Թանգարանային զբոսաշրջութիւնը Իրանում(8)
Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Ձեզ հետ ենք «Թանգարանային զբոսաշրջությունը Իրանում» հաղորդաշարի հերթական թողարկմամբ: Այս հաղորդման ընթացքում կայցելենք Գոլեստան պալատ-թանգարանը և կծանոթանանք այս թանգարանի տարբեր բաժիններին: Ընկարակցեք մեզ:
Պալատ-Թանգարանները պատմական շինություններ ու հուշարձաններ են, որ նախնիներից հասել են մեզ և խոսում են նրանց սեփականատերերի ապրելակերպի ու պատմական տարբեր ժամանակաշրջանների մասին: Որոշ պալատ-թանգարաններում չնայած որ երկար ժամանակ է անցել նրանց կառուցման օրվանից գոյություն ունեն արվեստի գեղեցիկ ստեղծագործությունները այդ թվում որմնանկարներ, գաջի քանդակներ, ապակեգործության ու մոնաբաթի ստեղծագործություններ, որոնք ավելի գրավիչ են դարձնում այդ վայրերում այցելությունը: Այս գեղեցիկ վայրերից մեկը «Գոլեստան» պալատ թանգարանն է, որ գտնվում է Թեհրանի հին թաղամասում: Այս պատմական համալիրը 440 տարվա վաղեմություն ունի և կառուցվել է Սաֆավյանների ու Ղաջարների ժամանակաշրջանում և երկար ժամանակ հյուրընկալել է Ղաջարների թագավորական ընտանիքին: Այս հին համալիրը գտնվում է մի այգում և այգու անկյուններում աչքի են ընկնում իրանական ու եվրոպական ճարտարապետական ոճով կառուցված շենքեր: Գոլեստանի պալատ-թանգարանը այն շինություններից է, որ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում:
Գոլեստանի պալատ-թանգարանը, որ փաստորեն իրանական արվեստի ու ճարտարապետության կենտրոնն է համարվում կազմված է տարբեր բաժիններից սկսած ապարանքներից ու թանգարաններից մինչև տնային ավազանները ու շքեղ դահլիճները: Այս բաժիններից յուրաքանչյուրը իր անունն ունի, որոնք են՝ Մարմարե գահի շինությունը, Շամս Ալ-Էմարե շինությունը, Քարիմ Խանի անկյունը, Նեգար խանե թանգարանը, հատուկ թանգարանը, սեփական պալատը, Բրիլյան սրահը, լուսանկաների թանգարանը, Ադամանդի շինությունը, բադգիր շինությունը կամ քամիների աշտարակը, ջրավազանի թանգարանը, ժողովրդագրական թանգարանը:
کاخ موزه گلستان
Մարմարե գահը կամ Էյվանե Թախտե մարմարը Գոլեստանի պալատի ամենահին շինությունն է, որ պալատ մուտք գործելուն պես երևում է իր գեղեցիկ ապակեգործությամբ: Մարմարե Գահը այն վայրն է եղել, որ Ղաջաարների թագավորները հատուկ օրերին ներկայանում էին այնտեղ և ընդունում էին ժողովրդի տարբեր խավերին: Այս մի քանի հազարամյա սովորությունը կարելի է տեսնել Իրանի պատմության տարբեր ժամանակաշրջաններում: Մարմարե գահը, որ երևում է պատշգամբում կառուցվել է 1806թ. Ղաջարների Ֆաթհալի շահի հրամանով: Այս գահը կառուցվել է Յազդի հանքերից բերված ամենաընտիր մարմար քարով և պատրաստվել է Սպահանում: Այս գահը կառուցվել է Սողոմոն իմաստունի պատմության հիման վրա,ընդորում գահը դրված է եղել չարքերի ու փերիների ուսերին: Հատակից այս գահի բարձրությունը մեկ մետր է և կառուցվել է մարմարի 65 փոքր ու մեծ մասերից և չորս կողմերը դրված են 3 չարքերի ու 6 հրեշտակների կամ մարդկանց ուսերին: Մեջտեղում կառուցվել է երկու աստիճան, որ աստիճանների վրա քանդակված է վիշապ ու 2 առյուծների քանդակներ:
Գտնվում ենք Գոլեստան պալատ-թանգարանի հատուկ պալատում: Այս պալատում գոյություն ունեն 5 սրահներ, որ արժե այցելել այդտեղ: Դրանք են ընդունելության, հայելիների, բրիլլյանի, փղոսկրի ու ամանեղենի սրահները։
Ընդունելության սրահը կամ Թալարե Սալամը համարվում է թանգարանի ամենագեղեցիկ բաժիններից մեկը, որն ի սկզբանե կառուցվել է որպես թանգարանային բաժին, սակայն հին թանգարանից գահի տեղափոխումը այս շենք ու հյուրերի ու բարձրաստիճան պաշտոնատարներին դիմավորելու արարողությունների անցկացման պատճառով այն հայտնի է դարձել, որպես ընդունելության դահլիճ: Իրանում ԱՄՆ-ի առաջին դեսպան «Բենջամինը» իր 1300-1301թթ. մասին պատմող «Իրանն ու իրանցիները» գրքում գրում է.«Նասերեդդին շահի պալատական շինության ամենագեղեցիկ բաժինը հենց ընդունելության սրահ՝ Թալարե Սալամն է, որ իր չափսերով, փառքով ու շքեղությամբ աշխարհի ամենագերազանց սրահներից է համարվում: Նրա առաստաղն ու պատերը զարդարված են գաջի քանդակներով ճիշտ այնպես ինչպես տեսնում ենք Ալ-Համրա պալատում: Սրահի հատակը զարդարված է գեղեցիկ սալիկներով: Սրահի մեջտեղում գոյություն ունի մի մեծ սեղան, որի բոլոր բաժինները ծածկված են ոսկյա թիթեղներով և սրահի երկու կողմերում էլ դրված են աթոռներ, որոնք էլ նույնպես ծածկված են ոսկյա թիթեղներով»:
Մասնավոր պալատի գեղեցիկ դահլիճներից մեկն էլ «Ամանների սրահն» է: Եվրոպայի իշխանների կողմից Ղաջարների թագավորներին նվիրված որոշ նվերներ Թալար Սալամից փոխադրվել են այստեղ և տեղադրվել են հատուկ ցուցանակներում: Այստեղ պահվող ամաններից կարող ենք հիշել Նապոլեոն Բոնապարտի պատերազմների հետ կապված ճենապակյա ամանները, Ռուսաստանի կայսեր Նիկոլաս Ա-ի նվիրած ամանները, Վիկտորյա թագուհու թանկագին քարերով պատված ու թանկարժեք քարերից պատրաստված ամանները:
Այս պալատի պատմական ու գեղեցիկ բաժիններից մեկը լուսանկարների թանգարանն է: Նասերեդդին շահը այն թագավորներից էր, որ շատ հետաքրքրված էր լուսանկարչական արվեստով: Այս թանգարանում են պահվում իր կողմից արված լուսանկարներն ու իր ձեռագիրն ունեցող լուսանկարները: Բրիտանիայի թագավորական հավաքածուից հետո այս բաժնի լուսանկարները համարվում են աշխարհի երկրորդ հավաքածուն, որն անշուշտ հետաքրարելու է զբոսաշրջիկներին ու լուսանկարչության պատմությամբ հետաքրքրվող անձանց: Այս թանգարանը գտնվում է Էմարաթե Բադգիրի նկուղային հատվածում:
Բադգիրի շինության անունը առնվել է այս շենքի քամու բարձր աշտարակից: Այս շենքը հնության առումով երրորդն է Գոլեստանի պալատական համալիրում: Այս շինությունը կառուցվել է Ղաջարների Ֆաթհալի շահի օրոք իրանցի ճարտարապետների ձեռքով: Բադգիրի շինությունը իրականում մեծ թագավորանիստ շենք է, որ ճարտարապետական տեսանկյունից համարվում է գեղեցիկ ու երկարատևում կառուցված սրահներից մեկը, որտեղ լավապես կարող ենք տեսնել իրանական ճարտարապետության արվեստը: Այս շինության մաս են կազմում հիմնական բաժնին միացած երկու փոքր սենյակներ, երկու ութանիստ և ջրավազան ունեցող բաժին: Այս բաժնում շինության մեջ տեղի ունեցած ամենակարևոր պատմական դեպքը 1895թ. Մոզաֆարեդդին շահի թագադրումն է եղել:
Գոլեստան պալատական համալիրի ամենագեղեցիկ բաժիններից մեկը «Շամս Ալ-Էմարեն» է: Այս շինությունը, որ անցյալում համարվում էր մայրաքաղաքի խորհրդանիշը 35 մետր բարձրությամբ այն ժամանակվա Թեհրանի ամենամեծ շենքերից էր համարվում: Այս շենքը կառուցվել է Նասերեդդին շահի օրոք: Նա որ Եվրոպա կատարած այցի ժամանակ հրապուրվել էր եվրոպական բարձր շենքերով, հրամայեց կառուցել այս գեղեցիկ հինգ հարկանի շենքը: Գաջե քանդակներում ու հայելագործության գեղեցիկ նախշերով զարդարված Շամս Ալ-Էմարե շինությունը մետաղյա սյուներով կառուցված առաջին շինությունն է համարվել: Այս շենքն ունի միանման երկու աշտարակներ: Սալիկապատումն ու նրա պատուհանները իրանական ճարտարապետական ոճով են, իհարկե այնտեղ նկատելի են արևմտյան ճարտարապետության տարրեր:

Հոզ խանեն այս պալատական համալիրի մյուս բաժիններից է համարվում, որը վերածվել է թանգարանի: Այս բաժինը կառուցվել է Գոլեստան պալատական համալիրի հյուսիսային բաժնում «Փղոսկրի սրահի» նկուղում, Նասերեդդին շահի հրամանով Ֆրանսիա կատարած ուղևորությունից հետո: Հոզ խանեի հյուսիսային մասում տեղ էր գտել մի շատրվան, որ սկիզբ էր առնում ստորգետնյա ջրատարից: Այս վայրը իր հաճելի կլիմայի բերումով Ղաջարների ու Փահլավիների թագավորների ու պալատականների կողմից օգտագործվում էր որպես հանգստավայր: Գոլեստան պալատական համալիրի Հոզ խանե բաժինը կառուցվել է եվրոպական ու իրանական ճարտարապետական ոճերի համադրությունից: Այս բաժինը ավերվել է հաջորդ դինասստիայի ժամանակաշրջանում ու վերածվել է թանգարանի դահլիճներից մեկի: Վերջին տարիների ընթացքում այս բաժնում կառուցվել է մի փոքրիկ ավազան: Նույնպես կառուցվել է մի թանգարան եվրոպացի թագավորների նկարչության կտավներն ու նվիրած իրերը ցուցադրելու համար: Ներկա դրությամբ այս բաժնում ցուցադրվում են «Սիմոն Վեն Գոլդբեզի» և «Հովհաննես Այվազովսկու» և իրանցի հայտնի նկարիչների կտավները: