Մասնավոր հաղորդում ՝ իրանագետ Մանուչեհր Սոթուդեի վախճանման առիթով
2016 թվականի ապրիլի 8-ին Իրանի հյուսիսային Չալուս քաղաքում իր մահկանացուն կնքեց իրանցի անվանի գիտահետազոտող , պատմական աշխարհագրագետ , իրանագետ , Թեհրանի համալսարանի դասախոս ՝ Մանուչեհր Սոթուդեն :
Նա ծնվել էր 1913 ՝ իրանական 1292 թվականին : Հարյուրամյայից ավելին իր բեղմնավոր կյանքի ընթացքում , նա հեղինակել է շուրջ 60 անուն գրքեր կատարել 300 աշխատություններ : Նա հանդիսանում է բարբառային առաջին բառարանի առաջին իրանցի հրատարակիչը :
Ընտանիքի արմատները Մազենդարանի նահանգում էին , սակայն նա ծնվել և մեծացել է Թեհրանում : Հիսուն տարեկանում վերադառնում է պապենական քաղաք ՝ խաղաղ պայմաններում կատարելով իր գիտական աշխատանքը : Գրքի ու ընթերցանության նկատմամբ Մանուչեհր Սոթուդեն մեծ հետաքրքրություն է դրսևորում դեռ մանկուց , ինչի արդյունքում ,նա դարձավ Թեհրանի «Ալբորզ» ավագ դպրոցի գրադարանավարը : Առաջին գրական աշխատությունը կատարել է 23 տարեկանում ՝ «Պատմական ու աշխարհագրական ուսումնասիրություններ , ուղևորություն դեպի Ալամութի ամրոց» խորագրով :
Բուհում ուսանել է պարսից գրականության ճյուղում , ապա մինչև դոկտորականի մակարդակի , ուսումը շարունակել է պատմության և աշխարհագրության ճյուղերում : 1951 ՝ իրանական 1330 թվականին , ԱՄՆ է մեկնում ՝ «Ֆուլբրայթի» միջազգային գիտահետազոտական ծրագրի հրավերով , իսկ մեկ տարի անց անդամակցում է ԱՄՆ աշխարհագրության ազգային կազմակերպությանը :
Ավելի ուշ , նա սկսում է ծանոթանալ պահլավերեն լեզվին , իսկ Իրանագիտության միության հրատարակչության գործունեության շրջանակոմ , հրատարակում է իր հեղինակած առաջին «Գիլաքների բառարան»-ը : Կյանքի հաջորդ տարիներին աշխատանքային մի քանի արտերկրյա ուղևորություններ է կատարում : Արդյունքում նրան հաջողվում է ձեռք բերել Թեհրանի համալսարանի դոցենտի կոչումը , իսկ ավելի ուշ դառնում է նույն համալսարանի դասախոս :
Այդ տարիների ընթացքում, Մանուչեհր Սոթուդեն գիտական ելույթներով հանդես է գալիս Աքսֆորդի համալսարանի «Իրանի պատմությունը , մշակույթը և հնեաբանության» խորագրով , նաև Պակիստանի «Աբուռեյհանի»-ն նվիրված միջազգային համագումարներում : Նա եղել է նաև Չինաստանում և Միջին Ասիայում : Սոթուդեի աշխատություններում նկատելի են իրանական պատմության , մշակույթի ու արվեստի նկատմամբ նրա խորն ու մեծ հետաքրքրությունն ու սերը : Նրա հեղինակած գրքերից են ՝ «Քերմանի մշակույթը» , «Սպահանի աշխարհագրությունը» , «Ալբորզի լեռնաշղթայում Էսմայիալական բերդերը» , «Գիլանի և Դեյլամեսթանի պատմությունը» , նաև «Աստարայից մինչև Ասթարաբադ»-ի տասը հատորները : Վերջինիս յուրաքաչյուր հատորը 800 էջանոց է , որտեղ հեղինակը հանգամանորեն պատմել է Գիլանի , Մազենդարանի և Գոլեսթանի պատմական կոթողների ու մշակույթի մասին : Մանուչեհր Սոթուդեի մյուս գրքերից են ՝ «Նայինների բառարանը» , «Բադախշանի պատմությունը , «Պարսից ծոցի կղզիների ու նավահանգիստների պատմությունը» նաև «Շեմիրանի պատմական աշխարհագրությունը : Նրա գործունեության մաս են կազմում նաև իրանական մշակույթի ու պատմության չուսումնասիրված հատվածների մասին հետազոտությունները , նաև գրական ու աշխարհագրական որոշ ստեղծագործությունների սրբագրումը :
Դկտ. Մանուչեհր Սոթուդեն պատկանում էր իրանագետների այն խմբին , որոնց ստեղծագործությունների ու աշխատությունները նախկին սերունդների հետազոտությունների արդյունքն էին , այլև նախնիների կատարած աշխատանքը հիմք ընդունելով , նրանք աշխատությունն իրականացրել էին սեփական վկայությունների հիմունքով : Իր առաջին գիրքը ՝ «Գիլաքների բառարան»-ը հրատարակվել է 1953 , իրանական 1332 թվականին : Գրքի ներածականում , վարպետ Փուրդավուդը գրել է , որ աշխատությունը Գիլանի նահանգի կենտրոն ՝ Ռաշտ քաղաքում Սոթուդեի ուսուցչական տարիների փորձերի հավաքածուն ու արգասիքն է , երբ նա քաղաքի փողոցներոով քայլելիս ուշադրությամբ էր հետևում ժողովրդի խոսակցական լեզվին ու առօրյա կյանքին ՝ գրանցելով բոլորը : Այս մեթոդին վարպետը հավատարիմ է մնում մինչև վերջ և իր բոլոր գրքերը հեղինակում է այս եղանակին հետևելով : Կյանքի առաջին տարիներից Սոթուդեի անհատականությունում նկատվող այս կարողության բերումով , նա Թեհրանից ոտքով հասնում է Էսմայիլականների բերդերի բարձրունքները ՝ իր տեսած ու լսած բոլոր փաստերն արձանագրելով : Թեև այդ ուսումնասիրությունները պատմական ու աշխարհագրական բնույթ էին կրում , այն ժամանակ Թեհրանի համալսարանում նրա դասածոս ՝ Բադիոլզաման Ֆորուզանֆարն աշխատությունն ընդունեց ՝ որպես ավարտաճառ , այն Սոթուդեի համալսարական պաշտպանությունը համարելով : Այսպիսով Սոթուդեն խրախուսվեց և պատմա-աշխարհագրական ուսումնասիրությունը դրեց իր գործունեության օրակարգում :
Հանրահայ աշխարհագրագետ ու իրանագետը Թեհրանից Արդաբիլ ճանապարհը ոտքով կտրել է 17 օրում : Այդ ընթացքում իր ձեքռ բերած փորձերը հավաքագրում է «Աստարայից մինչև Ասթարաբադ»-ի տասը հատորներում : Դկտ. Սոթուդեն նաև լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել Իրանի հյուսիսային քաղաքների մասին և չորս տասնամյակներ շարունակ , գրանցել է այդ շրջանի պատմական կոթողների մասին փաստերն ու տվյալները :
Դկտ. Մանուչեհր Սոթուդեի կյանքում դարձակետային ժամանակաշրջան է համարվում վարպետ ՝ Իրաջ Աֆշարի հետ նրա ծանոթությունը : Երկու իրանագետները միասին ոտքով անցել են երկրի գրեթե բոլոր շրջաններով : Այդ ուղևորություններից , նրանք ունեն հազարավոր լուսանկարներ : Իրանը շրջելով , նրանք հավաքել ու գրանցել են պատմական արժեք ներկայացնող հազարավոր տեղեկություններ , որոնք անմահացվել են իր գրքերում : Նա իր գրքերում պատմել է , թե ինչպես է սարից ընկել ՝ որևէ վիմագրությունն ուսումնասիրելու համար , կամ հարկադրված է եղել հեռավոր վայր վերադառնալ ՝ իր գրառությունները ստուգելու և հստակեցնելու համար :
Վարպետ սոթուդեի խոսքերով , աշխարհագրությունը ՝ որպես գիտություն , արևմուտքցիների կողմից ճանաչվելուց առաջ , 9-16 դարերում Իրանում եղել է պատմա-աշխարհագրություն գիտությունը : Երբ կարդում ենք 10-11 դարերին պատկանող «Լավագույն բաժանումները ՝ ճանաչելու շրջանները» գրքում , կարդում ենք , որ մերօրյա աշխարհագրությունն այն ժամանակ եղել է «Ահմեդ Շամսեդդին Ալ-Մողադդասի» գրքի հեղինակի գաղափարը : Իր գրքում , նա նույնիսկ բացատրում է տվյալ շրջանում ընդունված ծանրության ու տարածության չափամիավորների մասին : Մանուչեհր Սոթուդեն նաև նշել է , որ այն ժամանակ , իրանցիները մեծ առաջընթաց են ունեցել աշխարհագրությունում , սակայն երկրի վրա կատարված տարբեր հարձակումների պատճառով , գիտության այս ճյուղն այլևս ուշադրության չի արժանացել : «Մենք հարկադրված սպասեցինք մինչև արևմուտքցիները խոսեն մեր մասին».ասել է վարպետ Սոթուդեն :
Իր ծննդյան հարյուրամյա հոբելյանի առիթով , իր գործունեության մասին Մանուչեհր Սոթուդեն ասել էր .-«Մենք պետք է կարողանանք լավագույնս օգտագործել Աստծո կողմից մեզ պարգևած կյանքն ու տարիները : Կյանքի յուրաքանչյուր պահից պետք է օգտվել : Այդ պահերը պետք է լինեն օգտակար ՝ մեզ կամ այլոց համար : Կյանքը մի կապիտալ է , որը չպետք է վատնել : Ոմանք կյանքը վատնում են , ոմանք էլ մեծ աշխատություններ են կատարում ՝ հեղինակելով արժեքավոր գրքեր , որոնք սերունդներ կարող են դաստիարակել» :
Վարպետ սոթուդեին ճանաչաողների վկայությամբ , նա իր կյանքի նույնիսկ մի վայրկյանն անօգուտ չի անցկացրել : Կյանքի վերջին տարիներին , երբ նա այլևս շրջելու և ճամբորդելու կարողություն չուներ , նա իր ժամերն անց է կացրել ամպերը լուսանկարելով և փորձել է նրանց միջև կապ հայտնաբերել : Այսօր ցավոք պետք է ասել , որ մեծ իրանագետն ոչ ևս է : Նա իր կյանքի երկար տարիներ յուրաքանչյուր պահն օգտագործել է սովորելու , ինչ-որ բան հայտնաբերելու , գրանցելու և այդ բոլորն անմահացնելու համար : Նա երբեք չի գայթակղվել քաղաքային կյանքով : Նա պարծանքով էր նշում , որ իր կյանքում սնվել է բնական սննդով : Իր աշխատանքն , ինչպես նախնիներինը ՝ հողագործություն է եղել , իսկ կենավայրը ՝ Չալուսի և Գաչսարի միջև ընկած հրաշագեղ շրջաններում :