Թանգարանային զբոսաշրջությունը Իրանում (1)
https://parstoday.ir/hy/radio/iran-i129150-Թանգարանային_զբոսաշրջությունը_Իրանում_(1)
Ողջույն ձեզ թնակագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «Թանգարանային զբողաշրջությունը Իրանում» հաղորդաշարի առաջին համարով: 26 մասերից բաղկացած այս հաղորդաշարի ընթացքում կներկայացնենք Իրանի տարբեր թանգարանները և յուրաքանչյուր հաղորդման ընթացքում կայցելենք Իրանի հեղինակավոր թանգարաններից մեկը և կծանոթանանք այնտեղ գտնվող կարևորագույն պատմական հուշարձաններին: Նաև կխոսենք թանգարաններում առկա իրերի պատմական անցյալի, մշակութային արժեքի ու նրանցում թաքնված հին առասպելների մասին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 02, 2020 12:06 Asia/Tehran

Ողջույն ձեզ թնակագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «Թանգարանային զբողաշրջությունը Իրանում» հաղորդաշարի առաջին համարով: 26 մասերից բաղկացած այս հաղորդաշարի ընթացքում կներկայացնենք Իրանի տարբեր թանգարանները և յուրաքանչյուր հաղորդման ընթացքում կայցելենք Իրանի հեղինակավոր թանգարաններից մեկը և կծանոթանանք այնտեղ գտնվող կարևորագույն պատմական հուշարձաններին: Նաև կխոսենք թանգարաններում առկա իրերի պատմական անցյալի, մշակութային արժեքի ու նրանցում թաքնված հին առասպելների մասին:

Մարդն իր կյանքի ընթացքում վերիվայրումներվ լի օրեր է ունեցել ու հազարավոր տարիներ է տևել մինչև քարանձավաբնակ մարդը դառնա հողագործ ու արհեստավոր: Մարդկանց կյանքի պայմաններն ընկալելու համար գուցե հնարավոր չլինի վերադառնալ անցյալ ժամանակներ, սակայն ուսումնասիրելով նախամարդուց մնացած իրերը կարող ենք հետազոտել ու ընկալել նրա անցած ուղին:

Գիտնականներն ու հնագետները ուշադիր ուսումնասիրելով անցյալից մեզ հասած իրերը և ընկալելով մարդու ապրելակերպն ու տարբեր մշակույթները կարողացել են օգնել բացահայտել մարդկային կյանքի պատմության որոշ դրվագներ: Նրանց ձեռքբերումների արդյունքները կարող ենք տեսնել թանգարաններում: Մարդկային հասարակություններում կենսական դեր ունեցող վայրերը պատմում են մշակութային ամենամաքուր ու բացառիկ երևույթների մասին: Թանգարանները նախորդ սերունդներից մեզ հասած ու նույնպես այլ կենդանի էակներին վերաբերող իրերը պահելու ու պահպանելու կարևորագույն վայրերից են համարվում: Թանգարաններում պահվող յուրաքանչյուր իր չնայած որ լեզու չունի, բայց խոսում է հազարավոր լեզուներով, որովհետև արվեստի, մշակույթի ու պատմության հետ կապված վավերական փաստեր է ներկայացնում:

Թանգարանների համար բազմաթիվ բացատրություններ են ներկայացվել: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հսկողության ներքո գործող թանգարանների միջազգային խորհուրդը՝ ԻՔՈՄ-ը թանգարան բառը այսպես է մեկնաբանում: «Թանգարանը մշտական հաստատություն է, որ առանց ֆինանսական նպատակների իր դռները բաց են բոլորի առջև և ծառայում է հասարակությանն ու նրա առաջադիմությանը»:

Այս խորհրդի տեսանկյունից թանգարանների նպատակն է հետազոտել և ուսումնասիրել մարդուց ու նրա շրջակա միջավայրից մնացած ու մեզ հասած հուշարձանները: Թանգարանների մյուս նպատակն է որպես հոգևոր արժեք և ուսումնասիրության առարկա հավաքել ու ցուցադրել վերոնշյալ հուշարձանները:

Պետք է ասել, որ թանգարանները տարբեր տեսակներ ունեն: Որոշ թանգարաններ շատ մեծ են ու ցուցադրում են տարբեր տեսակի ցուցանմուշներ և որոշներն էլ փոքր են և ցուցադրում են մեկ կամ մի քանի յուրահատուկ տեսակի ցուցանմուշներ: Տարբեր այդ թվում հնագիտական, գեղարվեստի, գիտությունների, գիտության ու տեխնոլոգիայի թանգարաններ պահում են շատ արժեքավոր հուշարձաններ ու նմուշներ:

Մեզանից շատերը այցելել ենք թանգարաններ և ինչ-որ չափով ծանոթ ենք նրանց նշանակությանն ու գործառույթին: Գուցե ձեզ համար հետաքրքիր լինի իմանալ, որ առաջին անգամ որտեղ է թանգարան կառուցվել և ինչ նշանակություն է ունեցել:

Թանգարան հունարեն բառացի  նշանակում է Մուսայի տուն, որն առնվել է Մուսա բառից: Հին  հունական դիցաբանության մեջ, մուսան գիտության և արվեստի հովանավոր աստվածուհին էր, որը հանդիսանում էր բանաստեղծների ու արվեստագետների  ստեղծագործությունների ներշնչման աղբյուր: Հին Հունաստանում գոյություն են ունեցել Մուսա կոչվող պատմական բլուրներ, որ ժողովուրդը պաշտամունքի համար այնտեղ էին գնում: Ժամանակի ընթացքում այս բառը մուտք է գործում այլ երկրներ ու տարբեր լեզուներ և այսօր անգլերենում այն արտասանվում է Մյուզիեմ և ֆրանսերենում Մյուզի ձևերով:

Պետք է ասել, որ աշխարհում ձևավորված առաջին թանգարանները յուրահատուկ նպատակ չեն ունեցել ու միայն ներառում էին տարբեր վայրեր ու սրբավայրեր ինչպես կաթոլիկ եկեղեցիները, հունական տաճարները և Ճապոնիայում բուդդայական պաշտամունքային վայրերը:

Աշխարհում առաջին թանգարանը թվագրվում է Ք.Ա. 3-րդ դարով: Այն ժամանակներում առաջին թանգարանը հիմնադրվել է Պտղոմեոս Ա-ի ձեռքով Ալեքսանդրիայում: Այս թանգարանը կառուցվել է թագավորական պալատում և համարվում էր ժամանակի գիտական հետազոոտական կենտրոնը ու նաև օգրագործվել է որպես գրադարան: Սակայն այնքան էլ այժմեական թանգարանների նշանակություն չի ունեցել: Հետագայում՝ միջնադարում թանգարանը ստացավ այսօրվա նշանակությունը և դրանցում ցուցադրվեցին պատմական հուշարձաններ ու արվեստի ստեղծագործություններ: Միջնադարյան այս թանգարանը հիմնադրվեց 1471թ. Հռոոմի Պապ Սիքստոս Դ-ի միջոցով: Վերածննդի դարաշրջանում, որ Եվրոպայում արվեստի ու մշակութային մեծ հեղաշրջումներ առաջացան, թանգարաններն էլ առավել ուշադրության արժանացան և դրան հաջորդող տարիների ընթացքում աստիճանաբար կատարելագործվեցին ու այսօրվա թանգարանների տեսքն ստացան, որոնք դասական թանգարանների տարբեր տեսակներից բացի համաքայլ առաջ են ընթանում աշխարհի նորագույն տեխնոլոգիաների հետ և այցելուներին են ներկայացնում վիրտուալ տիրույթի ամենաարդիական ձեռքբերումները:

Այսօրվա աշխարհում թանգարանները  զբոսաշրջիկներ գրավելու ազդեցիկ միջոցներից են և մեծ ազդեցություն ունեն երկրների տնտեսության մեջ: Այս Թանգարաններից մեկը Փարիզի Լուվրի թանգարանն է, որտեղ կարող ենք տեսնել թանգարանային արվեստի գագաթնակետը և ամեն տարի Ֆրանսիա այցելող միլիոնավոր զբոսաշրջիկներ այցելում են նաև այս թանգարան: Այս թանգարանը, որն այժմ վերածվել է մեծ հետազոտական կենտրոնի համարվում է աշխարհի ամենամեծ թանգարանը: Նախքան Ֆրանսիայի  հեղափոխությունը թանգարանի շենքը այս երկրի թագավորական պալատներից մեկն էր, որտեղ պահվում էին արվեստի արժեքավոր ստեղծագործություններ: Դրանից հետո 1789թ. այս պալատն իր արվեստի ստեղծագործություններով նվիրվեց Ֆրանսիայի ժողովրդին և 1793թ. վերածվեց Ֆրանսիայի ազգային թանգարանի: Լուվրի թանգարանում պահվում են ավելի քան 38000 ցուցանմուշներ, որոնք թվագրվում են նախապատմական ժամանակներից մինչև 21-րդ դարը, որ հանգրվանել են 72 հազար 735 քմ. տարածքում:

Աշխարհի մյուս կարևոր թանգարաններից կարող ենք հիշել Փարիզի Օրսե, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Լոնդոնի  Բրիտանական, Աթենքի Ակրոպոլիս, Իսպանիայի Մադրիդի  Պրադո և այլ թանգարաններ:

Իրանում առաջին անգամ թանգարան է հիմնադրվել 19-րդ դարում: Այս թանգարանի հիմքը դրվել է Ղաջարյան Նասերեդդին շահի հրամանով Գոլեստանի պալատում, որն իհարկե մասնավոր թանգարան էր ու այնտեղ պահվում էին թանկարժեք, թագավորական ու պատմական իրեր: Նասերեդդին շահի հիմնադրած թանգարան կարող էին այցելել միայն ազնվականները:

Հաջորդ տարիներին 1916-1918թթ. այն ժամանակվա մշակույթի նախարար Սանի Ալ-Դոլեի հրամանով ստեղծվեց հնագիտական վաչություն, որի նպատակն էր վերահասու լինել ապօրինի պեղումներին: Այս ընթացքում էլ հիմնադրվեց Իրան Մոարեֆ Թանգարանը, որտեղ պահվում էին հին իրեր, սալիկներ, կավեղեն, մետաղադրամ ու զենք: Այս թանգարանի հիմնադրումը համարվում է Իրանի թանգարանային արդյունաբերության պատմության առաջին ազդեցիկ քայլը, որտեղ կարող էր այցելել հանրությունը: Տարիներ անց 1937թ. Իրանում հիմնադրվեց կարևորագույն թանգարաններից մեկը՝ Իրանի ազգային թանգարանը: Դրանից բացի Իրանում կան այլ կարևոր թանգարաններ, որոնցից կարող ենք հիշել Գոլեստանի պալատ թանգարանը, զարդեղենի ազգային թանգարանը, ապակեղենի թանգարանը, ժամանակակից արվեստների թանգարանը, հեռահաղորդակցության թանգարանն ու այլ թանգարաններ: Այս հաղորդաշարի ընթացքում կներկայացնենք այս թանգարանները:

Հարգելի ունկնդիրներ հաղորդաշարհի առաջին համարում ինչ-որ չափով ծանոթացանք աշխարհի ու Իրանի թանգարանների պատմությանը և խոսեցինք աշխարհի կարևորագույն թանգարանների մասին: Եթե հետաքրքրված եք Իրանի քաղաքակրթությամբ ու հնագիտական հուշարձաններով առաջարկում ենք մեզ ընկերակցել այս հաղորդաշարի ընթացքում: Հաջորդ թողարկման ընթացքում այցելելու ենք Իրանի ազգային թանգարան և ծանոթանալու ենք թանկարանում գտնվող կարևորագույն նմուշներին: Մինչ նոր հանդիպում Աստված ձեզ պահապան: