովրդավարության համակարգի շրջագծում հատուկ ուշադրության արժանի դարձավ: Քաղաքական զարգացումն ու կրոնական ժողովրդավարության համակարգի ձևավորման գործընթացում դրա էֆեկտիվությունը մեծ նշանակություն ունեն:
Իրանում կրոնական ժողովրդավարության համակարգին տիրող չափանիշները վկայում են, որ քաղաքական զարգացումը կրոնական ժողովրդավարության համակարգի ձևավորման ու գոյատևման հարցում իսլամական հեղափոխության անհրաժեշտ նպատակներից է եղել: Կրոնական ժողովրդավարությունը հիմնված է ժողովրդի գոհունակության, արժեքների առանցքայնության, արդարության առանցքայնության և օրենքի առանցքայնության պես սկզբունքների ու չափանիշների վրա և օժտված է այնպիսի յուրահատկություններով, որոնք միայն քաղաքական զարգացմամբ կարող են իրագործվել:
Քաղաքական զարգացումն իրականության մեջ կրոնական ժողովրդավարության համակարգի անհրաժեշտ կարիքներից ու գործիքներից է: Անկասկած հեղափոխությանը հաջորդած շրջանում՝ Իրանում աստվածային արժեքների վրա հիմնված քաղաքական զարգացումն իսլամական համակարգի արժեքավոր նվաճումներից է: Պատմական փաստերի վկայությամբ հասարակական ոլորտներում զարգացմանն ուղղված մարդկանց ջանքը հանգեցրեց նախնական հասարակությունների ձևավորմանը, բնակեցման ու սնվելու բարելավմանը, իսկ հաջորդ ժամանակաշրջաններում քաղաք-պետությունների կառուցման պատճառ դարձավ: Այս ճանապարհին Հունաստանում ձևավորվեցին որոշ կառույցներ և հետագային որոշ տարբերությամբ ու նմանությամբ տարածվեցին ամբողջ աշխարհում: Տարբեր հասարակություններում հասարակական, տնտեսական ու մշակութային զարգացմանը զուգահեռ այս քաղաք-պետություններում նշանակություն ստացավ քաղաքական զարգացման հարցը: Ուժի և իշխանության գործադրման համար կառույցներ ձևավորվեցին և հասարակության հարցերի կառավարման համար ներկայացվեցին մեխանիզմներ: Տարիներ ու դարեր անց ժողովրդի կողմից ընդունվեցին որպես հասարակության հարցերի կառավարման գլխավոր ու պատասխանատու կառույց իշխանության ու կառավարության հասկացությունները:
Այսպիսով քաղաքական զարգացումը, որ սկսվել է նախնական հասարակությունների ձևավորման հենց սկզբնական փուլից, թափ ստացավ և շատ հասարակություններում այդ ոլորտներում զարգացման համար ճանապարհը հարթեցրեց: Քաղաքական զարգացման համար համալսարանական ճյուղեր բացվեցին և իշխանության կառավարման սկզբունքները գիտությանը համազոր արժեք ու նշանակություն ստացան: Եթե ընդունենք, որ զարգացումը տարբեր բաղադրիչներից ազդեցություն կրող գործընթաց է, պիտի ասել, որ հասարակություններում քաղաքական զարգացման թափը հասարակական, քաղաքական, տնտեսական ու նույնիսկ պատմական բաղադրիչների հետ կապված տարբեր արագություն է ընդունել: Որոշ իշխանավորներ օգտվելով իրենց հասարակությունների յուրահատուկ բաղադրիչներից կարողացան զարգացման գնացքը հեշտությամբ առաջ մղել իրենց հասարակության ռելսերի վրա և հազար տարի ժամանակ պահանջող ճանապարհն անցնել հարյուր տարվա ընթացքում, իսկ երկրների մեկ այլ խումբ նույնիսկ 21-րդ դարում դեռ չեն իրագործել այդ զարգացման տարրական սկզբունքները:
Իրանում քաղաքական զարգացման իրանական ու մշտական շարժումը կարելի է որոնել իսլամական հեղափոխությանը հաջորդած ժամանակաշրջանում և չորս տասնամյակ հասարակության մեջ ժողովրդավարության համակարգի հիմնավորմանն ուղղված ջանքերում: Ցանկացած հասարակության մեջ ժողովրդավարության սկզբունքների տարածումն ու հիմնավորումը պիտի որոնել դրան մաս կազմող ժողովրդի մտածողության ու համոզումների մեջ: Այս մոտեցումն ընդունելով և ուսումնասիրելով իրանցիների հոգեկան ու մտավոր կառույցներն ու համոզումները, վերջին մեկ դարվա ընթացքում գոյություն ունեցող իշխանությունների համեմատությամբ կարելի է վերջին քառասուն տարին մեծ թռիչք համարել:
Բռնապետության ազդեցության տակ հայտնված իրանցիների մտածողությունն ու ենթագիտակցությունը դարեր շարունակ նրանց վատատես էր դարձրել քաղաքականության և այդ ասպարեզի իշխանավորների հանդեպ: Այս վատատեսության արդյունքը լավագույն դեպքում քաղաքական զարգացմանը չնպաստեց և իրականության մեջ Իրանում զարգացման բացակայության գլխավոր ազդակներից դարձավ: Այս կասկածն ու վատատեսությունը շատ ժամանակահատվածներում խաթարեց պետության ու ժողովրդի միջև վստահությունն ու Իրանի ժողովրդի թուլացման պատճառ դարձավ: Իրականության մեջ շատ իրանցիներ հանգել էին այն համոզման, որ քաղաքական զարգացման ուղղությամբ ջանքը ոչ միայն նրանց համար որևէ օգուտ չուներ, այլ նույնիսկ օրենքի սահմաններում որևէ իշխանավորի ուժ ստանալը կարող էր վտանգել իր շահերը: Հասարակական ասպարեզում էլ Իրանի հասարակության մեջ մի տեսակ հասարակական ու մշակութային պառակտում էր նկատվում, որն Իրանի քաղաքական ոլորտում զարգացման բացակայության պատճառներից կարող է համարվել:
Շատ պատմաբաններ ու իրանագետներ աշխարհագրական ցրվածությունը և ազգային ու կրոնական բազմազանությունը դրա գլխավոր պատճառներից էին համարում: Սակայն քաղաքական իսլամից ակունք առած գաղափարներն ու տեսակետները դրա հակառակն ապացուցեցին: Հակառակ այն բանին, որ փորձ էր կատարվում այնպիսի պատկերացում ստեղծել,որ բազմազանությունն ու տարբեր մշակույթների գոյությունը ոչ միայն ճեղքվածք չեն առաջացրել Իրանի հասարակության մեջ, այլ կարևորվել են որպես քաղաքական զարգացման անհրաժեշտություններ: Իրականության մեջ պատմական շատ ժամանակահատվածներում պատերազմները և օտարների միջամտություններն Իրանի քաղաքական վիճակի բարելավման ուղղությամբ խորհելու, մտածելու և աշխատելու առիթ էին տալիս: Անցած դարերում շատ իշխանավորներ այնքան էին տարված պատերազմներով և ներքին ու արտաքին սպառնալիքներով և Իրանում անվտանգության գոհարն այնքան անգտանելի էր դարձել, որ քաղաքական զարգացումն անհասկանալի ու ինչ-որ տեղ ազգային շահերին հակասող թեմա էր համարվում:
Ժողովրդավարության բարձր գագաթների նվաճման համար Իրանի ժողովրդի անցած բարդ ուղիների և իսլամական քաղաքական մտածողության շրջանակներում ժողովրդային իշխանության ձևավորման մասին կզրուցենք հաջորդ հաղորդման ժամանակ: