Ռուհոլլահի դպրոցում (23.Արտաքին քաղաքականության հիմքերը)
(last modified Tue, 15 Jan 2019 16:13:41 GMT )
Հունվար 15, 2019 19:43 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կպարզաբանենք ԻԻՀ համակարգի արտաքին քաղաքականության հիմքերի ու սկզբունքների վերաբերյալ Իմամ Խոմեյնիի տեսակետները:

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում «Ռուհոլլահի դպրոցում» հաղորդաշարի հերթական համարը: Եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Իմամ Խոմեյնիի դիտանկյունից իսլամական համակարգի արտաքին քաղաքականության որոշ սկզբունքներին ու հիմունքներին և ասացինք, որ իսլամական հեղափոխության հիմնադրի դիտանկյունից միջազգային ասպարեզներում ժողովրդի հարգանքի ու պատվի պաշտպանության նպատակով ցանկացած տեսակի տիրակալության ընդունման ու տարածման մերժումը, բռնության ու չարիքի, մեծապետականության ու գաղութարարության դեմ պայքարը և բռնության ու անարդարության վրա հիմնված տիրակալ համակարգին մարտահրավեր նետելը, երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ջանք գործադրելը և մի խոսքով հակամեծապետականությունը, աշխարհի ընչազուրկներին ու ազատագրական շարժումներին աջակցություն ցուցաբերելը և ի վերջո իսլամ աշխարհը ձևավորող մուսուլմանների հանդեպ հովանավորությունն ու պաշտպանությունը կարևոր սկզբունքներից են, որոնց իսլամական համակարգի արտաքին քաղաքականության ձևավորման ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Հարց է ծագում, որ արդյոք իսլամական համակարգի ձևավորումը հիշյալ սկզբունքների վրա տարածամոլական ու ռազմատենչական քաղաքականության ձևավորման պատճառ չի դառնալու: Այս հարցին պատասխանելու համար պիտի ուսումնասիրել ԻԻՀ համակարգի արտաքին քաղաքականության համար Իմամ Խոմեյնիի ներկայացրած նաև մյուս սկզբունքները, որպեսզի հնարավոր լինի տրամաբանական ու համապարփակ եզրակացության հանգել: Այս հաղորդման ընթացքում նպատակ ունենք քննարկել արտաքին քաղաքականության բնագավառում իսլամական հեղափոխության հիմնադրի նկատի ունեցած մյուս սկզբունքները:

--------------------

Իսլամական համակարգի  արտաքին քաղաքականության ոլորտում Իմամ Խոմեյնիի նկատի ունեցած կարևոր սկզբունքներից մեկը խաղաղատենչությունն ու խաղաղ համակեցությունն է: Իմամի այս հայացքն էլ նախորդների նման արմատ ունի իսլամական մտածողության և ուսուցումների մեջ: Իսլամ կրոնը հակառակ որոշ արևելագետների թյուրըմբռումներին և սխալ մեկնաբանություններին իր հետևորդներին խաղաղատենչության և ագրեսիայից հրաժարվելու կոչ է անում: Իսլամը մերժում է թե ոտնձգողական պատերազմը, թե պատերազմի ժամանակ ոտնձգությունն ու տարածամոլությունը: Հետևաբար իսլամի դիտանկյունից  մարդկանց ու երկրների հարաբերություններում գերակշռում է խաղաղ համակեցությունն ու խաղաղությունը և պատերազմը բացառություն է, որն անհրաժեշտ է դառնում չափազանց յուրահատուկ պայմաններում: Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասում է. «Իսլամական ուսուցումների վերջնական նպատակն աշխարհում խաղաղ համակեցությունն է»: Նա նաև մեկ այլ տեղ նշում է. «Մուսուլման ժողովուրդները խաղաղատենչության և բոլոր ժողովուրդների ու երկրների հետ խաղաղ համակեցության են ձգտում»: Այս հիման վրա ԻԻՀ սահմանադրության 152-րդ հոդվածում հստակ նշված է. «ԻԻՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է ոչ-թշնամի պետությունների հետ խաղաղ հարաբերությունների վրա»: Նաև 14-րդ հոդվածում ընդգծված է. «ԻԻՀ կառավարությունն ու մուսուլմանները պարտավոր են բարի վերաբերմունք և իսլամական արդարություն ցուցաբերել ոչ-մուսուլման անձանց նկատմամբ» և հարգել նրանց մարդկային իրավունքները»: Իր գոյության 40 տարիների ընթացքում ԻԻՀ-ի գործնական քայլերը վկայում են այս սկզբունքը հարգելու մասին, քանի որ այս 40 տարիների ընթացքում Իրանը ոչ միայն տարածամոլության ու ոտնձգության չի դիմել, այլև շարունակ պախարակել ու դատապարտել է դրանք և խաղաղ համակեցության սկզբունքի հիման վրա միայն ինքնապաշտպանության է դիմել:

 

Իմամ Խոմեյնիի քաղաքական ու կրոնական մտածողության մեջ խաղաղատենչությունը հնարավոր է պարզաբանել երեք տարբեր շերտերում: Մուսուլմանների հարաբերությունները միմյանց հետ, մուսուլմանների հարաբերությունների միաստվածային կրոնների հետևորդների հետ և մուսուլմանների հարաբերություններն այն ոչ-մուսուլմանների հետ, որոնք մուսուլմանների դեմ չեն պատերազմում: Իսլամի կրոնական ուսուցումների համաձայն բոլոր մուսուլմանները միասին ձևավորում են մի ժողովուրդ և նրանց հարաբերությունները պիտի հիմնված լինի եղբայրության, բարեկամության ու խաղաղության վրա: Ղուրանը «Հոջարաթ» սուրայի 9-րդ այայում մուսուլմանների միջև պատերազմ ծագելու դեպքում, դա դադարեցնելու հրահանգ է տալիս և նշում է. «Երբ հավատացյալների երկու խմբերի միջև պատերազմ ծագի, նրանց հաշտեցրեք»: Իսլամ կրոնում միաստվածային կրոնների հետևորդների կապակցությամբ նույնպես խաղաղ համակեցության, պատերազմից հրաժարվելու և խաղաղություն ընդունելու կոչ է անում: «Ալե Օմրան» սուրայի 64-րդ այայում ասված է. «Ասա ով սուրբ գրքերի հետևորդներ եկեք հետևենք այն ճշմարիտ խոսքին, որ նույնն է մեր ու ձեր միջև: Միակն Աստծուց բացի ուրիշին չպաշտենք և նրա համար ընկեր չնշանակենք և Աստծո փոխարեն ուրիշին որպես չաստված չերկրպագենք»: Նույնիսկ անհավատների կապակցությամբ էլ իսլամ կրոնը մուսուլմաններին խաղաղ համակեցության ու խաղաղության կոչ է անում: Այս կապակցությամբ միակ բացառությունը վերաբերում է այն իրավիճակին երբ անհավատները խոչընդոտում են լինում Բարու ճանապարհը և մուսուլմանների հետ թշնամություն են անում: Այդ դեպքում ջիհադն անհրաժեշտ է և թշնամի անհավատի դեմ կռվելուց բացի այլ ելք գոյություն չունի: Իհարկե իսլամ կրոնում նախահարձակ ջիհադը միայն իմամների ժամանակաշրջանով է սահմանափակվում և Իմամի բացակայության շրջանում մուսուլմանների կողմից պատերազմ սկսվելը թույլատրված չէ և պատերազմի ու հակամարտության մեջ մտնելու կապակցությամբ միայն ընդգծվել է ինքնապաշտպանության օրինականությունը: «Էնֆալ» սուրայի 61-րդ այայում ասված է, որ եթե անհավատները խաղաղության առաջարկ արեցին, արդարացի լինելու դեպքում կարելի է դա ընդունել: Այս այան ընդգծում է. «Եթե թշնամին խաղաղության ու համերաշխության հանդեպ հակում ցուցաբերեց դու էլ խաղաղության ու համերաշխության ձգտիր ու ապավինիր Աստծոն»:

Այլ երկրների ներքին հարցերին չմիջամտելն ու փոխադարձ հարգանքը որպես խաղաղ համակեցության ու խաղաղատենչության տրամաբանական անհրաժեշտություն արտաքին քաղաքականության ոլորտում իսլամական հեղափոխության հիմնադրի նկատի ունեցած սկզբունքներից է: Իմամ Խոմեյնին անգամներ ու տարբեր ժամանակահատվածներում ընդգծել է այս սկզբունքն ու ասել է. «Հուսով ենք, որ ժողովուրդների անկախության և միմյանց հարցերին չմիջամտելու հիման վրա համաշխարհային խաղաղություն հաստատվի»: Կամ մեկ այլ տեղ նշում է. «Մենք այնպես չենք, որ եթե հզորանանք փորձելու ենք զոռբայությամբ միջամտել այլ երկրների հարցերին», «մենք հարգանքով ենք վերաբերվելու բոլոր ժողովուրդների հանդեպ եթե նրանք չփորձեն միջամտել մեր ներքին հարցերին ու փոխադարձ հարգանք ցուցաբերեն մեր հանդեպ», «Իսլամական պետությունը ցանկանում է համախոհություն ու ճիշտ հարաբերություն ունենալ բոլոր ժողովուրդների ու բոլոր պետությունների հետ, պայմանով որ նրանք էլ փոխադարձաբար հարգեն իսլամական պետությանը»: Իմամի այս հայացքն էլ նրա իսլամական մտածողության մեջ արմատ ունի: «Էըթեզալ» սկզբունքը, որ շեշտված է Ղուրանում անկողմնակալության ու չմիջամտելու իմաստով է: Որոշ մեկնաբաններ «Էըթեզալ» սկզբունքի համար հիմք ծառայած «Նեսա» սուրայի 90-րդ և 91-րդ այաները մեկնաբանելով նշել են, որ դրա այդ սկզբունքի համաձայն երկրները փոխադարձաբար չպիտի միջամտեն միմյանց ներքին հարցերին: Իմամ Խոմեյնին հեղափոխության ընթացքում ապագա կառավարության արտաքին քաղաքականության շրջանակի կապակցությամբ ասել է. «Ապագա կառավարությունը անկողմնակալ կլինի բոլոր պետությունների հանդեպ և բոլոր պետությունների հանդեպ արդարությամբ կվերաբերվի մինչև այնքան ժամանակ որ բարեկամական փոխադարձ հարաբերություններ լինեն»:

 

Իսլամական հեղափոխության հիմնադրի մտածողության համաձայն, որը խաղաղատենչությունը, փոխադարձ հարգանքը և երկրների ներքին հարցերին չմիջամտելը  իսլամական համակարգի արտաքին քաղաքականության սկզբունքներից է համարում, ԻԻՀ սահմանադրությունը նույնպես իր տարբեր հոդվածներում կառավարությանը  պարտավորում է միանշանակ հրաժարվել այլ ժողովուրդների ներքին հարցերին միջամտելուց, բայց հարց է ծագում, թե ինչպես կարելի է իրար կողքի ունենալ արտաքին քաղաքականության մեջ իրար առերևույթ հակասող երկու սկզբունքներ, այսինքն աշխարհի ընչազուրկներին աջակցություն ցուցաբերելն ու մուսուլմաններին պաշտպանելը և այլ երկրների հարցերին չմիջամտելը: Այլ խոսքով ինչպես կարելի է պաշտպանել այլ երկրների մուսուլմաններին ու ընչազուրկներին բայց նրանց ներքին հարցերին չմիջամտել: Այս հակասությունը վերացնելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իսլամական հեղափոխության հիմնադրի տեսակետներում կարևոր մեկ կետի և դա այն է, որ Իմամի մատնանշած հովանավորությունն ու աջակցությունը բարոյական ու հոգևոր իմաստ է պարունակում և միջամտություն չի նշանակում: Իրականության մեջ ԻԻՀ-ն փորձելու է աշխարհի մուսուլմանների ու ընչազուրկների հանդեպ իր աջակցությունն ու հովանավորությունն իրագործել միջազգային կազմակերպությունների ու կառույցների շրջագծում և օգտվել խաղաղ ու դիվանագիտական բոլոր մեխանիզմներից:

ԻԻՀ սահմանադրության 154-րդ հոդվածը փորձ է կատարում մեկտեղել այս երկու սկզբունքները. «ԻԻՀ-ն հրաժարվելով այլ ժողովուրդների ներքին հարցերին ցանկացած տեսակի միջամտությունից աշխարհի ցանկացած կետում մեծապետականների դիմաց պաշտպանելու է ընչազուրկների արդար պայքարը»:

Արտաքին քաղաքականության բնագավառում Իմամ Խոմեյնիի նկատի ունեցած մյուս սկզբունքը միջազգային պայմանագրերի ու օրենքների հանդեպ հարգանքն ու պարտավորությունն է: Այս սկզբունքին Իմամն ուշադրություն է ցուցաբերել միջազգային խաղաղության, կայունության ու անվտանգության պահպանման շրջագծում: Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասում է. «Մենք իսլամի հետևորդ լինելով հարգում ենք կնքված պայմանագրերը»: Այս կողմնորոշման համաձայն ԻԻՀ-ն որպես միջազգային հանրության պատասխանատու մի անդամ շարունակ ապացուցել է միջազգային օրենքների, պայմանագրերի ու համաձայնագրերի հանդեպ իր հավատարմությունը: Իրանի ու Իրաքի միջև Ալժիրի 1975 թվականի պայմանագրի հանդեպ հավատարմությունը, պատանդառության ճգնաժամից հետո Իրանի ու ԱՄՆ-ի միջև Ալժիրի հռչակագիրը, Միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագրին՝ Էն Փի Թի-ին անդամակցությունը և վերջին շրջանում ՀԳՀԾ-ի ստորագրումը և չնայած ԱՄՆ-ի խոստումնադրժության դրա գործադրումն ու դրա հանդեպ հավատարմությունը միջազգային պայմանագրերի ու համաձայնագրերի հանդեպ ԻԻՀ-ի հավատարմության գլխավոր օրինակներից են: Նախորդների նման Իմամի և ԻԻՀ-ի այս կողմնորոշումն էլ արմատ ունի իսլամական հեղափոխության հիմնադրի կրոնական մտածողության և մասնավորապես կնքված  պայմանը հարգելու սկզբունքի մեջ: Իսլամը անձնական, հասարակական ու քաղաքական հարաբերություններում պայմանի հանդեպ հարգանքը պարտադիր և այն հավատքի անհրաժեշտություններից է համարում: Աստված «Բաղարա» սուրայի 177-րդ այայում ասում է. «Բարեգործը նա է ով հավատում է Աստծուն ու եթե պայման է կնքում հավատարիմ է մնում իր պայմանին»: բազմաթիվ այաներ ու վկայություններ ընդգծում են միջազգային ասպարեզում քաղաքական ու հասարակական պարտավորությունների ու պայմանագրերի հանդեպ հավատարմության անհրաժեշտությունը: Այս այաներից ու վկայություններից այնպես է հասկացվում, որ պարտավորությունների իրագործումը նաև վերաբերում է ոչ-մուսուլմանների ու անհավատների հետ մուսուլմանների հարաբերություններին, այնպես որ իսլամի մեծ մարգարեն հստակ ասում է, որ կնքված պայմանից հրաժարվելը մուսուլմանի հանդեպ լինի թե անհավատի, թույլատրված չէ: