Թանգարանային զբոսաշրջությունն Իրանում (12)
https://parstoday.ir/hy/radio/iran-i135392-Թանգարանային_զբոսաշրջությունն_Իրանում_(12)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այսօր միասին կայցելենք Թեհրանի Սաադաբադ պատմամշակութային համալիր և կծանոթանանք այս տեսարժան վայրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2021 09:28 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այսօր միասին կայցելենք Թեհրանի Սաադաբադ պատմամշակութային համալիր և կծանոթանանք այս տեսարժան վայրին:

Թեհրան քաղաքում կան բազմաթիվ թանգարաններ, որոնք ի սկզբանե կառուցվել են պատմական հուշարձանները, մասնագիտական ու երբեմն էլ հանրային ստեղծագործությունները ներկայացնելու համար: Սակայն այս թանգարաններից բացի այս քաղաքում կան այնպիսի թանգարաններ ու պատմական վայրեր, որ ժամանակի ընթացքում է փոխվել նրանց գործառույթը ու դռները բացվել՝ ժողովրդի առջև: Այս վայրերից են նախորդ շրջաններից մնացած թագավորական պալատները: Պատմական արժեքավոր կոթողների ցուցադրման հետ միասին այս պալատներն այսօր իրենք ևս ներայացնում են մեր պատմությունը: Այս պալատներից կարող ենք հիշել Թեհրանի Սաադաբադ պատմական համալիրը, որն իր մեջ պարունակում է շատ գեղեցիկ պալատներ:

Այս պատմական համալիրը գտնվում է Թեհրանի հյուսիսային շրջանում Ալբորզ լեռան լանջին, կանաչապատ ու բարեխառն կլիմայով վայրում: Տարածքը 80 հա. Է, որ, իհարկե, սկզբում այդքան ընդարձակ չի եղել: Այս համալիրի պալատների մի մասը կառուցվել է Ղաջարների թագավորների օրոք և ծառայել է որպես ամառանոց: 1921թ. Ռեզա Փահլավիի որպես պատերազմի նախարար նշանակվելուց հետո այս վայրը տրամադրվեց նրան որպես կենավայր: Նա տարիներ շարունակ վարչապետությունից ու թագավոր դառնալուց հետո բնակվել է այս պալատում: Ռեզա շահը տարիների ընթացքում գնեց շրջակայքի հողատարածքներն ու շինությունները և ամենը դարձրեց մի համալիր ու այդպիսով ավելացան համալիրի ընդհանուր մակերեսն ու նրանում տեղ գտած պալատները: Ներկա դրությամբ Սաադաբադ համալիրում կան 18 պալատներ, որոնց մեծ մասը ծառայում է, որպես թանգարան և ազատ է հանրության այցելության համար:

Այս համալիրի պալատներից կարող ենք հիշել Ահմեդ շահի տաղավարը, Կանաչ պալատը, Սպիտակ պալատը, Սև պալատը, Շամսի պալատը, Կերպասի պալատը, խոհանոցի շինությունը և այլ շինությունները: Ներկայումս այս համալիրի շինությունների մեծ մասը ծառայում են որպես թանգարան ու դրանցից բացի մի քանի շինություններ հատկացվել են տարբեր երկրների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց հյուրընկալելու համար և պետք է ասել, որ օտարերկրյա պաշտոնատարներին հյուրընկալելու և դիմավորելու Իրանի կառավարության ամենաբարձր մակարդակի արարողությունները տեղի են ունենում Սաադաբադի Համալիրում:

Այս համալիրի ամենագեղեցիկ պալատներից մեկը կոչվում է «Կանաչ պալատ», որ նրա նախնական շինությունը գնվել է Ղաջարների շրջանի հայտնի հողատիրոջից և 1928թ. վերանորոգվել է «Միրզա Ջաաֆար խան Մեմարբաշիի» միջոցով: Այս պալատը որպես ամառանոց ծառայում էր առաջին փահլավիներին: Շինության արտաքին բաժնում օգտագործվել են գեղեցիկ կանաչ քարեր, որոնք արդյունահանվել են Զանջան քաղաքի հանքերից: Բացի այդ, արտաքին բաժնի քարերի առավել ամրության համար շինանյութերի մեջ օգտագործվել է կապար: Կանաչ պալատը երկհարկանի շինություն է, որի մակերեսը 1203քմ. է: Այս գեղեցիկ պալատում նկատելի  են իրանական գեղեցիկ արվեստները այդ թվում հայելագործություն, գիպսի քանդակ, քնադակագործություն, ծաղկում, իրանական խաթամ և այլն:

Այս շինությունն ունի տարբեր սրահներ: Այս պալատի ամենագեղեցիկ բաժիններից մեկը «Հայելապատ սրահն» է, որի պատերը զարդարված են հայելագործության արվեստի գեղեցիկ ու բացառիկ նախշերով: Սրահի հատակին փռված է Մաշհադում գործված 70 քմ. գորգը, որը վարպետ «Աբդոլմոհամմեդ Ամուօղլիի» ձեռքի գործն է: Բացի այդ «Հայելապատ սրահում» կան ասեղնագործ բազմոցներ, որոնք պատկանում են Ղաջարների ժամանակաշրջանին, և սրահի մեջտեղում դրված սեղանը որ պատրաստվել է Ֆրանսիայում 18-րդ դարում: Ընդհանուր առմամբ այս պալատը պետք է համարել Սաադաբադի պալատների ակը:

Հայելապատ սրահի ներքին բաժինը

Այս համալիրի գեղեցիկ պալատներից մեկն է համարվում «Շամսի պալատը», որ ներկայումս ծառայում է, որպես «Թագավորական հագուստի» թանգարան: Այս պալատը կառուցվել է 1939թ.: Այն երկհարկանի շինություն է և ունի մեկ նկուղային հարկ: Այն եղել է Ռեզա շահի դստեր զավակի կենավայրը: Շամս պալատը գտնվում է Սաադաբադ համալիրի հյուսիսային հատվածում, որը կառուցվել է իրանական ու եվրոպական ճարտարապետության ոճերի համադրությամբ: Սկսած 1963թ. այս վայրը օգտագործվել է թանկարժեք իրեր ու ամաններ պահելու համար: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, այս շենքը հատկացվեց ազգաբանության թանգարանին, սակայն մի քանի տարի անց այն որպես «Թագավորական հագուստների թանգարան» սկսեց իր նոր գործունեությունը: Այս շինությունն ունի տարբեր սրահներ, որի ամեն մի բաժնում ցուցադրվել է Ղաջարների ու Փահալավիների ժամանակաշրջանի թագավորական հագուստները: Այս շինության սրահներից մեկում կարող ենք տեսնել Փահլավիների առաջին շրջանի հագուստները այդ թվում փահլավիների հատուկ գլխարկը, որ Ռեզա շահի հրամանով պետք է կրեին տղամարդիկ, Ֆեդորա գլխարկ, կոստյում, որ արևմուտքի մոդելով դրանց օգտագործումը տարածվեց Իրանում: Այս շինության մի այլ բաժնում ցուցադրված են երկրորդ Փահլավի ընտանիքի հագուստները և նույնպես նրանց պատկանող զարդեղենները:

Իրանցի հայտնի նկարիչ Հոսեյն Բեհզադի կտավները տեսնելու համար պետք է այցելենք Սաադաբադ համալիրի «Կերպասի պալատ»: Ղաջարների ժամանակներին պատկանող մի պալատ, որ երկար տարիներ եղել է փահլավիների ընտանիքի հանգստավայրը: 1994 թ. իվեր «Կերպասի պալատը» ծառայում է որպես վարպետ Բեհզադի ստեղծագործությունների թանգարան: Այս թանգարանը ունի 5 սրահ, որոնցում ցուցադրված են այս բարձրակարգ արվեստաագետի ամենագեղեցիկ ստեղծագործությունները: Վարպետ Հոսեյն Բեհզադը այն գեղանկարիչներից է, ում ստեղծագործությունները համաշխարհային համբավ են ձեռք բերել: Այս բարձրակարգ արվեստագետի ստեղծագործություններից կարող ենք հիշել «Էյվան Մադայեն», «Ֆիրդոսին և Շահնամեի հերոսները» և «Ավիցեննան հիվանդի սնարին» կտավները: Ընդհանուր առմամբ «Կերպասի պալատում» հանրությանը ցուցադրվում են այս արվեստագետի 289 կտավները:

Իրանցի հայտնի նկարիչ Հոսեյն Բեհզադը

Թանգարանի շենքը պատկանում է Ղաջարների ժամանակաշրջանին: Այն անցյալում ծառայել է որպես կառապանների հանգստյան ու կառքերը պահելու վայր: Այս շինությունն ունի 4 սենյակ: Արտաքին բաժինը ծածկված է կարմիր աղյուսներով և զարդարված է գեղեցիկ գաջի քանդակներով: Իրանցի ժամանակակից աշխարհաշրջիկների՝ Օմիդվար եղբայրների պատվին 2002թ. այս կառույցը վերածվել է թանգարանի:

Օմիդվար եղբայրները երկու եղբայր են՝ Իսա և Աբդոլլահ անուններով: Իսա Օմիդվարը ծնվել է Թեհրանում 1929թ. և Աբդոլլահ Օմիդվարը՝ 1932թ.-ին: Օմիդվար եղբայրները, ովքեր ճանապարհորդության սիրահարներ էին երեք տարի երկրների մասին ուսումնասիրություններ անելուց հետո 1954թ. սկսում են իրենց ճանապարհորդությունը: Նրանք իրենց ճանապարհի ծախսը հայթայթում էին աշխարհի տարբեր վայրերից ձեռքբերումների ցուցահանդեսներ կազմակերպելով, աշխարհի վավերական պարբերականների համար հոդվածներ գրելով և աշխարհի ամենամեծ համալսարաններում դասախոսություններ անելով: Ճանապարհորդության առաջին յոթ տարիներն Իսան ու Աբդոլլահը ճանապարհորդել են իրենց հոր գնած մոտոցիկլետներով և վերջին երեք տարին էլ Ֆրանսիայի Սիթրոեն ընկերության նվիրած ավտոմեքենայով: Աշխարհի հինգ մայրցամաքների 95 երկրներ նրանց կատարած 10-ամյա ճանապարհորդության արդյունքներն են՝ հազարավոր լուսանկարներ, ֆիլմեր, տարբեր վայրերից բերված ձեռարվեստի նմուշներ և մեծ թվով հոդվածներ ու գիտական հետազոտություններ: Այս թանգարանն ունի 3 ցուցասրահներ, որոնցից երկուսի մեջ ցուցադրվում են Օմիդվար եղբայրների նվիրածները: Երրորդ ցուցասրահը ֆիլմի ցուցադրման սենյակ է, որտեղ ցուցադրվում են երկու եղբայրների ճանապարհորդության ֆիլմն ու նրանց պատրաստած սլայդները: