«Իրան» վավերագրական ֆիլմ․ «Լարիների բնակարանը»
https://parstoday.ir/hy/radio/iran-i101368-Իրան_վավերագրական_ֆիլմ_Լարիների_բնակարանը
«Իրան» վավերագրական ֆիլմաշարի 6-րդ համարում, ներկայացվում է Լարիների պատմական շինությունը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 30, 2018 23:01 Asia/Tehran

«Իրան» վավերագրական ֆիլմաշարի 6-րդ համարում, ներկայացվում է Լարիների պատմական շինությունը:

00:10-00:32

Յազդ, Իմամ Խոմեյնի պողոտա, Ֆահադանի թաղամաս, Լարիների բնակարան։

Շենքը պատկանում է Ղաջարների ժամանակաշրջանին: Շինությունն ունի 150 տարվա վաղեմություն: 19-րդ դարում Յազդ քաղաքի առևտրականներից ՝ Հաջ Մոհամմեդ Էբրահիմ Լարին է շենքի սեփականատերը:

00:42-01:10

Լարիների բնակարանը զբաղեցնում է շուրջ 1700 քմ. տարածք: Տարածքում կան վեց տներ ՝ կառուցված անապատային տներին բնորոշ հատուկ ճարտարապետական ոճով: Ունի երկու բակ ՝ մեկը մեծ, մյուսը փոքր: Շինությունն ունի մի քանի դահլիճներ ու սենյակներ, որոնք միացնում են երկու բակերը:

01:26-01:46

Տան բնակիչները շինության հյուսիսային մասից օգտվում էին ձմռանը, իսկ հարավային շենքը ծառայում էր ամռանը: Արևելյան շենքում բնակվում էին աշնանը, իսկ արևմտյան  հատվածում  բնակիչներն ապրել են գարնանը:

02:05-02:20

Յազդ քաղաքում բակը մեծ նշանակություն ունի: Այստեղ ջրավազանը, շատրվաններն ու ավազանի շրջակա ծառերը կրկնակի գեղեցկություն են պարգևում  շինությանը:

02:25-02:40

Եզակի ու գեղեցիկ փայտե դռները, գունավոր ապակեպատ լուսամուտները, բոլորը ղաջարական շինությանն առանձնահատուկ շուք են հաղորդում: 

03:25-03:44

Հայելապատ դահլիճի շնորհիվ Լարիների շինությունը  հայտնի է դարձել: Դահլիճի պատերն ու առաստաղը ծածկված են զարդանախշերով: Չափազանց գեղեցիկ են դահլիճի առաստաղին ամրացված գեղանկարչական պաստառները:  

03:51-04:08

Պատշգամբի հետնամասում կա մի  քամու աշտարակ, որը կարելի է տեսնել բակի ներսից: Հետաքրքրական է այն, որ աշտարակն ավանդական ոճով կառուցվել է ոչ թե գլխավոր առանցքի, այլև՝  պատշգամբի անկյունում:

04:24-04:57

Լարիների շինության համար օգտագործվել են աղյուսներ : Այդ շինանյութը դիմացկուն է արևի լույսի նկատմամբ: Այդ պատճառով էլ կիրառվում է անապատային տարածքում շենքեր կառուցելու համար: Լարիների տունը գրանցվել է Իրանի ազգային հարստության ցուցակում և ամեն տարի ընդունում է մեծ թվով իրանցի ու արտասահմանցի զբոսաշրջիկների՝ մասնավորապես իրանական ճարտարապետության  սիրահարների: