«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» (6) (Իրանի դիրքը կենսաբազմազանության առումով)
https://parstoday.ir/hy/radio/iran-i122738-Աշխարհում_ես_որտեղ_եմ_կանգնած_(6)_(Իրանի_դիրքը_կենսաբազմազանության_առումով)
«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարում մենք կփորձենք անդրադառնալ միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր ոլորտներում, այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ. վերջին վիճակագրական տվյալների հիմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2020 04:01 Asia/Tehran
  • «Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» (6) (Իրանի դիրքը կենսաբազմազանության առումով)

«Աշխարհում ես որտեղ եմ կանգնած» հաղորդաշարում մենք կփորձենք անդրադառնալ միջազգային վիճակագրական տվյալներով տարբեր ոլորտներում, այդ թվում բնական պաշարների, գիտության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, սպորտի և այլ ոլորտներում Իրանի առաջատար դիրքերին: Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի տեղեկատվությունը կազմվել և մշակվել է 2018թ. վերջին վիճակագրական տվյալների հիմամբ:

«Գիտեք, արդյո՞ք, որ Իրանը կենսաբազմազանության հարստության առումով աշխարհում տասներեքերորդ երկիրն է»:

«Կենսաբազմազանությունը» կամ կենսաբանական հարստությունը, որին մենք այսօր ականատես ենք, միլիարդավոր տարիների էվոլյուցիայի արդյունք է: Կենսաբազմազանությունը սահմանվում է երեք մակարդակում՝ գեների, տեսակների և էկոհամակարգի: Իր կլիմայական բազմազանության շնորհիվ Իրանն օժտված է բարձր կենսաբազմազանությամբ, այդ պատճառով կենսաբազմազանության առումով Իրանը  աշխարհում առաջին 20 երկրների շարքում է գտնվում: Իրանում գոյություն ունի 1480 բնաշխարհիկ տեսակներ և ողնաշարավորների 115 տեսակ: Ներկայումս այս երկրում գործում են 30 ազգային պարկ, 37 ազգային բնական հուշարձան, վայրի բնության 45 արգելոց և 170 պահպանվող տարածք, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 17 միլիոն հա: Իրանում կան նաև միջազգային նշանակությամբ 24 լճակներ և կենսամիջավայրի պահպանման ոլորտում այս երկիրը առաջատար երկրներից է համարվում:

1972թ. Ստոկհոլմի համաժողովից և դրան հաջորդած 1992թ. Ռիոյի համաժողովից հետո պետությունները պարտավորվեցին երեք կոնվենցիաներով՝ կենսաբազմազանության, Կլիմայի փոփոխության  և Անապատացման դեմ պայքարի կոնվենցիաներով: 1992թ. Իրանը միացավ Կենսաբազմազանության կոնվենցիային: Սույն Կոնվենցիայի նպատակներն էին պաշտպանել կենսաբազմազանությունը, կենսաբազմազանության ռեսուրսների և բաղադրիչների կայուն օգտագործումը, գենետիկ ռեսուրսների ձեռքբերումը և կենսաբազմազանությունից բխող առավելությունների արդարացի բաշխումը:

Իրանում կենսաբազմազանությունը