Թանգարանային զբոսաշրջությունը Իրանում (2)
https://parstoday.ir/hy/radio/iran-i129485-Թանգարանային_զբոսաշրջությունը_Իրանում_(2)
Ողջույն սիրելի ունկնդիրներ, «Թանգարանային զբոսաշրջությունը Իրանում» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կայցելենք Իրանի ազգային թանգարան և կծանոթանանք թանգարանի կարևոր բաժիններից համարվող՝ հնագույն Իրանի պատմությանը: Ընկերակցեք մեզ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 09, 2020 12:46 Asia/Tehran

Ողջույն սիրելի ունկնդիրներ, «Թանգարանային զբոսաշրջությունը Իրանում» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կայցելենք Իրանի ազգային թանգարան և կծանոթանանք թանգարանի կարևոր բաժիններից համարվող՝ հնագույն Իրանի պատմությանը: Ընկերակցեք մեզ:

Հազարամյակների ընթացքում Իրանի բարձրավանդակում ծնունդ են առել  բազմաթիվ քաղաքակրթություններ և իշխել են կայսրություններ: Իրանական բարձրավանդակի ամենակարևոր քաղաքակրթությունների շարքում կարելի է նշել Այրված քաղաքի, Մետաքսի հովտի, Էլամական և Ջիրոֆթի և շատ այլ քաղաքակրթություններ: Իրանի մեծ կայսրությունները, ինչպիսիք են Աքեմենյանները, Պարթեւները և Սասանյանները,որոնք մեծ դեր են ունեցել Իրանի և աշխարհի պատմության մեջ:

Այս քաղաքակրթություններն ու կայսրությունները, ինչպես ստեղծվեցին և մի օր եկան իշխանության, մի օր էլ վերացան: Բայց նրանց մնացորդները ներկայացնում են նրանց կերտած պատմության մի մասը: Այս առարկաներն ու թանգարանային իրերը տեսնելու համար կարող եք այցելել թանգարաններ և ծանոթանալ Իրանի մեծության մի անկյունին: Իրանի ամենակարևոր և ամենահին թանգարաններից մեկը «Իրանի ազգային թանգարանն» է:

«Իրանի ազգային թանգարան»

Իրանի ազգային թանգարանը գտնվում է Թեհրանում: Այս թանգարանն իր մեջ ներառում է երկու առանձին շենքեր, որոնք կոչվում են Իրանի պատմության և հնագիտության թանգարան և Իրանի Իսլամական դարաշրջանի արվեստի թանգարան:

Իրանի հնագույն թանգարանի շենքը  կառուցվել է 1936 թվականին ֆրանսիացի ճարտարապետ Անդրե Գոդարի կողմից: Այս գեղեցիկ շենքը ոգեշնչված է Քասրայի կամարից: Երկու իրանցի ճարտարապետներ՝ Աբբաս Ալին և Մորադ Թավրիզին են այն կառուցել։ Սասանյան պետության մայրաքաղաք Տիզբոնում հիմնված թագավորանիստ պալատն այժմ կոչվում է Թաղ-ե Քասրա, որը հոյակապ ճարտարապետություն է ունեցել որի աղյուսների գույնը կարմիր էր: Թանգարանի աղյուսների գույնը մուգ կարմիր էր: Այդ գույնն էին ընտրել՝ հին Իրանի ճարտարապետությունը արտացոլելու համար: Իրանի ազգային թանգարանի այս հատվածի շենքի մակերեսը մոտ 11 հազար քառակուսի մետր է, որի հիմնական շենքը կառուցված է երեք հարկերում: Համալիրի մեկ այլ շենք կառուցվել է 1996 թվականին և կոչվում է Իրանի հնագիտության և իսլամական արվեստի թանգարան:

Իրանի ազգային թանգարանի հնագիտական բաժինը, որն ունի ութսուն տարվա վաղեմություն, բաղկացած է երկու բաժիններից՝« Իրանի նախապատմությունը» որտեղ ցուցադրվել են  հին քարի դադարաշրջանից մինչ մ.թ.ա. չորրորդ հազարամյակին պատկանող իրեր և մյուսը «պատմական ժամանակաշրջան» բաժինը, որը ներառում է իրեր մ.թ.ա. չորրորդ հազարամյակի վերջից մինչև Սասանյանների շրջանի ավարտը:

Ազգային թանգարանում ցուցադրում է ավելի քան 300,000 հնագույն նմուշներ՝ հին քարե դարից  սկսած մինչև իսլամական ժամանակաշրջան: Պալեոլիթի հատվածում ՝ Մաշհադի արևելքում գետից հայտնաբերված ամենահին արհեստական ​​իրերից մեկն է պահվում, որը պատրաստված է կրաքարից և դա ավելի քան մեկ միլիոն տարվա վաղեմություն ունի: Միջին և նեոլիթյան ժամանակաշրջաններից նույնպես հետաքրքիր իրեր են ցուցադրվել թանգարանի այս բաժնում, որոնք ունեն երկու հարյուր հազարից մոտ տասներկու հազար տարվա վաղեմություն:

 

Թանգարանում ցուցադրվող նախապատմական ժամանակներից մնացած որոշ առարկաներ պատկանում են էլամական քաղաքակրթությանը: 

Էլամական շրջանից պահպանվել են արվեստի շատ գործեր: Չողազանբիլ տաճարը այս ժամանակահատվածի ամենակարևոր ճարտարապետական ​​մնացորդներից մեկն է։

Բազմաթիվ առարկաներ՝  այդ թվում կովի արձաններ, արձանագրություններ, ապակե խողովակներ և աղյուսե արձանագրություններ, ձեռք են բերվել և ցուցադրվում են Իրանի ազգային թանգարանի սրահում:

Իրանի ազգային թանգարանի ամենագեղեցիկ իրերից մեկը «Աթոսսայի» գեղեցիկ կիսանդրին է: Աթոսան Կյուրոսի դուստրն էր, Դարեհի կինը և Քսերքսես I- ի մայրը, որը մ.թ.ա. 550-470 թվականներին ապրում էր Պարսկաստանում: Այս գեղեցիկ փիրուզագույն կիսանդրին  հայտնաբերվել է Պերսեպոլիսի շրջակայքում և այժմ գտնվում է այս թանգարանում:

 ժամանակաշրջանին պատկանող մ.թ.ա. 7-6-րդ հազարամյակների առարկաներ:

Իրանի ազգային թանգարանի սրահի կենտրոնական տարածքը նվիրված է Լոռեստանի, Քերմանշահի և Իլամի շրջաններին պատկանող իրերին, որոնք պատկանում են մ.թ.ա. երրորդից  մինչև առաջին հազարամյակներին: Կնիքները, որոնք հնագիտության և պատմության մեջ ամենակարևոր մշակութային նյութերից են, պահվում են Իրանի ազգային թանգարանի առանձին մասում: Ամենահին կնիքները մ.թ.ա. չորրորդ հազարամյակից են և պատրաստված են թխած կավից, գիպսից, մարմարից, օճառաքարից և կրաքարից:

Աշխարհի առաջին անիմացիան նկարահանվել է մ.թ.ա. երրորդ հազարամյակի երկրորդ կեսին Իրանի այրված Սիստան քաղաքում: Անիմացիան նկարված է հիմնական կավե ամանի վրա և այնտեղ այծը հինգ տարբեր շարժումներով ցատկում է դեպի ծառը:

Իրանի ազգային թանգարանի սրահի մեկ այլ մասում ցուցադրված են Աքեմենյանների շրջանում հայտնաբերված առարկաներ:

Աքեմենյանների աշխատանքների հավաքածուն հիմնականում ձեռք է բերվել հնավայրերից, ինչպիսիք են Պերսեպոլիսը, Շուշը և Պասարգադը, որոնք ներառում են տարբեր բովանդակության փոքր քարե առարկաներ: Դրանցից մի քանիսի վրա հիերոգլիֆային գծերը կարելի է տեսնել կոճղերի կամ թանաքի տեսքով Արամերեն սեպագրեր:

Քարի մեծ կտորներ, որոնք հիմնականում բերվել են Պերսեպոլիսից, նույնպես գտնվում են թանգարանում, որոնք ներկայացնում են իրանական և համաշխարհային ճարտարապետության վեհության մի մասը: Այս աշխատանքներից մի քանիսը ամրացված են նախասրահի պատին կամ հատակին:

Իրանի ազգային թանգարանում պահվող աղի մարդը Զանջանի աղի հանքավայրում հայտնաբերված վեց մարդկանցից մեկն է: Թանգարանում պահվող աղի մարդը մնացել է հողում կրաքարի և աղի առկայության պատճառով: Հնէաբաններն այն թվագրում են 1700 տարի առաջ:

ԴՆԹ թեստերը ցույց տվեցին, որ աղի մարդը մահվան պահին մոտ 37 տարեկան է եղել, իսկ հասակը ՝ մոտ 175 սմ: Մազերի բջիջների վրա կատարված թեստերի արդյունքում պարզվել է, որ աղի մարդու արյան խումբը եղել է +B: Սկանավորմամբ և ռենտգենաբանական հետազոտությամբ պարզվել է, որ աղի մարդը մահացել է աղի հանքերից մեկի մեջ ընկնելուց և գանգի ու դեմքի աջ կողմում ուժեղ հարվածից հետո:Հաշվի առնելով աղի մարդու հագուստի ոճը , ձախ ականջի ականջօղերը և շատ լավ կարված կաշվե կոշիկները ,պարզվում է,որ նա այդ ժամանակների Իրանի հասարակության վերին խավին է պատկանել:

Աղի մարդը

 

Թանգարանի այլ ցուցանմուշներից են Համմուրաբիի օրենքները (Համմուրաբիի կոդեքսը), որոնք հայտնաբերվել են մարդու հասակի չափերին հասնող սև քարե սյան վրա, որի մակերեսը ծածկված է եղել սեպագրերով։ Մյուս ցուցանմուշներից են  ցուլի արձանագրությունը, պարթևական արքայազնի քանդակը, Աքեմենյան Քսերքսեսի արձանագրությունը և այլն:

Հարգելի ունկնդիրներ դուք կարող եք այս թանգարան այցելել առցանց։ Թանգարանի  կայքէջի հասցեն է՝ https://360.visitiran.ir/Iran_National_Museum/EN/