«Իրան» վավերագրական ֆիլմ․ «Դոլաթաբադի այգին»
Ֆիլմաշարի 7-րդ համարում, ներկայացվում է «Դոլաթաբադի այգին»:
00:07-00:41
«Դոլաթաբադի այգին» գտնվում է աշխարհի առաջին խեցե և երկրորդ պատմական քաղաքը համարվող Յազդում:
Այգին կառուցվել է լուսանային հիջրեթի 1160 թվականին ՝ «Մեծ խան» մականվամբ Մոհամմեդ Թաղի Խան Բաֆղիի օրոք: Այգին իրանական 9 այգիներից մեկն է , որն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում
00:52-01:42
Գլխավոր շատրվանը գտնվում է այգու գլխավոր առանցքում: Նրա չափսերը համապատասխանում են շինության քամու աշտարակի բարձրությանը: Ջրում արտացոլվում է շինության պատկերը:
Քամու աշտարակները համարվում են Իրանի անապատային շրջանների բնակելի շինությունների գլխավոր տարրը: Դոլաթաբադի այգին մեծ համբավ է վայելում հենց քամու աշտարակներ ունենալու համար: Ճարտարապետական այս գլուխգործոցն ունի շուրջ 33 մետր բարձրություն: Այգին զարդարում են բարձր նոճիներն ու եղևնիները:
01:47-02:43
Շինությունը կոչվում է նաև աշտարակի շենք: Շինությունը գտնվում է այգու ծայրամասում: Շենքն ունի երեք մեծ սենյակներ և մարմարե ավազան:
Քամու աշտարակն ութնակյուն է : Ուստի քամին շինությունում փչում է տարբեր ուղղություններով:
Աշտարակի ներքևում կա մի փոքրիկ ավազան, և երբ քամին փչում է ու դիպչում ավազանի ջրին, զով օդը տեղաշարժվում է շենքում:
02:47-03:50
Շինության ապակեպատ գունավոր դուռն ունի գեղեցիկ զարդանախշեր: Արևի ճառագայթների գեղեցիկ արտացոլանքը գեղեցկացնում է շինության միջավայրը:
Աչքը շոյում են Իրանի հին ճարտարապետությանը բնորոշ երկրաչափական նախշերը, գունավոր ապակիներն ու լուսամուտները: Մեծ ու շարժուն լուսամուտներն ունեն երկաթե ու փայտե շրջանակ, որոնք ամռանն օդափոխում են շենքը: Բաց գույներով առաստաղը լույսը պահելու կարողություն չունի: Դա է պատճառը, որ նման ճարտարապետական ոճը մեծ պահանջարկ ունի Յազդ քաղաքում:
03:55-04:43
Յազդում աղյուսը հաճախ օգտագործվող շինանյութ է: Իրականում աղյուսը կիրառվում է շինությունների արտաքին տեսքը, հատակն ու այլ բաժինները լույսից պաշտպանելու համար:
Շինությունը ճանաչված է ութնակյուն լինելու , նաև ներքին ճարտարապետության համար: Շինության գեղեցկությանը նպաստում են ներքին գմբեթաձև կամարները: Շենքում լուսամուտների դասավորման ոճը համարվում է Դոլաթաբադի այգու գեղեցկության գաղտնիքներից մեկը:
04:51-05:05
Այգին համարվում է Զանդիների ու Ղաջարների ժամանակաշրջանի գեղեցկություններից և Իրանի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը: