Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք (8)
Նախորդ հաղորդումների ընթացքում խոսեցինք Իրանում զարգացման տեղական ձևաչափ՝ դիմադրողական տնտեսության մասին և նշեցինք, որ գիտելիքահենք տնտեսությունն այս տնտեսության առանցն է կազմում: Այդ նպատակի իրագործման համար պահանջվում է ժողովրդի բոլոր խավերի, այդ թվում երիտասարդ ընտրանու և վարպետ բանվորների ու հողագործների ջանադրությունը՝ արտադրության բարգավաճմանը նպաստելու համար:
Իրանը նյութական հնարավորություններ, հումքերի հարուստ ռեսուրսներ և կրթված աշխատուժ ունենալով, ունի անհրաժեշտ պոտենցիալը տնտեսության տարբեր բաժիններում արտադրության ցիկլն առաջ մղելու համար: Տնտեսության այդ բարդ ճանապարհը լուսավորում են իսլամական հեղափոխության հիմնադիր՝ լուսահոգի Իմամ Խոմեյնիի և իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեիի մտքերը, որոնք անցած 40 տարիների ընթացքում, չնայած տնտեսական ճնշումներին ու պատժամիջոցներին, մղիչ ուժ են հանդիսացել հեղափոխության իդեալների ուղղությամբ ընթանալու համար: Անշուշտ նրանց տնտեսական մոտեցումներին ծանոթանալը կարող է օգնել Իրանի տնտեսական նպատակներին ավելի լավ ծանոթանալու համար: Այս նախաբանով ձեզ ենք ներկայացնում «Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք» խորագրով հաղորդաշարի այս շաբաթվա զրույցը: Ընկերակցեք մեզ:
***************
Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիներից ի վեր, լուսահոգի Իմամ Խոմեյնին բազմիցս արտահայտվել է տնտեսական անկախության նշանակության և դրան հասնելու եղանակների մասին: Նա քաղաքական, մշակութային և հասարակական ոլորտներում անկախությունն անհնար է համարում առանց տնտեսական անկախության իրագործման և այն համոզման էր, որ տնտեսական ոլորտում կախվածության դեպքում, այլ ոլորտներում ևս կախված կլինենք: Իմամի համոզմամբ, տնտեսական անկախությունը ենթահող է ստեղծում իսլամի տնտեսական համակարգի նպատակների իրագործման համար, քանի որ առանց դրա անհնար է իրագործել իսլամական արժեքներն ու կանոնները, այդ թվում սոցիալական արդարությունը, հզորությունը, տնտեսական անվտանգությունը, հանրային բարեկեցությունը, օտարներից անկախությունը: Նշելով, որ տնտեսությունը նպատակ չէ, այլ միջոց ավելի վեհ նպատակի՝ այն է իսլամական մշակույթի իրագործման համար, լուսահոգի Իմամ Խոմեյնին ասել է.«Իսլամն առողջ կերպով և առանց օտարներից կախվածության, բոլորի օգտին հղացնում է տնտեսությունը, կարևորելով թույլերին ու կարիքավորներին և ձգտում է գյուղատնտեսության, արդյունաբերության ու առևտրի բարգավաճմանը:
Իմամ Խոմեյնիի հայեցակետով, անկախությունը և ներքին տաղանդներից կառչելը, ներքին արտադրանքի, կապիտալի ու մտքերի հովանավորումը նպաստում են ազգային տաղանդի աճմանը, գիտական ու հետազոտական կենտրոնների, գիտնականների ու գյուտարարների հանդեպ ուշադրությանը և ազգային արտադրանքի բարգավաճմանը: Լուսահոգի Իմամ Խոմեյնին ինքնավստահությունն ազգային արտադրանքի բարգավաճման ազդեցիկ գործոններից է համարում: Նա գտնում է, որ տնտեսական անկախությունը և ազգային արտադրանքի բարգավաճումը պահանջում են դժվարությունների հանդեպ ժողովրդի դիմակայումը: Նա ասել է.«Մինչև այնքան ժամանակ, որ ցանկանում ենք անկախ լինել և օտարներին չենթարկվել, պետք է տոկալ այդ դժվարություններին և պայքարել դրանց դեմ»:
Երբ արևմտյան պետությունները որոշեցին տնտեսական շրջափակման ենթարկել Իրանին, լուսահոգի Իմամ Խոմեյնին դա ընծա համարեց ժողովրդի համար, ասելով.«Տնտեսական շրջափակման իմաստն այն է, որ մեր կարիքները մեզ չեն տալու: Իսկ երբ չեն տալիս, մենք պարտավոր ենք ինքնուրույն հայթհայթել այդ կարիքները»:
Լուսահոգի Իմամ Խոմեյնին տնտեսական ոլորտում կարևորում էր ազգային արտադրանքը, տնտեսական անկախությունը և ինքնաբավությունը: Իմամ Խոմեյնի հայեցակետով, իսլամական երկրների տնտեսությունը պետք է հզոր ու առաջատար լինի, որպեսզի կարողանա կապ հաստատել մուսուլման ժողովուրդների միջև: Նա ձգտում էր միասնություն հաստատել մուսուլման ժողովուրդների միջև և նրանց հասկացնել, որ չպետք է տնտեսապես կախված լինեն կապիտալիստական երկրներից: Լուսահոգի իմամ Խոմեյնիի վախճանից հետո, նրա մտքերը շարունակվեցին իսլամական հեղափոխոխության առաջնորդ՝ մեծարգո Այաթոլլահ Խամենեիի կողմից: Նա ասել է.«Եթե չունենանք ազգային արտադրություն, չենք ունենա տնտեսական անկախություն, այդ դեպքում քաղաքական անկախությունն ընդամենը խոսք է»:
