Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (13)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Իրանի առաջին նախագահ Բանի Սադրի կողմից ռազմական ուժերի մեջ պառակտումներ առաջացնելու և պարտադրյալ պատերազմի առաջին տարիներին Իրանի ռազմական հիմքերի անհամախմբվածության խնդրներին:
Իրանի դեմ Սադդամի բաասական բանակի սանձազերծած ագրեսիայի առաջին տարում, Իրանի ռազմական ու ժողովրդական ուժերը դյուցազնական դիմադրությամբ կանխարգելեցին Իրանում Իրաքի բաասական բանակի առաջխաղացումը: Չնայած որ Սադդամը օկուպացրել էր Իրանի հարավային մի քանի քաղաքներ և Իրանի հազարավոր քկմ. կազմող հողատարածքներ, սակայն Իրանի ռազմական ու ժողովրդական ուժերի դիմադրությունը կանխեցին Իրաքի բանակի առաջխաղացումը Իրանի խորքեր և օկուպացված տարածքների պահպանման համար կազմեցին պաշտպանական գծեր: Սադդամը այն ժամանակ հարձակվեց Իրանի վրա, երբ շուրջ 19 ամիս էր անցել իսլամական հեղափոխության հաղթանակից և իսլամական հանրապետության նոր համակարգը շահական 2500-ամյա համակարգի փլուզումից հետո ամրապնդում և կայունացնում էր իր կառույցները: Հաշվի առնելով Իրանի ներքին դյուրաբեկ պայմանները Իրանի թշնամիները Սադդամին քաջալերեցին ագրեսիա սանձազերծել Իրանի դեմ, ինչի նպատակը իսլամական հանրապետության կործանումն էր: Այս սադրիչ քայլերի նախագծողը ԱՄՆ-ն էր, որ շահական ռեժիմի կործանումից և իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Պարսից Ծոցի տարածաշրջանում կորցրեց իր ամենամոտիկ դաշնակցին: ԱՄՆ-ի սադրիչ քայլերը չէին սահմանափակվում Իրանի սահմաններից դուրս իրականացվող գործողություններով: Պատերազմը, Իրանի իսլամական հեղափոխությանը պարտության մատնելու համար գործադրվող սադրիչ քայլերի օղակ էր, որ իրականացվում էր Իրանի սահմաններից ներս: Իմամի ուղղությանը հետևող ուսանողների կողմից լրտեսության որջ հռչակված ԱՄՆ-ի դեսպանատան գրավումը բացահայտեց այս սադրիչ քայլերը և վնասազերծվեց Իմամին հավատարիմ ուժերի կողմից: Իրանի առաջին նախագահ Բանի Սադրը այն անձանցից էր, որ հեռանալով Իմամ Խոմեյնիից ընկավ ԱՄՆ-ի սադրիչ քայլերի թակարդը, հեռացավ հեղափոխությունից ու նրա գաղափարախոսությունից ու մոտեցավ հակահեղափոխական հոսանքին:
Բանի Սադրը երկրի գլխավոր գերագույն հարամանատարն էր և փորձում էր բանակի ու հեղափոխական կառույցների միջև պառակտում առաջացնելով հետապնդել իր նպատակները: Նա Սադդամի ագրեսիայի վերաբերյալ ուներ այնպիսի քաղաքականություններ, որ խոր տարաձայնություններ էր առաջացրել բանակի հրամանատարների ու իսլամական կառույցների միջև և Բաասական բանակին դիմակայելու հարցում դժվարացրեց բանակի ներուժի լիարժեք օգտագործումը: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, հրամանատարներից որոշների փախուստով ու մյուս խմբի մահապատժի ենթարկումով Իրանի բանակը դեռևս վերակազմավորման առիթ չէր ունեցել: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանում ռազմական ու քաղաքական կառուցվածքում փոփոխություններն ու բարեփոխումները և դրանց բնական հետևանքները պատճառ դարձան, որ քաղաքական անկայունության կողքին անբարենպաստ պայմաններ ստեղծվեն զինված ուժերի համար: Բանակի գոյութենական անհրաժեշտության վերաբերյալ կասկածներ ու անորոշություն առաջացնելը և Իրանի զենքի գնումների առկախումը և հակահեղափոխական տարրերի կողմից Իրանի բանակի լուծարման կարգախոսը խստորեն թուլացրել էին Իրանի զինված ուժերի դիրքերը: Նախքան հեղափոխություն ԱՄՆ-ից Իրանի ռազմական մեծ գնումներից մեկը F-14 ռմբարկու կործանիչներն էին, որ ԱՄՆ-ն ուրիշ ոչ մի երկրի չվաճառեց: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո որոշ պատասխանատուներ կոչ էին անում չեղարկել ռազմական պայմանագրերն ու լուծարել բանակը: Իրանի քաղաքական հարթակում այս անբարենպաստ պայմաններին զուգահեռ արծարծվեց Իրանի որոշ շրջաններում հատկապես Գոմբադում, Քուրդաստանում, Խուզեստանում ու Բելուչեստանում հակահեղափոխական տարրերին դիմակայելու անհրաժեշտությունը: Այս ընթացքում ներքին անապահովություններին դիմակայելու համար, Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրամանով ձևավորվեց հեղափոխական հատկանիշներով ԻՀՊԿ-ի հիմնական կորիզը և 1979թ. մայիս ամսին հեղափոխության խորհրդի հաստատմամբ պաշտոնապես ճանաչվեց:
Հեղափոխության և նրա ձեռքբերումների պահպանման առաքելությամբ ԻՀՊԿ-ն ներկայացավ տարբեր ասպարեզներում և սկսեց պատերազմել հակահեղափոխականների դեմ: Այս գործընթացում Իմամ Խոմեյնին հեռատեսությամբ ու բանակի պահպանման անհրաժեշտության ընկալմամբ, բազմակողմանի աջակցություն ցուցաբերելով այս ռազմական կառույցին հատուկ ներկայացուցիչներ նշանակեց բանակի վիճակը քննարկելու և բարեփոխելու համար: Այս քայլի կողքին, նկատի առնելով Իրանի հետ ԱՄՆ-ի հավանական առճակատումը և համաշխարհային իմպերիալիզմի հետ պայքարի հեռանկարը Իմամ Խոմեյնին ԻՀՊԿ-ն զորացնելուց ու այս կառույցին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելուց բացի, ասում էր.«Ձեր ցասման կանչը ուղղեք ԱՄՆ-ին, բոլոր ցույցերը անցկացրեք ԱՄՆ-ի դեմ: Ձեր բոլոր ուժերին զինեք ու ռազմական պատրաստություն ստացեք և ձեր ընկերներին էլ մարզեք.... Իսլամական հայրենիքը ամբողջությամբ պետք է ռազմական լինի և ռազմական պատրաստվածություն ունենա»:
Իմամ Խոմեյնի խոսքերը հանգեցրին աշխարհազորի ձևավորման ու ԻՀՊԿ-ի կողմից ժողովրդի ռազմական պատրաստվածության բարձրացման: ԻՀՊԿ-ում Իմամ Խոմեյնիի ներկայացուցիչ Այաթոլլահ Խամենեին մի հարցազրույցի ընթացքում ասել էր.«ԻՀՊԿ-ի կողմից որոշված կենտրոններում մեր եղբայրների ու քույրերի հանրային ռազմական ուսուցումը գործադրվելու է»: Հետևաբար իսլամական հանրապետության դեմ Իրաքի ոտնձգության եզրին, Իրանի ուժերի կառուցվածքն այնպես էր, որ մի կողմից բանակը իրանի դասական զինված ուժն էր, որ դեռևս առճակատվում էր ներքին խնդիրների հետ հատկապես 1980թ. հուլիսին Իրաքի հարձակումից 40 օր առաջ տեղի ունեցած «Դիմակ» հեղաշրջման հոգեկան ազդեցություններին: Եվ մյուս կողմից ԻՀՊԿ-ն ու հեղափոխական աշխարհազորի ուժերն էին, որ չնայած իրենց ընդունակություններին ու պատրաստակամության, համապատասխան հնարավորությունների բացակայության պատճառով շատ հեռու էին Իրանի բազմակողմանի պաշտպանության պատասխանատվությունն ընդունելու քայլից:
Դասական բանակից ու ժողովրդական հեղափոխական ուժերից կազմված Իրանի պաշտպանական ուժերը ներքին որոշ ճգնաժամերում համեմատաբար արդյունավետ դեր ունեցան, սակայն Բանի Սադրի սադրիչ քայլերից առաջացած իրավիճակը կանխարգելում էր այս ուժերի բազմակողմանի համագործակցությունը: Իհարկե բանակի մեջ կային հեղափոխական ուժեր, որ մեծ դերակատարություն ունեցան հեղափոխական ու ժողովրդական ուժերին պատրաստելու և զինելու գործում, բայց այդ գործողությունները հիմնված չէին հիերարխիայի և կազմակերպվածության վրա: Երկրում դասական ռազմական համակարգի անարդյունավետության ու նույնպես ուժերը աշխատեցնելու համար կենտրոնացված ու կարող հրամանատարության բացակայության պատճառով, Իրանի դեմ Իրաքի բաասական բանակի սանձազերծած ագրեսիայի սկզբնական շրջանում ամենաշատ դիմադրությունը ցույց տվեցին ռազմական ուժերն ու հեղափոխական նորակազմ զինված ուժերը և իհարկե նվազագույն հնարավորություններով,որի վառ օրինակը Խոռամշահր քաղաքի պաշտպանների դիմադրությունն էր, որ Իրաքի բանակի մի քանի զրահային ու հետևակ դիվիզիաներին դիմակայեցին 34 օր: Հենվելով ժողովրդական ուժերի դիմադրության վրա հնարավոր եղավ թիկունքում թողնել այս կրիտիկական օրերը և, իվերջո, թշնամին, որ առաջ գնալու կարողություն չուներ խաղաղություն ձեռք բերելու հույսով տեղակայվեց Իրանի գրավյալ տարածքներում: Հաջորդիվ ավելի շատ տեղեկություններ կփոխանցենք Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի այս ժամանակաշրջանի մասին: