Թանգարանային զբոսաշրջությունն Իրանում (4)
https://parstoday.ir/hy/radio/iran-i129955-Թանգարանային_զբոսաշրջությունն_Իրանում_(4)
Ներկայացնում ենք «Թանգարանային զբոսաշրջությունն Իրանում» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կայցելենք Իրանի ամենագեղեցիկ թանգարաններից մեկը, որտեղ գտնվում է զարդերի ազգային գանձարանը։ Այստեղ կծանոթանանք թանգարանի որոշ թանկարժեք իրերի պատմությանն ու դրանց շուրջ հյուսված ավանդազրույցներին։
(last modified 2026-02-25T12:24:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2020 10:12 Asia/Tehran

Ներկայացնում ենք «Թանգարանային զբոսաշրջությունն Իրանում» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կայցելենք Իրանի ամենագեղեցիկ թանգարաններից մեկը, որտեղ գտնվում է զարդերի ազգային գանձարանը։ Այստեղ կծանոթանանք թանգարանի որոշ թանկարժեք իրերի պատմությանն ու դրանց շուրջ հյուսված ավանդազրույցներին։

Իրանի ազգային գոհարների գանձարանում առկա  թանկարժեք իրերը եզակի են աշխարհում։ Այս հավաքածուի յուրաքանչյուր կտորն իր սրտում պահում է Իրանի վայրիվերումներով լի պատմությունը։ Այս պատմական կտորների կարևորությունը չի սահմանափակվում դրանց տնտեսական արժեքով: Դրանք արտացոլում են իրանցի արհեստավորների ու արվեստագետների ճաշակն ու ձիրքը պատմական տարբեր ժամանակաշրջաններում: Իշխողներն ու տիրակալները պատմության ընթացքում  օգտագործել  են զարդեր, որոնք  ցույց են տվել  պալատի շքեղությունը, բայց իրականում պետք է ասել, որ այդ արժեքավոր գոհարները համարվում էին նաև Իրանի գանձարանի պահուստի ու հզորության երաշխիքը։ 

 

Իրանում ոսկերչական իրեր ու թանկարժեք զարդեր պատրաստելու և    գանձեր հավաքելու ավանդույթի ճշգրիտ պատմությունը հայտնի չէ, սակայն  իսլամից հետո ազնվականների և թագավորների կյանքում զարդերի օգտագործման գագաթնակետը գալիս է Սեֆյանների դարաշրջանից: Ընդհանրապես, մինչև Սեֆյան թագավորները, քիչ էր այն իշխանավորների թիվը, ովքեր մտածում էին թանկարժեք քարեր և զարդեր հավաքելու կամ պահելու մասին, և միայն որոշ թանկարժեք քարեր կամ ոսկիներ  որպես կապիտալ  փոխանակվում էին առևտրականների և հարուստ մարդկանց միջև: Բայց Սեֆյանների օրոք, ժամանակի կառավարիչների հրամանով, դեսպաններ ուղարկվեցին հարևան կամ հեռավոր երկրներ, այդ թվում Իտալիա և Ֆրանսիա, զարդեր և թանկարժեք քարեր գնելու համար, և այդպիսով արվեց գանձարանում թանկարժեք գանձերը հավաքելու և պահպանելու առաջին քայլը: Այնուհետև այս գանձերը հավաքելու գործում մեծ դեր ունեցան Նադեր Շահ Աֆշարը և Ղաջարական դինաստիայի  թագավորները: Վերջապես, գոհարների ու թանկարժեք իրերի ներկայիս գանձարանը կառուցվել է 1955 թ․-ին (Իրանական 1334 թ․-ին)։  1960-ին (1339-ին) Իրանի Կենտրոնական բանկի հիմնադրմամբ, տեղի ունեցավ գանձարանի բացումը, որն այժմ գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի հովանավորության  ներքո:

Այս ազգային գանձարանը, որը կոչվում է նաև Զարդերի ազգային թանգարան, այցելուներին դիմավորում է հատուկ օրերին:  Երաժշտական կարճ դադարից հետո կուղևորվենք Իրանի  գոհարների ազգային գանձարան և կծանոթանանք այս թանգարանի ամենակարևոր գոհարներին ու զարդերին:

***

Իրանի ազգային թանգարանի զարդերը տեսնելու համար պետք է այցելեք Թեհրանում գտնվող Կենտրոնական  բանկի նկուղ, որտեղ տեղադրված մեկ մետր հաստություն ունեցող պատերով սեյֆը պատրաստվել է 1965 թ․-ին (իրանական1344 թ.) որում պահվում են այդ արժեքավոր իրերը։

Ազգային գոհարների գանձարանում ոսկյա զարդերն ու գոհարները պահվում են 36 պահարանների մեջ, որոնց պարունակությունը շատ բազմազան է։ Հիմնականում  դրանք պարունակում են ամեն տեսակի դեկորատիվ զարդեր,  թագեր , գլխարկներ, ծաղկամաններ, սննդի ծածկոցներ, նարգիլեներ, հայելիներ, էմալե գոտիներ, մոմակալներ, փիրուզներ, թուրեր, դաշույններ, վահաններ, ժամացույցներ, գրիչներ, ճարմանդներ,  մարգարիտներով զարդարված առարկաներ, հրացաններ, ձեռնափայտեր, մեդալներ, գահեր, քորոցներ ,  բրոշներ, մարգարիտներ և այլն:

Թանգարան մուտք գործելիս  յուրաքանչյուր այցելուի  ուշադրությունը նախ գրավում է Սիրամարգի գահը, որը տեղադրված է ապակու հետևում  հիմանական գանձարանի դրսի մասում։: Այս սիրամարգի գահը տարբերվում է այն գահից, որը Նադեր Շահը բերել էր  Հնդկաստանից: Երբ Նադեր Շահը սպանվեց, այդ գահը կողոպտվեց: 1802 թվականին Ղաջարյան դինաստիայի  Ֆաթհ-Ալի շահը հրամայեց պատրաստել այդ գեղեցիկ գահը; Գահը պատրաստվել է  գանձարանում գտնվող  ոսկուց ու զարդերից։ Գահի վերին հատվածում գտնվող գեղեցիկ արևի պատճառով այն կոչել են «արևի գահ»: Ավելի ուշ Ֆաթհ-Ալի շահը, Թավուս Թաջ Ալ-Դոլլեի հետ ամուսնանալուց հետո, փոխեց  գահի անունը, այն կոչելով Թախթե Թավուս,որը թարգմանաբար նշանակում է սիրամարգի գահ։

Սիրամարգի գահ, արևի գահ

Սիրամարգի գահը պահվում էր Գոլեստանի պալատում՝ նախքան  ազգային գանձարան տեղափոխվելը: Գոլեստանի պալատի Սալամ դահլիճում այժմ կա դրա ավելի փոքր օրինակը՝ Ֆաթհ ​​Ալի շահի գահը հիշեցնելու համար:

Այս գանձարանում կա մեկ այլ գեղեցիկ գահ, որը  անվանել են «Նադերի գահ», բայց  այն չի վերաբերում Նադեր Շահ Աֆշարին: Նադեր պարսկերենում նշանակում է հազվագյուտ և այդ գահը հազվագյուտ լինելու պատճառով է անվանվել Նադերի գահ։ Այս գահը ևս պատրաստվել է Ֆաթհ Ալի շահի հրամանով, բայց ոչ թե թագավորական պալատում նստելու համար: Նա այն  օգտագործում էր որսի, ամառային և ռազմական ճամբարների ժամանակ: Այս  գահը պատրաստվել է այնպես, որ հնարավոր լինի տեղափոխել: Այն պատրաստվել է 12 փայտե կտորներից։ Այս գեղեցիկ գահի երկու կողմերում երկու վիշապ կա ։ Գահի առաջին աստիճանի տակ գտնվում է մեկ ընձառյուծ,  գագաթին երկու սիրամարգ և այս բոլորը ոսկեզօծված են ու զարդարված թանկարժեք քարերով զարդարված:

 

Նադերի գահը

 

Նադերի գահի դիմաց գտնվում է գոհարների ու ոսկիների գլոբուսը, որը ցույց է տալիս դրանց աշխարհագրական տարածքը։ Այն  պատրաստված է 34 կիլոգրամ ոսկուց և 3656 գրամ զարդերից, առավել քան 51 366 կտոր ադամանդից, զմրուխտից և սուտակից: Այս գեղեցիկ գլոբուսը պատրաստվել է  Նասեր ալ-Դին շահի պատվերով՝ 1912 թվականին և գանձարանում գտնվող թանկարժեք գոհարներից: Այս գեղեցիկ գլոբուսը  գնահատելի է հատկապես  արվեստի տեսանկյունից։ Այս գլոբուսում ծովերը ներկայացված են զմրուխտներով, իսկ ցամաքները ՝ սուտակներով:  Իրանը պատկերված  է ադամանդներով:

***

Ոսկու և թանկարժեք քարերի  գլոբուսը

 

Այժմ մենք գտնվում ենք Իրանի ազգային զարդերի գանձարանում։ Այն իրոք շատ գեղեցիկ ու  հիասքանչ թանգարան է: Այս թանգարանում պահվում է աշխարհի ամենահայտնի ադամանդներից մեկը, որը համաշխարհային համբավ է վայելում   և զբաղեցնում  է առաջին տեղը Իրանի ազգային գոհարների շարքում: Այս ադամանդը կոչվում է Լույսի ծով (Daria-i-Noor): Նադեր Շահ Աֆշարից առաջ Գուրքանի յոթ թագավորները եղել են  Դարյայե Նուր ադամանդի տերը, իսկ Նադեր Շահի սպանությունից հետո այս ադամանդը փոխանցվել է նրա թոռանը՝ Շահրոխ Միրզային, այնուհետև Ամիր Ալամ Խան  Խազիմեին և հետագայում էլ Լոթֆալի Խանին: Երբ Լոթֆալի Խանը պարտվեց Աղա Մոհամադ Խան Ղաջարին, Դարյայե Նուր ( Լույսի ծովը)  ադամանդը տեղափոխվեց  Ղաջարյանների  զարդերի գանձարան: Այս ադամանդը հետագայում  հանձնվեց Իրանի ազգային բանկին, որտեղից այնուհետև  տեղափոխվեց  Իրանի զարդերի  ազգային գանձարան: Այս  վարդագույն ադամանդի քաշը կազմում է 182  կարատ: Ասում են, որ այս ադամանդը բաժանված է երկու մասի։ Մյուս կտորը, որը հայտնի է  «Նոր ալ-էյն» անունով,  տեղադրված է Փահլավիների ժամանակաշրջանին պատկանող  թագի վրա:

***

Դարյայե նուր (Լույսի ծով) ադամանդ

 

Բացի Լույսի ծովի ադամանդից, կա մեկ ևս մեկ այլ ադամանդ։ Այս երկու ադամանդները  միշտ հիշվում են միասին: Այս ադամանդը կոչվում է Լույսի լեռ (Koh-e-Noor): Երկու ադամանդները պատկանում էին Նադեր Շահ Աֆշարին, ով դրանք ձեռք էր բերել  Հնդկաստան ներխուժման ժամանակ: Ցավոք, Նադեիր Շահի մահից հետո Ահմադ Շահ Դուրրանին Քուհ-ե Նուր (Լույսի լեռ) ադամանդը տարավ Աֆղանստան: Ահմադ Շահից հետո ադամանդը փոխանցվեց Շահ Շոջա Մոզաֆարին, իսկ Շահ Շոջայի պարտվելուց  հետո ադամանդն ընկավ հնդիկ հրամանատար ՝ Մախարաջա Ռանջիտ Սինգհի ձեռքը, որի մականունն էր Փանջաբի առյուծ: Ավելի ուշ գոհարն հայտնվեց «Արևելյան Հնդկաստան» ընկերության տրամադրության տակ։ Այն  հասավ Անգլիայի արքունիք և ընծայվեց Վիկտորիա թագուհուն: Քուհ-է Նուր (Լույսի լեռ)  ադամանդը, մինչ օրս տեղադրված է Անգլիայի ներկայիս թագուհու մոր՝ Եղիսաբեթ թագուհու թագի վրա, և բրիտանական այլ թագավորական գոհարների հետ միասին պահվում է Լոնդոնի աշտարակում գտնվող հատուկ վայրում:

Քուհ-ե Նուր (Լույսի լեռ) ադամանդը

Նադերի ջեղեն (Nadir Aigrette)  Իրանի թագավորական զարդերի մեկ այլ կտոր է , որը պահվում է զարդերի ազգային գանձարանում: Այն տեղադրվում էր թագավորների գլխարկի առջևի մասում:  Բացի մեջտեղում գտնվող զմրուխտե մեծ քարից, այս գոհարը զարդարված է նաև փոքր ու մեծ ադամանդներով:  Ջեղեի ներքևի մասում զմրուխտե երեք գեղեցիկ կախազարդեր կան, իսկ վերևի մասում յոթ կտորներ, որոնց երկու կողմերում  կան երկու ադամանդե տերևներ, թելեր  ու  ծաղիկներ։ Այս զարդի  քաշը 33  մսխալ է։

***

Նադերի Ջեղե

 

Իրանի զարդերի  ազգային գանձարանը աշխարհի ամենագեղեցիկ թանգարաններից մեկն է, որտեղ դուք կհիանաք՝ տեսնելով  արվեստագետների աննկարագրելի գործերը։ Երբ այցելեք այս թանգարան, այդ օրը կդառնա ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկը։ 

Հարգելի ունկնդիրներ ավարտվեց այս հաղորդաշարի հերթական թողարկումը: Հուսով ենք այն արժանացել է Ձեր ուշադրությանը: Հաջորդ  թողարկման ընթացքում  մենք կայցելենք «Մալեքի ազգային թանգարան» և կծանոթանանք այս թանգարանի ամենակարևոր գանձերին: Աստված պահապան բոլորիդ։