Մեծարգո Այաթոլլահ Խամենեին արտադրությունը երկրի տնտեսության կարևոր մասն է համարում, որ կարող է կայուն զարգացման հանգեցնել: Նա զբաղվածության և գործազրկության խնդրի լուծելը, երիտասարդների տաղանդներն ու նախաձեռնությունները ծաղկելը, ներմուծվող սպառողական ապրանքների համար երկրի արժույթը չօգտագործելը, լճացած խնայողությունների օգտագործումը, արտահանման ծավալների մեծանալը, սոցիալական խնդիրների վերացնելը կամ նվազեցնելը, ազգային կենսունակությունը և օտարներից անկախությունը ազգային արտադրության բարգավաճման դրական հետևանքներն են: Ներքին արտադրությունը հովանավորելն այն թեմաներից է, որ մեծարգո առաջնորդը ներկայացրել է ազգային արտադրության բարգավաճման համար:
Հատկանշական է, որ տնտեսապես կայուն հասարակություն ստեղծելու համար, պետք է զարգացման ձգտել և չկառչել միայն նորագույն տեխնոլոգիաներից: Դա նշանակում է նախաձեռնող լինել և արկածախնդրության ձգտել: Այդ ուղղությամբ ներքին արտադրանքի հովանավորումը կարող է խրախուսել արտադրությունն ու տնտեսական ակտիվացումը: Մեծարգո Այաթոլլահ Խամենեին գտնում է, որ այս հովանավորությունը տարբեր կերպ կարող է իրականացվել, այդ թվում՝ արտադրության աճի համար պատասխանատուների ծրագրավորում, արտադրանքների մրցունակ լինելը, արտահանման համար շուկա որոնելը և ժողովրդի հովանավորությունը որպես արտադրող և սպառող:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը տնտեսական գործողություններում ժողովրդի ակտիվ ներկայությունն ու մասնակցությունը անհրաժեշտություն է համարում և ժողովրդին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ տնտեսական ոլորտում: Նա ասում է.«Տնտեսական ջիհադի կարևորագույն մասը ազգային արտադրությունն է և եթե ժողովուրդը երկրի պաշտոնատարների ճիշտ ծրագրավորմամբ կարողանա վճռակամությամբ հաղթահարել ներքին արտադրության խնդիրը, անշուշտ հաղթահարելու է թշնամիների մարտահրավերները»: Մեկ այլ ելույթում մեծարգո առաջնորդն այդ մասին ասել է.«Բոլորը պետք է ձգտեն, բոլորը պետք է աշխատեն ազգային արտադրությունն առանցք ունենալով: Եթե բոլորը ձգտեն ազգային արտադրությանը, կկարգավորվեն տնտեսական ու կենցաղային շատ խնդիրներ, ինչպես նաև զբաղվածության ու ներդրման հետ կապված հարցեր»:
Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների խստացումը և տնտեսությունն ու ժողովրդի կենցաղը թիրախ դարձնելը, վերջին տարիների ընթացքում մեծարգո առաջնորդի կողմից արտադրանքի հովանավորումը և մասնավորապես ընթացիկ տարում արտադրանքի բարգավաճումն ավելի է կարևորվում: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի համոզմամբ, եթե Իրանի ժողովուրդը ձգտում է գտնել իր արժանի տեղը, դրա ճանապարհն է օգտվել իր գիտելիքից ու խելքից և վճռակամություն դրսևորել տնտեսական ոլորտում նպատակների իրագործման ուղղությամբ: Վերջին տարիների ընթացքում ևս Իրանի ժողովուրդը որ բաժնում կենտրոնացել է հաջողության է հասել:
Այդ նպատակի իրագործման համար մեծարգո առաջնորդը պետական օրգաններին խորհուրդ է տվել անհրաժեշտ օրենքներ ու կանոններ վավերացնել արտադրության բարգավաճման համար և արտադրության ոլորտում ներգրավել կարող անձանց: Արտադրության բարգավաճման համար նա կարևորել է արտադրողին, ներդրողին ու տնտեսական ակտիվիստին հովանավորելը, աշխատանքի մթնոլորտի բարելավմանը ձգտելը, չարաշահումներից հեռու մնալը և անհաշիվ ներդրումների կանխելը և վերահսկելը:
Այս շաբաթվա զրույցը կավարտենք իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեիի խոսքերով: Ընդգծելով իսլամական հասարակության մեջ տնտեսության միջոց լինելը, Ն. Վ. առաջնորդն ասել է.«Տնտեսությունը վճռորոշ առանցքային կետ է: Հզոր տնտեսությունը կարևոր գործոն է երկրի անկախության համար, իսկ թույլ տնտեսությունն օտարներին միջամտության առիթ է տալիս: Աղքատությունն ու հարստությունը ազդում են մարդու նյութական և բարոյական կողմերի վրա: Իհարկե տնտեսությունն իսլամական հասարակության նպատակը չէ, այլև միջոց է առանց որի հնարավոր չէ իրագործել նպատակները: Խոշոր ու որակյալ արտադրության վրա հիմնված անկախ տնտեսությունը, արտադրության արդար բաժանումը, ճիշտ սպառումը և խոհեմ կառավարումը… տնտեսության զարմանահրաշ ազդեցությունն է հասարակության այսօրվա ու վաղվա կյանքի վրա»: