Փետրվար 25, 2019 15:03 Asia/Tehran
  • Ռուհոլլահի դպրոցում (30.Կրոնական ժողովրդավարություն)

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք կրոնական ժողովրդավարության մոդելի վերաբերյալ լուսահոգի իմամ Խոմեյնիի տեսակետներին:

Հաղորդաշարի այս համարում խոսելու ենք Իրանի իսլամական հեղափոխության արժեքների և գաղափարների շրջանակում լուսահոգի իմամ Խոմեյնիի կողմից ստեղծված նոր իշխանական կարգերի մասին: Սա այլընտրանքային մոդել է ՝ մի կողմից արևմտյան լիբերալ-ժողովրդավարական ու սոցիալ-ժողովրդավարական տարածված , իսկ մյուս կողմից արևելյան հասարակություններում այդ թվում Իրանում թագավորական ու իմպերիալիստական կարգերի համար: Հիշյալ մոդելը շատ հասարակություններում, մասնավորապես իսլամական երկրներում աստիճանաբար դառնալու է նպատակահարմար մի մոդել:

 

Կրոնական ժողովրդավարությունը իսլամական հեղափոխության երկխոսությունից սկիզբ առած մոդել է: Հեղափոխությունը, որը ոչ միայն մերժում էր Իրանի թագավորական կարգերի իշխանությունը, այլև միաժամանակ լրջորեն քննադատում էր լիբերալ-ժողովրդավարական ու սոցիալ-ժողովրդավարական ճանաչված երկու մոդելները և տարածված մյուս կարգերը : Իսլամական հեղափոխությունն այն ժամանակ հիմքը դրեց իսլամական հանրապետության ու կրոնական ժողովրդավարության  ՝ այն Իրանի քաղաքական ու իրավական կարգերի հիմքը դարձնելով, երբ նույնիսկ քաղաքական գաղափարախոսությունում, ժողովրդավարություն և կրոնական երկու հասկացությունների համադրումն անիմաստ էր թվում: Քանի որ Արևելքի ու Արևմուտքի շատ երկրներում բացակայում էին հասարակական կարծիքի մոտ քաղաքական ու հասարակական բեմերում կրոնի իշխանության ու փորձի դրական տպավորությունն ու փորձը: Արևմուտքում կրոնի ու եկեղեցու իշխանությունը հիշեցնում էր միջնադարը, երբ քրիստոնեությունը դարձել էր միջոց ՝ ժողովրդին գաղութացնելու համար: Իսկ եղեկեցին դարձել էր բռնարար կարգերի օրինականացման մտավոր կենտրոնը: Արևելքում ևս, կրոնի ու կառավարության միաձուլման պատճառով , կրոնն ու հոգևորականությունը ծառայում էին իշխանավորներին և նման պայմաններում, իմամ Խոմեյնին ներկայացրեց կրոնական ժողովրդավարության մոդելը, որը և՛ տեսականորեն, և՛ գործնական քաղաքական դաշտում, համարվում էր եզակի օրինակ: Իմամ խոմեյնին կառավարական այդ մոդելը ներկայացրեց այն պայմաններում , երբ կրոնական դավանանքի ու սկզբունքներին հակադրումը և քաղաքականությունից կրոնի անջատումը, քաղաքականության շուկայում պահանջված գաղափարներ էին: Նույնիսկ լուսամիտ հոգևորականների մոտ Իսլամի ու ժողովրդավարության միաձուլումն ընդունված չէր և շիա աշխարհից Այաթոլլահ Նայինիի և սուննի Աբդոլռահման Քավաքեբի նման հոգևորականների մտքերը չէին գերադասվում : Անհնար էր մտածել, որ մի հոգևորական փորձեր այդ գաղափարը որպես տեսություն ներկայացնել : Կրոնական ժողովրդավարությունը, որն իմաստային առումով կազմում էր իսլամական հեղափոխության երկխոսությունը, շատ հեռու էր սուննի մտավորականների կողմից ներկայացվող խալիֆայության վերականգնման տեսությունից և ի հարկե ՝ շիա հոգևորականների մոտ գերակշռող հոսանքից, որը իմամ Զամանի բացակայության օրոք իշխանության հիմնադրումը համարում էր անօրինական քայլ:

 

Կրոնական ժողովրդավարության մոդելը ներկայացնելով, Իմամ Խոմեյնին սահմաններ դրեց իր և այն մտավորականների տեսակետների միջև, որոնք փորձում էին հաշտեցնել Իսլամը և ժողովրդավարությունը: Նա համոզված էր, որ Իսլամը բնույթով ժողովրդավար կրոն է : Իսլամ կրոնում ժողովրդի ձայնի հարգումը ձևական բնույթ չի կրում , այլև արմատավորվել է կրոնական ուսմունքով: Իմամ Խոմեյնիի տեսանկյունից, կրոնական ժողովրդավարության գաղափարախոսությունում, ժողովրդավարությունը ստացված չէ Արևմուտքից և փորձեր չեն արվում հարկադրաբար նրանց միաձուլելու համար: Կրոնական ժողովրդավարությունը միատարր երևույթ է  : Դա իմամ Զամանի բացակայության օրոք կառավարության հիմնադրման հիմքն է համարվում: Իմամի համոզմամբ, վիլայաթը և ֆաղիհի կառավարությունն օրինականություն ունեն և կառավարության ձևավորումը ժողովրդի իրավունքն է և առանց ժողովրդի ձայների, նույնիսկ արդարադատ վալի ֆաղիհը չի կարող կառավարություն ձևավորել: Կրոնական ժողովրդավարության մոդելում կառավարության ձևավորման հիմքը ՝ ժողովրդի կարծիքն է , սակայն ժողովրդի դերը պատասխանատուների ընտրությամբ չի սահմանափակվում : Ժողովուրդը կարևոր դեր ունի նաև կառավարության աշխատանքի գործընթացում: Արևմտյան որոշ մտավորականներ ՝ ինչպես Ջոզեֆ Շումպիտերը ժողովրդավար ու ոչ-ժողովրդավար կարգերի տարբերությունները նշելիս, քաղաքական համակարգը ժողովրդավար համարելու համար բավարար է համարում ընտրություններին մասնակցությունը և համոզված է, որ ժողովրդավարություն նշանակում է ընտրելու կամ ընտրվելու իրավունք ունենալ և ոչ ավելին: Մինչդեռ իմամի կրոնական ժողովրդավարության մոդելում , հասարակության բոլոր խավերն իրավունք ունեն դիտարկել կառավարության բոլոր ծրագրերն ու քայլերը: Այս համակարգում բոլոր պատասխանատուներն ուղղակի կամ անուղղակի, ընտրվում են ժողովրդի կողմից, սակայն ժողովրդի ներկայությունը պետք է լինի ոչ միայն ընտրատարածքում : Այստեղ ստեղծվում է մի կարգավիճակ, որին կարելի է անվանել մասնակցային ժողովրդավարություն:  

Կրոնական ժողովրդավարության մոդելում իմամը կարևորում է  պատասխանատուների ու ժողովրդի միջև կապը: Նրա համոզմամբ, ժողովուրդը կանխում է կրոնական ժողովրդավարական համակարգը բռնատիտական կարգերի փոխվելը , քանի որ այստեղ ժողվուրդն է մշտադիտարկողը: «Եթե համակարգը փորձի ինչ-որ բան պարտադրել, ժողովուրդը կանխելու է դա».-ասում է  իմամ Խոմեյնին : Նա նույնիսկ անհրաժեշտ պայման է համարում ժողովրդի կողմից պատասխանատուների մշտական հսկումը՝ ասելով ժողովուրդը պարտավոր է , այլ ոչ թե իրավունք ունի հսկել կառավարության քայլերը: «Պետք է հսկեն նույնիսկ ինձ, որպեսզի ես սխալ քայլեր չանեմ»ասել է Իմամ Խոմեյնին:

Կրոնական ժողովրդավարության մոդելը կարևոր տեղ է զբաղեցնում նաև Այաթոլլահ Խամենիի խոսքում: Նրա կարծիքով, այդ համակարգում ժողովրդի դերակատարությունը չի սահմանափակվում կառավարությունը հիմնադրելով, այլև ժողովուրդը պետք է ուղղակի և ամբողջական մասնակցություն ունենա կառավարական որորոշումներում ու ծրագրերում: Նա ընտրատարածքներում ժողովրդի մասնակցության սահմանափակումը համարում է կրոնական ժողովրդավարության համակարգի սկզբունքների խախտում: «Ժողովրդի ձայների ստանալու համար քարոզչությունը, ապա նրանց մոռանալն ու ժողովրդի նկատմամբ անտարբերությունը չի համապատասխանում այդ գաղափարի ոգուն».ասել է Այաթոլլահ Խամենեին: Այս մոտեցումը կրոնական ժողովրդավարությունը դարձնելու է պոպուլիստական:

 

Իրանի իսլամական հանրապետության սահմանադրությունում ժողովրդի դիրքը վկայում է Իմամ Խոմեյնիի նկատի ունեցած կրոնական ժողովրդավարության մոդելում ժողովրդի դերակատարությանն ու զբաղեցրած դիրքին: Առաջնորդի, նախագահի, իսլամական խորհրդարանի պատգամավորների, բանիմացների ժողովի անդամների, նաև քաղխորհուրդների անդամների ընտրության հարցում ժողովրդի դերը, նաև քաղաքական, տնտեսական ու հասարակական կարևոր հարցերում հանրաքվեի միջոցով ժողովրդի կարծիքի կարևորումը , բոլորը համարվում են Իրանում կառավարության ժողովրդավարության դրսևորումները:  Իսլամական հանրապետության սահմանադրության երրորդ մասն ամբողջությամբ հատկացված է ժողովրդի իրավունքների հարգմանը , որտեղ պարզապես բացատրվում է , որ անկախ ազգությունից, դավանանքից, մաշկի գույնից ու լեզվից , հարգվում են բոլոր իրանցիների բոլոր իրավունքները : Կարևորվում են մամուլի ու խոսքի ազատությունը, առաջնորդության , նախագահի ու խորհրդարանի պատգամավորների պատասխանատվությունը : Կա պատասխանատուների հարցապնդման, նույնիսկ պաշտոնից հեռացման հնարավորություն : Այս բոլորը վկայում են այն մասին, որ այս համակարգում ժողովրդի մասնակցությունը ձևական բնույթ չի կրում:

Այս մոդելի կրոնական էությունը պարտավորեցնում է բոլոր կարգերն իրականացնել կրոնի սկզբունքների շրջանակում: Ուստի սահմանադրությունում նկատի է առնվել համապատասխան կետ, որն էլ համապարփակ ու արդարամիտ վալի ֆաղիհի կառավարության գլխավոր պայմանն է : Ունենալով կրոնական ու օրինական բոլոր հնարավորությունները, վալի ֆաղիհը պաշտպանում է համակարգի իսլամականությունը և ի հարկե հանրապետականությունը: Կրոնական ժողովրդավարության մոդելը թեև արմատներ ունի Իսլամի պատմության մեջ , սակայն ձևավորման կարճ ժամանակաշրջանում կարողացել է աստիճանաբար իր տեղը զբաղեցնել քաղաքական տեսությունների դաշտում : Հուսով, որ կառավարական կարգերում զարգացում ապրելով, այն կարող է առավել քան երբևե գտնի իրեն արժանի դիրքը:

 

Պիտակ