Փետրվար 04, 2019 18:45 Asia/Tehran

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Ռուհոլլաhի դպրոցում» հաղորդաշարի հերթական համարը,որի ընթացքում կանդրադառնանք Սիոնիստական ռեժիմի ինքնության վերաբերյալ Իմամ Խոմեյնիի տեսակետներին:

 Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք իսլամական հեղափոխութունից առաջ Պաղեստինի հարցի վերաբերյալ ԻԻՀ առաջնորդ իմամ Խոմեյնիի տեսակետներին:

 

 

Նշեցինք, որ շահի օրոք, Իրանի ու Իսրայելի միջև գոյություն ունեին սերտ հարաբերություններ և իմամ Խոմեյնին պնդում էր, որ պետք է պաշտպանել պաղեստինցիների իրավունքներն ու բացահայտել Սիոնիստական ռեժիմի ռասիստական էությունն ու դրա կապը Իրանի բռնատեր ռեժիմի հետ: Իմամ Խոմեյնին աշխատեց այդ ուղղությամբ և Իրանի ժողովրդին ներկայացրեց  երկրի ռեսուրսները թալանելու Իսրայելի նպատակները: Նա ժողովրդին կոչ արեց պայքարել շահի ռեժիմի դեմ: ԻԻՀ հիմնադիրը տարածաշրջանի մուսուլման ու արաբ ժողովուրդներին հորդորեց պայքարել Իսրայելի և համաշխարհային բռնատիրության դեմ:   

Իմամ Խոմեյնին մշտապես բացահայտում էր Իրանի շահի ու Իսրայելի գաղտնի կապերը և կարևորում Իսրայելի դեմ պայքարը, որպես իսլամ աշխարհի ամենամեծ վտանգը: Նա առաջին կրոնական առաջնորդն էր, որ թույլ տվեց, որպեսզի մուսուլմանների կրոնական նպատակով արվող նվիրատվությունների մեծ մասն օգտագործվի Իսրայելի դեմ պայքարի և Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար:

Երբ Սիոնիստական ռեժիմը փորձեց հրկիզել Ալ Աղսա մզկիթը, նա ոչ թե մզկիթը վերականգնելու կոչ արեց, այլ հայտարարեց, որ հարկավոր է որպես փաստ պահպանել սիոնիստնրի հանցագործությունները պաղեստինցիների դեմ, ինչը մուսուլմաններին կստիպի պայքարել այդ ռեժիմի դեմ: Նա ասում էր. «Ալ Ասղա մզկիթը հրկիզեցին: Մենք ասում ենք. Թողեք, որ մզկիթը հենց այդպես մնա, որպեսզի այդ հանցագործությունը մոռացության չտրվի»:

Իմամ խոմեյնիի ասելով, իսլամական սկզբունքները շատ կարևոր են Իսրայելի դեմ պայքարում և կարող են միավորել իսլամական ժողովուրդներին: Նրա կարծիքով, Իսրայելի դեմ պայքարը չպետք է սահմանափակել արաբական-նացիոնալիստական գաղափարներով: Խոսելով իսլամ աշխարհի ներքին խնդիրների մասին և անդրադառնալով  որոշ երկրներից մի շարք իսլամական երկրների կախվածությանը, նա կարևորում էր իսլամ աշխարհի տեղեկացվածության անհրաժեշտությունը: Նա նշում էր, որ Իսրայելի դեմ պետք է պայքարել ընդհանուր գաղափարների ու սկզբունքների հիման վրա և թույլ չտալ, որպեսզի իսլամ աշխարհում պառակտում առաջանա:

Այնպիսի այմաններում, երբ Պաղեստինի ժողովրդի իրավունքների կապակցությամբ արաբական որոշ երկրների դավաճանության պատճառով արաբական երկրներում տիրում էր հուսալքություն, քանի որ դրանք ստորագրել էին պայմանագրեր, որոնց համաձայն պաշտոնապես ճանաչվում էր Իսրայելի ռեժիմը, իսլամական հեղափոխությունն իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ, մեծ հարված հասրցրեց սիոնիստների ծավալապաշտական նպատակներին, հույս ներշնչելով մուսուլման ժողովուրդներին` հակասիոնիստական պայքարում: Այս ամենը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ արաբական որոշ երկրների, հատկապես` Եգիպտոսի ղեկավարները, Սիոնիստական ռեժիմի հետ համագործակցելու  ուղղությամբ քայլեր էին ձեռնարկում: 1972թ Անվար Սադաթը, Եգիպտոսից հեռացրեց ԽՍՀՄ ռազմական փորձագետներին: Իսկ 1975թ. Իսրայելի հետ ստորագրեց Սինայի պայմանագիրը: 1978թ իսլամական հեղափոխության հաղթանակից մեկ տարի առաջ, կնքվեց Քեմփ Դեյվիդի պայմանագիրը` Իսրայելի հետ հաշտության վերաբերյալ: Պայմանագրի ստորագրմանը ներկա էին Իսրայելի վարչապետ Մենախին Բեգինը և ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը: Եգիպտոսն առաջին երկիրն էր, որ պաշտոնապես ճանաչեց Իսրայելի ագրեսոր ռեժիմին, երկպառակություն առաջացնելով արաբական երկրներում: Չնայած այդ ժամանակ ինչպես նշեցինք, մուսուլմանների շարքերում տիրում էր հուսալքություն, սակայն երբ 1979թ իսլամական հեղափոխությունը  հաղթեց և տապալվեց շահի բռնատեր ռեժիմը, որն Արևմուտքի ու Իսրայելի աջակիցն էր, նոր թափ հաղորդվեց հակասիոնիստական պայքարին` Լիբանանում, Պաղեստինում և իսլամական այլ երկրներում: Իմամ Խոմեյնին մշտապես հայտարարում էր, որ Իսրայելն ունի ծավալապաշտական մեծ նկրտումներ և նպատակ ունի Նեղոսից մինչև Եփրատ ստեղծել Մեծ Իսրայել պետություն: Նրա ասելով. «Մոռացության տալ Իսրայելի այս նպատակները, նշանակում է  խաբել հանրային կարծիքն ու թույլ տալ, որ Իսրայելն իր այս նպատակն իրականություն դարձնի»: Իմամի խոսքերով. «Իսրայելը չի բավարարվում նրանով ինչ ունի և ամեն օր նոր քայլ է անում: Այսօր Լիբանանը, վաղն Աստված մի արասցե Սիրիան և հետո Իրաքը և այդպես շարունակ»:

 

1963 թ. խոսելով Իսրայելի վարչապետի թեկնածու Իսահակ Շամիրի ծրագրերի մասին, որում անդրադարձ էր արվել Մեծ Իսրայելի ստեղծվելուն, իմամ Խոմեյնին ասում էր. «Իսահակ Շամիրը, որ նպատակ ունի ստեղծել մեծ Իսրայել, նախ պետք է ոչնչացնի Պաղեստինը: Մեծ Իսրայելը ներառելու է ողջ արաբաբնակ տարածաշրջանը, Նեղոսից մինչև Եփրատ, այդ թվում նաև  Սիրիան ու Եգիպտոսը: Այդուհանդերձ, իսլամական երկրներն անտարբեր են այս հարցի նկատմամբ և իրենց ժողովուրդներին թույլ  չեն տալիս բողոքել դրա դեմ»:

Ինչպես գիտեք, սիոնիզմը ռասիստական գաղափարախոսություն է, որն իրեն ներկայացնում է  որպես կրոնական հոսանք, որի նպատակն է փրկել հրեա ժողովրդին: Սակայն նրանք, ովքեր ծանոթ են պատմությանը, շատ լավ գիտեն, որ սիոնիստներն են այդպիսի կապ ստեղծել հրեականության ու սիոնիզմի միջև, որի նպատակն է  գրավել Պաղեստինի տարածքը: Իմամ Խոմեյնին, փաստելով այս պատամական իրականությունը, նշում էր , որ իսլամն ընդունում է հրեական կրոնը, որն ընդհանրապես հակասում է  սիոնիստական ռասիստական գաղափարախոսությանը:

 

Նա ասում էր. «Մենք պետք է տարանջատենք հրեաներին սիոնիզմից ու սիոնիստներից: Ընդհանրապես, սիոնիստներն այդ կրոնի հետևորդները չեն: Մովսեսը, որպես մարգարե, տարածում էր արժեքավոր պատվիրաններ: Նա պայքարում էր բռնատերերի դեմ: Սա ընդհանրապես հակասում էր սիոնիստ առաջնորդների գաղափարախոսությանը: Նրանք սերտ կապեր ունեն համաշխահրային բռնատիրության ներկայացուցիչների հետ և պայքարում են չարքաշ ժողովուրդների դեմ: Մենք հակառակ ենք սիոնիստներին, որովհետև նրանք դեմ են բոլոր կրոններին: Նրանք ժողովուրդ չեն, այլ քաղաքականացված մի խումբ, որոնք հրեաների անվան տակ իրականացնում են մի շարք ծրագրեր: Հրեաները նրանց ատում են և բոլոր ժողովուրդները պետք է ատեն նրանց»: Իմամ Խոմեյնին մուսուլման ժողովուրդների միասնությունը և Իսրայելի ոչնչացումը  համարում էր Պաղեստինի ժողովրդի  փրկության միակ ճանապարհը: Նա պնդում էր, որ այլ գաղափարախոսությունները չեն կարող իսլամական-արաբական երկրների միասնության պատճառ հանդիսանալ, որովհետև Սիոնիստական ռեժիմի իրական նպատակը իսլամ աշխարհի ոչնչացումն է և մեծ Իսրայելի ստեղծումը: Որպես շիա հոգևոր առաջնորդ, իմամ Խոմեյնին մշտապես պաշտպանում էր պաղեստինցի մարտնչողներին, ովքեր հիմնականում սուննիներ էին: Նա նշում էր որ ուսմունքների տարբերությունները չեն կարող պատճառ դառնալ, որ Պաղեստինի հարցը մոռացության տրվի: Նա ասում էր, որ ամեն տարի մուսուլմանների կողմից իրականացվող ուխտագնացությունը պետք է մուսուլման ժողովուրդների միասնության առիթ դառնա և ծառայի պաղեստինցիների իրավունքների համար մղվող պայքարին:  

Հաջորդ հաղորդման ժամանակ կանդրադառնանք այս հարցին:

 

 

Պիտակ