Մարտ 19, 2019 08:16 Asia/Tehran

Ավելի քան երկու տարի է անցնում ԱՄՆ սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից: Այս ընթացքում նա շատ քայլեր է ձեռնարկել, որոնք մեծապես ազդել են երկրի ներքին ու արտաքին հարթակներում:

Ներքին բեմերում Թրամփը շատ տարաձայնություններ է ունեցել իր դեմոկրատ հակառակորդների հետ : Իսկ արտաքին հարթակում ևս վատ վկայական է ունեցել: ԱՄՆ պոպուլիստ նախագահը համաշխարհային հարցերում որդեգրել է միահեծանության քաղաքականություն, ինչի պատճառով վտանգվել է միջազգային հարաբերությունների մոդելը: Ներկայումս ԱՄՆ-ը ոչ միայն թշնամանք է տածում Ռուսաստանի և Չինաստանի , Հյուսիսային Կորեայի ու Իրանի նկատմամբ, այլև նրա քայլերի պատճառով լուրջ լարվածություն է առաջացել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև: Ֆրանսացի հետազոտող Մարի Սիցիլ Նավի համոզմամբ, Թրամփը որդեգրում է հենց իր անհատականությանը բնորոշ բլեֆի ու գործարքային մեթոդի վրա հիմնված քաղաքականություն:

Թրամփը նաև բացասական վերաբերմունք է ունեցել կազմակերպությունների, տարածաշրջանային ու միջազգային պայմանագրերի նկատմամբ: Թրամփը հրաժարվել է մի քանի միջազգային պայմանագրերից: Նա հրաժարվել է Փարիզի բնակլիմայական պայմանագրից, Իրանի հետ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից: Դուրս է եկել Տրանսխաղաղօվկիանոսյան դաշինքից (TPP), ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից ու ՅՈՒՆԵՍԿՕ-ից: Նոր Հյուսիսամերիկյան գործարք NAFTA-ի դեմ բողոքելով, նա հանդես եկավ այդ թեմայով բանակցությունների վերսկսման պահանջով և ի վերջո Կանադային ու Մեքսիկային ճնշելով, նրանց հետ ստորագրեց առևտրական նոր գործարք: Թրամփը նաև հրամայել է դադարեցնել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև ազատ առևտրի դաշինքի շուրջ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները: Իր առևտրական քաղաքականության ուղղությամբ, Թրամփը սպառնացել է, որ դուրս է գալու Առևտրի համաշխարհային կազմակերպությունից: ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ Ռոբերթ Մալլեյն ասել է .«Թրամփի միահեծանության պատճառով մեկուսացել է երկիրը»:

2018 թվականի մայիսի 8-ին Թրամփը հայտարարեց Իրանի հետ կնքած միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, որին էլ հակազդեցին 5+1 խմբի մյուս անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը, եվրոպական եռյակ երկրներ՝ Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան և վերջապես Եվրամիությունը:  ՀԳՀԾ-ին աջակցելու եվրոպական եռյակի և Եվրամիության հստակ դիրքորոշումը քողազերծեց Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև առկա տարաձայնությունը: Եվրոպացիների համոզմամբ ՀԳՀԾ-ն 13 տարի դիվանագիտական ջանքերի արդյունք է, որը համարվում է կարևոր քայլ ՝ Իրանի միջուկային հայտարարված ծրագրում ռազմական նպատակների բացակայության վերաբերյալ վստահության ձևավորման համար: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը ցույց տվեց, որ համաձայնության բոլոր ստորագրողները հայտնվեն մի կողմում, իսկ ԱՄՆ-ը ՝ մյուս կողմում: Եվրամիությունը ՀԳՀԾ-ն համարում է Իրանի միջուկային ծրագրի վերահսկման շրջանակում ձեռքբերված համաձայնություն, մինչդեռ Թրամփի կարծիքով, այն ոչ միայն պետք է վերահսկի ու խիստ սահմանափակի Իրանի միջուկային ծրագիրը, այլև պետք է ընդգրկի Իրանի միջուկային ծրագրի, Իրանի տարածաշրջանային քայլերի և Իրանում մարդու իրավունքների իրավիճակի նման ԱՄՆ-ի մյուս մտահոգությունները: Քաղաքագետ Կուրտ Դոբրովի համոզմամբ, եվրոպացիները ցանկանում են հավատարիմ մնալ Իրանի հետ միջուկային համաձայնությանը և նրանց համար միևնույն է ,թե ԱՄՆ-ն ինչ է անելու: Թեև Եվրոպացի որոշ պետայրեր նշել են, որ կիսում են Իրանի հրթիռային ծրագրի և նրա տարածաշրջանային քայլերի վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունները, այնուամենայնիվ նրանք համոզված են, որ այդ հարցերին հետևելը  ՀԳՀԾ-ի տապալման գնով լինի: Ամեն դեպքում եվրոպացիների գերակայությունը աշխարհի տարբեր երկրների հետ առևտրական կապերի զարգացումն է, մինչդեռ Թրամփը շեշտում է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը պետք է ունենա ներքին ուղղվածություն և զերծ մնա մյուս երկրների հետ հարաբերվելու ձևաչափից: Նման պայմաններում բնական է, որ Իրանը կարևոր է եվրոպացիների համար և՛ քաղաքական և՛ տնտեսական առումով: Այդ է պատճառը, որ նրանք շարունակում են պահպանել նույնիսկ ՀԳՀԾ-ից հետո Իրանի հետ ունեցած հարաբերությունները:

Հակառակ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, ով Փարիզի պայմանագրի կողմնակիցն էր, Թրամփը մշտապես քննադատել է այդ պայմանագիրը և հայտարարել, որ դա խոչընդոտում է հատկապես էներգետիկայի ու արդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի տնտեսական բարելավմանն ուղղված իր ներկայացրած ծրագրերի իրագործումը: Փարիզյան պայմանագրի դեմ Թրամփի դիրքորոշումը և նրանից հրաժարվելու մասին հրամանագրի ստորագրումը , ոչ միայն դժգոհություն է առաջացրել արդյունաբերական ու նորահայտ ուժերի ղեկավարների մոտ, այլև բերեց նրան, որ 2018 թվականին Կանադայում գումարված Յոթյակի խմբի գագաթնաժողովում, Գերմանիայի կանցլեր ՝ Անգելա Մերկելն օգտագործեց «Վեց ընդդեմ մեկի» հասկացությունը ՝ ի նկատի ունենալով այն, որ ԱՄՆ-ը մշտապես դեմ է եղել Յոթյակի մյուս վեց անդամների միանշանակ կողմնորոշմանը : Մերկելը նաև հակազդեց փարիզյան պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու համար Թրամփի սկանդալային որոշմանը և Ֆրանսիայի ու Իտալիայի ղեկավարների հետ համատեղ հաղորդագրությունում հայտարարեց, որ փարիզյան պայմանագրի շուրջ նոր բանակցություններ չեն լինելու: Թրամփի կարծիքով, գլոբալ տաքացումը և կլիմայական փոփոխությունները գոյություն չունեն և դրանք չինացիների ստեղծած երևույթներն են: Ռուսաստանի նախագահի խորհրդական Անդրե Բելվիսյովի ասածով, պարզ է , որ առանց ԱՄՆ-ի մասնակցության, Փարիզի պայմանագիրը ոչ մի արդյունք չի տալու , քանի որ ԱՄՆ-ը համարվում է աշխարհում ջերմոցային գազեր տարածող առաջին երկիրը:

Միջազգային համաձայնագրերից ԱՄՆ-ի դուրս գալու համար Թրամփի կառավարությունը քայլեր է արել նաև Պաղեստինի հարցում: Իսրայելին պաշտպանելու և Սիոնիստական ռեժիմի դեմ գործող կազմակերպություններից վրեժ խնդիր լինելու համար, Թրամփը որոշել է դուրս գալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից և դադարեցնել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն ՝ UNRWA-ին ԱՄՆ-ի օգնությունները, փակել Պաղեստինի ազատագրման կազմակերպության գրասենյակը և ԱՄՆ-ից վտարել Պաղեստինի ներկայացուցչին:

2019 թվականի հունվարի մեկից ԱՄՆ-ը դուրս եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից: Այդ մասին որոշումը հայտարարվել էր 2017 թվականի հոկտեմբերին: Պատճառը ՝ Պաղեստինի հարցում տարաձայնություններն են հայտարարվել: Թեև ԱՄՆ-ը շարունակելու է մնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդ անդամի կարգավիճակում, սակայն այլևս անդամավճար չի կատարելու և համաշխարհային ժառանգության հանձնաժողովում ընտրելու կամ ընտրվելու իրավունք չի ունենալու: ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ ՝ Ալեքսանդր Կուզենցովն ասել է.« ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը վնասելու է կազմակերպության հումանիտար բազմակողմանի համագործակցություններին: Վաշինգտոնը մի քանի պատճառաբանություններ է ներկայացրել ՝ այդ թվում ՄԱԿ-ում և կից կառույցներում հիմնական փոփոխություններ մտցնելու ցանկությունը , կազմակերպության բյուջեի հարցի վերանայումը և այլ պատրվակներ»: Դա հարցի արտաքին կողմն է: Իրականում կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու իրական պատճառը եղել է պաղեստինցիներին պաշտպանելու , ՅՈՒՆԵՍԿՕ-ում Պաղեստինի անդամակցության և Սիոնիստական ռեժիմի հակապաղեստինյան քայլերի դատապարտման հարցերում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քայլերին հակադրվելը : ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Հեդեր Նոերթն ասել է .«ՅՈՒՆԵՍԿՕ-ի հակաիսրայելական դիրքորոշումը մտահոգում է ԱՄՆ-ին և համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառը»: Չնայած այս քայլերին, առ այսօր միջազգային շրջանակներում շարունակում են դատապարտել այդ քայլերը և գնալով Սիոնիստական ռեժիմը մեկուսանում է աշխարհում:

Միջազգային պայմանագրերից հրաժարվելու Թրամփի որոշումը հասել է վտանգավոր փուլերի: Այսօր նա թիրախավորում է միջուկային զենքերի չտարածման դաշինքը : Միջուկային զինաթափման դաշինքը դարձել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տարաձայնությունների գլխավոր թեման: Մի քանի պայմանագրերից հրաժարվելով, մեծացել է նաև այս դաշինքից ԱՄՆ-ի հրաժարվելու հավանականությունը: ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի անուղղակի աջակցության , Ռուսաստանի միջուկային զինանոցի թուլացման հարցերում իրեն ուղղված մեղադրանքը մեղմելու նպատակով Թրամփը հակադարձ մեղադրանք է ներկայացնում Ռուսաստանին ՝ INF Միջին հեռահարության միջուկային ուժերի և START-3 միջուկային սպառազինության նվազեցման մասին պայմանագրերի խախտման կապակցությամբ: Ի հարկե INF պայմանագրի հարցում երկու երկրի միջև տարաձայնությունները սկիզբ են առել Օբամայի նախագահության տարիներին : Այսօր իրավիճակը լարվել է ՝ հասնելով START-3 –ին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան համոզված է, որ ԱՄՆ-ի վաղեմի երազանքը Ռուսաստանին զինաթափելն է և այդ ուղղությամբ ձգտում է սահմանափակել նրա հրթիռային զարգացումը: Ռուսաստանի կողմից դաշինքը խախտելու պատճառաբանությամբ և այն պատճառով, որ դաշինքը ԱՄՆ-ին հեռու է պահելու Ասիայի արևելքում Չինաստանի հրթիռային զինանոցների դեմ նոր զենքերի տարածումից, հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալու դաշինքից:  Թրամփի ասածով, ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի դաշնակիցները սատարում են նրա այդ որոշումը , քանի որ հասկանում են Ռուսաստանի կողմից պայմանագրից հրաժարումը : ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ 2019 թվականի փետրվարի երկուսից Վաշինգտոնը վեց ամսով կասեցնելու է INF դաշինքի իրագործումը: Սա Թրամփի կողմից խախտված սպառազինության վերահսկման առաջին կարևոր դաշինքն է: Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրից հրաժարվելու Թրամփի կառավարության քայլը նոր սպառազինական մրցակցություն է հրահրելու, որն էլ հանգեցնելու է համաշխարհային անապահովության տարածմանը:

Պիտակ