Բասիջը ՝ մնայուն հիշատակ և պատմության էջերում Իրանի ժողովրդի ոգեշնչման աղբյուր
1979 թվականի նոյեմբերի 26-ին լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրամանով, ձևավորվեց «Ընչազուրկների բասիջը» : Այդ կառույցն այսօր համարվում է ժողովրդի հզորության գործոններից մեկը: Ապավինելով հասարակության տարբեր խավերի կամքին, բասիջը մշտապես ՝ դժվարին ու ճգնաժամային օրերին , ազդեցիկ , պատասխանատու և դրական դեր է ունեցել համակարգի վեհ նպատակների իրականացման գործում՝ ապահովելով հասարակության անվտանգությունն ու խաղաղությունը:
Բասիջը գիտակցված և բանականության սկզբունքով իրականացվող շարժում է: Նման դիրքորոշում հասարակությանը պահում է մշտական պատրաստ ու ակտիվ կարգավիճակում: Բանականությունը, կամքի ուժը, իրազեկումն ու արդարատենչությունը համարվում են այդ շարժման սկզբունքները: Այդպիսով կարելի է բասիջն այսպես բնութագրել.«Բասիջը մտածողական ու գործնական գործընթաց է , որտեղ անհատը կամ հասարակությունը հիմք ընդունելով իմաստուն, գիտակցված ու ազատ կողմնորոշումները , քայլում ու գործում է կազմակերպման ու հավասարակշռման ուղղությամբ և օգտագործելով հնարավորությունները, իրականացնում է իր աշխարհաընկալման հիմունքով իդեալական նպատակները»: Այդ առումով բասիջը համարվում է մարդկության ու ինքնության ճիշտ ուղեկցությամբ հասարակությանն ու ժողովրդին առաջնորդելու միջոցը: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանում ասոցացվել են բասիջ և ժողովուրդ բառերի իմաստները: Բասիջի կառույցը համարվում է իսլամական հեղափոխության և Սրբազան պաշտպանության կամ Իրան-Իրաք պարտադրյալ ութամյա պատերազմի արժեքավոր նվաճումներից մեկը: Բասիջի արժեքների մասին հոգելույս Իմամ Խոմեյնին ասել է.«Ընչազուրկների բասիջը հիրավի եղել է իսլամական հեղափոխության աջակիցը և շարունակում է իր արժեքավոր օգնությունը: Աստծո կամոք, միլիոնանոց կամավորների ու երիտասարդների շնորհիվ, բասիջը մարտիկներ է դաստիարակել և ինչպես վկայում են երիտասարդների մոտ Իսլամի բերած ոգևորությունն ու բարձր կամքը, կիրականանա քսան միլիոնանոց բանակը, որը աշխարհակուլ ուժերի չարիքից պաշտպանելու է իսլամական հանրապետությունը»:
Հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին բասիջը համարում է ժողովրդի ծոցից ելած և ժողովրդին ներկայացնող կառույց, որն իր աներեր կամքով, անհրաժեշտության դեպքում ներկա է ամենուր և իր ունակություններն ի ցույց դնելով, չի երկնչում ոչ մի վտանգից:
Իրանի ժողողվուրդն ունենալով հավաքազորային ոգի, կարևոր քայլեր է արել ոչ միայն Սրբազան պաշտպանության ու երկրի անվտանգությունը պաշտպանելու դաշտերում, այլև երկիրը շենացնելու, գիտության ու տեխնոլոգիայի ոլորտներում:
Բասիջն իր էֆֆեկտիվությունն ապացուցել է բոլոր ճգնաժամային ու դժվարին պայմաններում, երբ պահանջվել են հավաքական քայլերն ու ժողովրդական աջակցությունը: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանում միաձուլվել են բասիջ և ժողովուրդ բառերի իմաստները: Այդ արժեքավոր մոդելը որպես հաջող ու նոր մտածողություն , հայտնվել է մյուս երկրների հեղափոխական շարժումների ուշադրության կենտրոնում: Լիբանանի Հեզբոլլահի ջիհադական քայլերը, Պաղեստինի իսլամական ջիհադի շարժումը և Սիրիայում ու Եմենում ահաբեկչական ու թաքֆիրական խմբերի դեմ պայքարող ժողովրդական դիմադրող խմբերը, բոլորը Իսլամ աշխարհում բասիջի մարտավարության վառ օրինակներ են:
Այդ ոլորտում մեծ հպարտության առիթ է եղել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում հավաքազորային ու հեղափոխական ոգով օժտված սրբավայրերի պաշտպանների նկատելի ներկայության փաստը, որի արդյունքում, Սիրիայում և Իրաքում կործանվեց ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը:
Անդրադառնալով հեղափոխականների ու մարտնչող ազգերի մոտ հավաքազորային մտածողության տարածմանը, գերապատիվ առաջնորդն ասել է.«Որոշ հարևան երկրներում չէին հավատում, որ հնարավոր է ոչնչանցել ԻԼԻՊ-ին, սակայն երբ նրանք պայքարի դաշտ մտան, սեփական աչքերով տեսան հաղթանակը: Հավատացին «Մենք կարող ենք» կարգախոսին»:
Բասիջի կայուն ազդեցությունը և դերակատարությունը ցույց են տվել, որ այդ ժողովրդական շարժումը՝ իսլամական ու հեղափոխական արժեքների ու մշակույթի տարածման ու լուսաբանումների շնորհիվ, լավագույն կերպով կարող է միջազգային հանրությանը փոխանցել Իսլամի ու հեղափոխության պատգամը: Այդ դերակատարությունը իսլամական հեղափոխության լուսահոգի հիմնադրի նույն պատգամն է, որտեղ նա ասել է .«Եթե որևէ երկրում տիրական դառնա բասիջի մտածողությունը, ապա այդ երկիրը լքելու են թշնամիները»:
«Իրանը կրոնական դիսկուրսիայից մինչև հեղափոխություն» գրքի մի մասում, Մայքել Ֆիշերը գրել է.«Ժողովրդի մոտ տեղի ունեցած փոփոխությունը կրոնական ու հեղափոխական մշակույթի արդյունքն էր, որը նպաստեց հեղափոխության ձևավորմանն ու հաղթանակին»:
Իմամ Խոմեյնիի անվան հետազոտական կենտրոնի գիտական կազմի անդամ ՝ Մոհամմեդ Հոսեյն Ջամշիդին բասիջի էության ու հավաքազորային մտածողության մասին ասել է.«Մտածողությունն ու մշակույթը համարվում են մարդկային հասարակության հիմքը: Հասարակությունների միջև տարբերությունները գալիս են տարբեր մոտեցումներից, մշակույթից ու մտածողությունից»: Բանական ու կրոնական տարրերով օժտված այդ մշակութային համակարգը համապատասխանում է նաև մարդկային ինքնությանը և ունի միասնականության, արդարատենչության, չարի դեմ պայքարի, աշուրայական մտածողության, հերոսացման նման մի քանի առանձնահատկություններ»: Բասիջը ձևավորվել է նման գաղափարախոսական դաշտում , ուստի երբեք չի կարող մնալ խմբային, խավային, ճակատային ու մյուս նեղ շրջանակներում: Վերոնշյալ ցուցիչներով, բասիջը դարձել է Իրանի իսլամական հանրապետության համակարգի հզորության գլխավոր առանցքներից մեկը: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խոսքերով, բասիջը Աշուրայի դպրոցի հպարտ ռահվիրան, մնայուն հիշատակը և պատմության էջերում Իրանի ժողովրդի ոգեշնչման աղբյուրն է: Աղբյուր , որը համարվում է նաև «Ժողովրդի ծոցից ելած ու հանուն ժողովրդի» շարժում: