Թանգարանային զբոսաշրջութիւնը Իրանում (5)
https://parstoday.ir/hy/radio/iran-i130238-Թանգարանային_զբոսաշրջութիւնը_Իրանում_(5)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում միասին կայցելենք Մալեքի անվան ազգային գրադարան ու թանգարան մշակութային համալիրը ,որտեղ նրա հիմնադրի հետ ծանոթանալուց բացի, նաև կծանոթանանք այս թանգարանում գտնվող հին իրերին ու ստեղծագործություններին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 27, 2020 10:44 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում միասին կայցելենք Մալեքի անվան ազգային գրադարան ու թանգարան մշակութային համալիրը ,որտեղ նրա հիմնադրի հետ ծանոթանալուց բացի, նաև կծանոթանանք այս թանգարանում գտնվող հին իրերին ու ստեղծագործություններին:

Աշխարհի շատ թանգարաններ և անձնական հավաքածուներ արդյունքն են այն մարդկանց տարիներ տևած աշխատանքի, որոնք հետաքրքրված են  արժեքավոր ստեղծագործություններ հավաքելով:

Իրանում նույնպես ստեղծվել են թանգարաններ, որ դրանցում գտնվող իրերը անհատների կողմից են հավաքվել: Մալեքի անվան ազգային գրադարանն ու թանգարանը նույնպես դասվում է մասնավոր թանգարանների շարքում, որը ներառում է արվեստի արժեքավոր գործեր,որոնք  հավաքվել են Հաջ Հոսեյն Մալեքի ջանքերի շնորհիվ: Այս թանգարանը նվիրաբերվել է Մաշհադ քաղաքի Աստան Ղոդս Ռազավի կառույցին:

Մալեքի անվան ազգային գրադարանն ու թանգարանը

Հաջ Հոսեյն Մալեքը, Ղաջարների շրջանի թավրիզեցի մեծ առևտրական «Հաջ Մոհամմեդ Քազեմ Մալեք Ալ-Թոջջարի» որդին է: Նա ծնվել է 1871թ.: Հոսեյնը Խորասան քաղաքում իր հոր գնած անշարժ գույքի գործակալությունում հոր օգնականն էր: Հենց երիտասարդ հասակից նրան հետաքրքրում էին մշակութային խնդիրները և իր հոր ընկերներից մեկի օգնությամբ ծանոթացավ Մաշհադում Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանում գնտվող հուշարձաններին ու դրանից հետո, երբ արդեն 28 տարեկան էր ձեռք բերեց «Իբն Յամին Ֆարյումադիի» բանաստեղծությունների ժողովածուն և այդ ժամանակ նա սկսեց մտածել մեծ գրադարան հիմնադրելու մասին: Նա սկզբում Մաշհադ քաղաքում հիմնադրեց Մալեք գրադարանը և դրանից հետո այդ գրադարանը փոխադրվեց Թեհրանի Բեյն Ալ-Հարամեյն շուկայում գտնվող իր հայրական բնակարանը, որպեսզի հասանելի լինի մտավորականներին ու գիտնականներին: 1937թ. նա այս գրադարանը հատկացրեց ու նվիրաբերեց «Աստան Իմամ Ռեզա»-ին: Հաջ Հոսեյն Մալեքը Թեհրանում ու Խորասանում բազմաթիվ շենքեր ու հողատարածքներ նվիրաբերեց հանրային ու բարեգործական նպատակների իրականացման համար ու նա արժեքավոր քայլեր է իրականացրել Իրանի մշակույթի ու քաղաքակրթության համար: Հաջ Հոսեյնի նպատակն այն էր, որ հետազոտողները իրանական քաղաքակրթությանը ծանոթանալուն միաժամանակ կարողանան հեշտությամբ մոտիկից տեսնել արվեստի ու մշակույթի կոթողները: Նա ուշադրությամբ ու փորձագետների հետ խորհրդակցելով գնում էր այդ իրերը:

Հաջ Հոսեյն Մալեք

Ինչպես ասացինք Մալեքի գրադարանը հիմնադրվել է Հաջ Հոսեյն Մալեքի հայրական բնակարանում: Այս բնակարանը 2500 քմ. մակերես ունի: Այն ունի ներքին ու արտաքին երկու բաժիններ: Ներքին բաժինը քանդվել է 1961թ., որին փոխարինել է Մալեքի ազգային գրադարանի եռահարկ շենքը: 1964թ. Հաջ Հոսեյնը սկսեց մտածել ստեղծել արվեստի ու պատմական իրերի թանգարան: Ուստի ջանքեր գործադրեց այն հիմնադրել հենց իր գրքերով հարուստ գրադարանի կողքին: Հաջ Հոսեյն Մալեքին կարող ենք համարել Իրանի ամենամեծ բարեգործն ու նվիրատուն: Նա մահացել է 1972թ.:

Մինչև 1996թ. Մալեքի անվան ազգային գրադարանն ու թանգարանը գտնվում էր նրա տանը: Սակայն Նոր թանգարանի շենքի կառուցումն ավարտվելուց հետո այս արժեքավոր իրերը տեղափոխվեցին թանգարանի նոր շենք: Հաջ Հոսեյն Մալեքը տարիներ առաջ այդ հողատարածքը նվիրել էր Աստան Ղոդս Ռազավիին նոր թանգարան կառուցելու համար: Այժմ Մալեքի անվան ազգային գրադարանն ու թանգարանը գտնվում են Թեհրանի ազգային այգու պատմական տարածքում:

Թեհրանում Հաջ Հոսեյն Մալեքի հայրական բնակարանը

Ինչպես ասացինք Մալեքի անվան ազգային գրադարանի ու թանգարանի շենքը 1996թ. իվեր գտնվում է Թեհրանի ազգային այգում: Մի միջավայր որտեղ հնարավոր է ճամփորդել դեպի Իրանի ժամանակակից պատմություն և հիանալ նրա կառույցների գեղեցկությամբ: Թանգարանի շենքը ճարտարապետական գեղեցիկ ստեղծագործություն է, որի նախագծման մեջ օգտագործվել է և՛ հին և՛ ժամանակակից ճարտարապետությունը: Այս կառույցն իր մեջ ներառում է տարբեր բաժիններ այդ թվում գրադարան, ցուցասրահներ ու տարբեր դահլիճներ:

Այս գրադարանը հարուստ հավաքածու է և ունի 100 հազար հատոր տպագրված գիրք ու 3568 հատոր վիմագրական կամ լիտոգրաֆիայի մեթոդով տպագրված գրքեր, որոնց մեծ մասը Իրանում տպագրված առաջին գրքերից են համարվում: Նույնպես այս գրադարանում գոյություն ունի 19 հազար ձեռագիրր գիրք, ինչի պատճառով էլ այս համալիրը դարձել է Իրանի ձեռագիր գրքերի ամենամեծ պահոցներից մեկը: Այս գրադարանում գոյություն ունեն աշխարհի 30 լեզուներով աղբյուրներ, որոնցից յուրաքանչյուրը մեծ արժեք ունի: Մալեքի անվան ազգային գրադարանը յուրաքանչյոր տարի պարոն Մալեքի նվիրատվությունների գումարներով գնում է ձեռագիր ու տպագիր գրքեր ու այդպիսով ավելի է հարստանում: Ու քանի որ այս գրադարանը նվիրաբերված է, ուստի չի թույլատրվում  գրադարանից գիրք դուրս հանել  ու միայն հնարավոր է գրքերն օգտագործել և ուսումնասիրել գրադարանի ընթերցարանում:

Մալեքի անվան ազգային գրադարանն ու թանգարանը

Ու սակայն այս համալիրի թանգարանային բաժինը իր մեջ ներառում է պատմական արժեքավոր իրերի ու հուշարձանների մի հրաշալի գանձարան՝ իր տարբեր դահլիճներում: Այս համալիրի ցուցասրահներից կարող ենք հիշել մետաղադրամների ցուցասրահը , Քամալ Ալ-Մոլքի անվան ցուցասրահը և ձեռագրերի ու կերպարվեստի ցուցասրահը և այլ ցուցասրահներ ու դահլիճներ:

Մետաղադրամները պատմական կարևոր ու արժեքավոր մնացորդներ են և խոսում են ժողովուրդների մշակույթի, հագուստի, սննդի, զենքերի ու սովորությունների մասին և հաշվի առնելով մյուս նյութերի համեմատությամբ պահպանման երկար ժամանակը կարող են ուսումնասիրություններ իրականացնելու համար օգնել  տարբեր ոլորտների հետազոտողներին ու գիտնականներին: Մետաղադրամների բաժնում ցուցադրված են շուրջ 9 հազար մետաղադրամ սկսած Աքեմենյանների ժամանակաշրջանից այսինքն Ք.Ա. 6-րդ դարից մինչ օրս: Այս բաժնում կարող ենք տեսնել հունական, սելևկյան, բյուզանդական, մուսուլման խալիֆաների ու օսմանցիների մետաղադրամները:

Այս թնագարանի մյուս բաժինը Քամալ Ալ-Մոլքի և Ղաֆարի գերդաստանի դահլիճն է, որտեղ ցուցադրվում են Քամալ Ալ-Մոլք անվամբ հռչակված Մոհամմեդ Ղաֆարիի և Ղաֆարիների գերդաստանի մյուս արվեստագետ անդամների պաստառները: Այս ցուցասրահի կարևոր պաստառներից մեկը «Ընթերցող ծերունու» պաստառն է, որ Քամալ Ալ-Մոլքի վերջին ու անվարտ մնացած ստեղծագործությունն է: Գծագրությունը համարյա ավարտուն է և գունավորումը գլխի բաժնից սկսել է, սակայն Քամալ Ալ-Մոլքը ակնային հիվանդության պատճառով չի կարողացել այն ավարտին հասցնել և սա Քամալ Ալ-Մոլքի վերջին ստեղծագործությունն է, որ չի ավարտվել:

«Ընթերցող ծերունի» պաստառը, Քամալ Ալ-Մոլքի վրձնին պատկանող անավարտ ստեղծագործություն

Մալեքի անվան ազգային թնագարանի մյուս բաժիններից են համարվում գեղագրության ու մանրանկարչության սրահները, որտեղ պահվում են գեղագրության, մանրանկարչության ու ձեռագիր գրքերի արժեքավոր ստեղծագործություններ: Գեղագրության բաժնում ցուցադրված են Իրանի պատմության ընթացքում գեղագրության մեծ վարպետների ստեղծագործություններ այդ թվում Միր Էմադի, Յաղութ Մոսթաասամիի, Ալիռեզա Աբասիի ու այլ վարպետների ստեղծագործությունները:

Մալեքի անվան ազգային թնագարանի գրավիչ բաժիններից մեկը Հաջ Հոսեյն Մալեքի ավագ դստեր «Էզաթ Մոլք Մալեքի» նվիրած հավաքածուն է: Այս հավաքածուն իր մեջ ներառում է Ղաջարների ժամանակաշրջանին պատկանող գեղանկարչություններ, ձեռագիր գրքեր, գրչատուփ, նարգիլեի գլուխներ ու լաքապատ իրեր: Այս թանգարանում նաև հավաքվել ու պահվում են պատմական արժեքավոր ավելի քան 100 հազար բարձրարժեք նամակադրոշներ: Նամակադրոշների հավաքածուի կողքին գտնվում է թանգարանի գորգերի գանձարանը, որտեղ պահվում են 34 գեղեցիկ ու բարձրարժեք գորգեր:

Միակ հուշարձանի դահլիճը նույնպես այս թանգարանի մի մասն է, որտեղ տարվա ամեն մի սեզոնին ներկայացվում է Թանգարանում պահվող և ցուցադրության չդրված ստեղծագործություններից միայն մեկը:

Հաջ Հոսեյն Մալեքի տուն-թանգարանը այս համալիրի գեղեցիկ ու գրավիչ բաժիններից մեկն է, որտեղ ավելի շատ խոսվում է նրա մասին: Այս բաժնում ցուցադրվում են Հաջ Հոսեյնի անձնական իրերը, ստեղծագործությունները լուսանկարները և այլն: Կարող ենք ասել, որ Մալեքի անվան թանգարանը իրանական արվեստի լիարժեք հավաքածու է, որ հիմնադրվել է Հաջ Հոսեյն Մալեքի անհատական ջանքերի շնորհիվ և ծառայում է մեր հանրությանը:

Հարգելի ունկնդիրները հաջորդ թողարկման ընթացքում միասին կայցելենք Իրանի գորգերի թանգարան: