«Իրան» վավերագրական ֆիլմ․ «Լարիների բնակարանը»
«Իրան» վավերագրական ֆիլմաշարի 6-րդ համարում, ներկայացվում է Լարիների պատմական շինությունը:
Յազդ, Իմամ Խոմեյնի պողոտա, Ֆահադանի թաղամաս, Լարիների բնակարան։
Շենքը պատկանում է Ղաջարների ժամանակաշրջանին: Շինությունն ունի 150 տարվա վաղեմություն: 19-րդ դարում Յազդ քաղաքի առևտրականներից ՝ Հաջ Մոհամմեդ Էբրահիմ Լարին է շենքի սեփականատերը:
00:42-01:10
Լարիների բնակարանը զբաղեցնում է շուրջ 1700 քմ. տարածք: Տարածքում կան վեց տներ ՝ կառուցված անապատային տներին բնորոշ հատուկ ճարտարապետական ոճով: Ունի երկու բակ ՝ մեկը մեծ, մյուսը փոքր: Շինությունն ունի մի քանի դահլիճներ ու սենյակներ, որոնք միացնում են երկու բակերը:
01:26-01:46
Տան բնակիչները շինության հյուսիսային մասից օգտվում էին ձմռանը, իսկ հարավային շենքը ծառայում էր ամռանը: Արևելյան շենքում բնակվում էին աշնանը, իսկ արևմտյան հատվածում բնակիչներն ապրել են գարնանը:
02:05-02:20
Յազդ քաղաքում բակը մեծ նշանակություն ունի: Այստեղ ջրավազանը, շատրվաններն ու ավազանի շրջակա ծառերը կրկնակի գեղեցկություն են պարգևում շինությանը:
02:25-02:40
Եզակի ու գեղեցիկ փայտե դռները, գունավոր ապակեպատ լուսամուտները, բոլորը ղաջարական շինությանն առանձնահատուկ շուք են հաղորդում:
03:25-03:44
Հայելապատ դահլիճի շնորհիվ Լարիների շինությունը հայտնի է դարձել: Դահլիճի պատերն ու առաստաղը ծածկված են զարդանախշերով: Չափազանց գեղեցիկ են դահլիճի առաստաղին ամրացված գեղանկարչական պաստառները:
03:51-04:08
Պատշգամբի հետնամասում կա մի քամու աշտարակ, որը կարելի է տեսնել բակի ներսից: Հետաքրքրական է այն, որ աշտարակն ավանդական ոճով կառուցվել է ոչ թե գլխավոր առանցքի, այլև՝ պատշգամբի անկյունում:
04:24-04:57
Լարիների շինության համար օգտագործվել են աղյուսներ : Այդ շինանյութը դիմացկուն է արևի լույսի նկատմամբ: Այդ պատճառով էլ կիրառվում է անապատային տարածքում շենքեր կառուցելու համար: Լարիների տունը գրանցվել է Իրանի ազգային հարստության ցուցակում և ամեն տարի ընդունում է մեծ թվով իրանցի ու արտասահմանցի զբոսաշրջիկների՝ մասնավորապես իրանական ճարտարապետության սիրահարների: