«Իրան» վավերագրական ֆիլմ․ «Ամինիների հոսեյնիե»
https://parstoday.ir/hy/radio/iran-i101367-Իրան_վավերագրական_ֆիլմ_Ամինիների_հոսեյնիե
Ֆիլմաշարի հինգերորդ համարում, ներկայացվում է «Ամինիների հոսեյնիե»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2018 22:37 Asia/Tehran

Ֆիլմաշարի հինգերորդ համարում, ներկայացվում է «Ամինիների հոսեյնիե»-ն:

 

00:05 - 00:37

Այստեղ Ղազվին քաղաքի գեղեցիկ ու շքեղ տներից ու «Ամինիների հոսեյնիե»-ն է, որը կառուցվել է լուսնային հիջրեթի 1275 թ.-ին ՝ Նասերեդդին Շահի օրոք ՝ գորգի անվանի առևտրական ՝ Հաջ Մոհամմեդ Ռեզա Ամինիի կողմից: Տան պատերն ու առաստաղը զարդարված են իրանական արվեստին բնորոշ գաջագործ ու հայելագործ նախշերով :

01:02-02:24

Կարմրագույն բարձիկներն ու գորգերն առանձնահատուկ ջերմություն են փոխանցում տան միջավայրին: Ինչպես տեսնում եք տեսանյութում, կարմրագուն բարձիկներն ու գորգերը հոսեյնիեին նվիրվել են Ասթան-ե Ղոդս-ե Ռազավի կենտրոնի կողմից: 

Շենքն ունի արևելյան ու արևմտյան երեք դահլիճներ, որոնք կառուցվել են հյուսիսային ու հարավային երկու բակերի ուղղությամբ: Դալիճներում կան շատ գեղեցիկ լուսամուտներ:

Անցյալում և կրոնական ծիսակատարությունների ժամանակ, լուսամուտները հանվում էին և այդպիսով երեք դահլիճները միացվում էին՝ ստանալով ընդարձակ ու ծածկված մեծ տարածքի տեսք: Բարձրացովի լուսամուտների շնորհիվ, կրկնապատկվել է տան գեղեցկությունը: Բարձրացովի լուսամուտների կառուցումն իսլամական ճարտապետական արվեստներից է: Օրոսիներն իրականում գունավոր դաջերով  լուսամուտներ են, որոնք բնորոշ են ավանդական ճարտարապետական ոճին:

02:38-03:16

Գեղեցիկ միջավայր ստեղծելուց բացի, օրոսիները (բարձրացովի լուսամուտները)  կարող են նաև լուսավորել տարածքը: Քանի որ օրոսիները սահմանափակում են տարածքի տեսադաշտը, ուստի ավելի անվտանգ ու հարմար միջավայր է ստեղծվում: Բնակարանի ապահովության համար էլ օրոսիները մեծ պահանջարկ են ունեցել: 

03:30-03:50

Շենքում առկա են՝ իննը աղբյուրներ օրոսի թթենուց , և հինգ աղբյուր  օրոսի ընկուզենուց , որոնց վրա քանդակված են  աստղեր ու տարվա 12 ամիսների զարդանախշերը :

03:56-04:05

Այստեղ տան նկուղային հարկն է: Այս վայրն անվանում էին  շարբաթխանե  կամ  սարդաբե՝  սառնարանային տարածք իմաստով:

04:16-04:27

Սարդաբը տան այն հատվածն է, որտեղ չափազանց զով է : Կենտրոնում տեղադրված է ավազան: Սարդաբն ընտանիքի ամառային կենավայրն է եղել:

04:35-04:46

Տան կառուցումը տևել է 27 տարի : 18 տարի պահանջվել է ընդհանուր շինության, իսկ 9 տարի ՝ դռների ու լուսամուտների կառուցման համար: