Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (25)
(last modified Wed, 19 May 2021 05:33:05 GMT )
Մայիս 19, 2021 10:03 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Սամեն Ալ-Այեմմե գործողության փորձի կիրառմամբ Թարիղ Ալ-Ղոդս գործողության նախապատրաստման մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Սամեն Ալ-Այեմմե գործողության համաշխարհային արձագանքի ու երկրի քաղաքական ու ռազմական ոլորտներում դրա մեծ ազդեցության մասին: Իրաքի վերահսկողությունից Իրանի օկուպացված տարածքները ազատագրելու հարցով ամենամեծ ու հաջողած գործողություներից մեկը Սամեն Ալ-Այեմմե գործղությունն է եղել: Այս ռազմական գործողությունը ծավալուն մասշտաբով ռազմական գործողության ընթացքում համագործակցության ու համադրման առումով իցույց դրեց Իրանի բանակի ու ԻՀՊԿ-ի ուժերի ռազմական կարողությունը: Սամեն Ալ-Այեմմե ռազմական գործողությունը արևելյան ու արևմտյան երկու բևեռների համար հայտնի դարձրեց Սադդամի բաասական բանակի խոցելիությունը: Սամեն Ալ-Այեմմե գործողությամբ ԻՀՊԿ-ի ռազմական կազմակերպությունը կազմավորվեց գումարտակի ու բրիգադի կաղապարով և նախադրյալներ ստեղծվեց ԻՀՊԿ-ի ու ժողովրդական ուժերի մասնակցությամբ այլ ռազմական մեծ գործողությունների իրականացման համար: ԻՀՊԿ-ն ձևավորվել է իսլամական հեղափոխության հաղթանակից երեք ամիս անց, 1979թ. մայիս ամսին և նահանգներում, շրջկենտրոններում ու քաղաքաներում հիմնադրվեցին ԻՀՊԿ-ի կենտրոններ: Երբ Քուրդստանում մեկնարկեցին հակահեղափոխականների ընդվզումները, ԻՀՊԿ-ն ու ժողովրդական ուժերը կամավորաբար մեկնեցին Քուրդստան: Պարտադրյալ պատերազմի սանձազերծման ժամանակ մեծ թվով ժողովրդական ուժեր մեկնեցին Ահվազ այս ուժերի մի մասն էլ որ գտնվում էր արևմտյան ճակատում շտապեց հարավային շրջաններ: Իրանի տարբեր շրջաններից Ահվազ մեկնող ուժերը նախ ներկայանում էին ԻՀՊԿ-ի գործողությունների շտաբ համարվող  «Նահատակության սպասողների» բազա և ապա գործուղվում էին առաջնագիծ և ստանձնում էին առանցքներից մեկի պատասխանատվությունը: Այս ընթացքը շարունակվեց մինչև Սամեն Ալ-Այեմմե գործողության ավարտը այսինքն մինչև 1981թ. սեպտեմբերի ավարտը: Սամեն Ալ-Այեմմե գործողության ընթացքում ցանկացած նահանգի կամ քաղաքի ուժերը միայնակ կամ միանալով տարածաշրջանների ուժերին ստանձնում էին գործողությունների առանցնքերից մեկի պատասխանատվությունը:

Աբադանը դուրս բերվեց թշնամու պաշարումից

Պաշտպանության գերագույն խորհրդում որպես Իմամ Խոմեյնիի ներկայացուցիչ Այաթոլլահ Խամենեյին նախքան Սամեն Ալ-Այեմմե գործողությունը պատերազմի ընթացքի վերաբերյալ մի վերլուծության մեջ այսպես է ասել.«Ընդհանրապես նախքան Սամեն Ալ-Այեմմե գործողությունը մեր ռազմական գործողությունները առհասարակ հաջողության չեն հասել: Գուցե մեկ կամ երկու գործողություն կարողանանք հիշել, որոնք մասամբ հաջող են եղել և պատճառն էլ այն է, որ նախքան Սամեն Ալ-Այեմմե գործողությունը ժողովրդական ուժերը չէին կիրառվում: Այսինքն ռազմական գործողություններում աշխարհազորի ու պահակազորի մասնակցության խոսքն անգամ չկար: Պահակազորը անհրաժեշտ հնարավորությունը չուներ ու բացի այդ ռազմական պատասխանատուները նույնիսկ պատրաստ չէին պահակազորին թույլ տալ մուտք գործել ռազմական ոլորտ: Բանի Սադրի հետ անհամաձայնության թեմաներից մեկը հենց այս խնդիրն էր: Բանակի սահմանափակ ուժերն էլ, բնական էր, որ Բանի Սադրի նման հրամանատարի ներկայությամբ հաջողության քիչ շանսեր ունեին և գործնականում էլ անհաջող էին»: Այաթոլլահ Խամենեին մի ուրիշ տեղ Խոռամշահրի ազատագրման ուշացման մասին այսպես է ասում.«Իմ կարծիքով Խոռամշահրը մի տարի ուշ ազատագրվեց, քանի որ անցյալ տարի ԻՀՊԿ-ին լուրջ չէին վերաբերվում և զինված ուժերի ռազմական կազմավորման մեջ ԻՀՊԿ-ի ներկայությունը  նույնպես չէր ենթադրվում»: Հեղաշրջելով իր պայմանները ԻՀՊԿ-ն կարողացավ ավելացնել իր կարողությունները և ժողովրդական ուժերի տարողությունները: Այնպես որ երկու ամսվա ընթացքում պահապանների կորպուսը կարողացավ Սամեն Ալ-Այեմմե գործողության նախօրեին ձևավորել 25 ռազմական գումարտակ և շարունակելով այս ուղին հաջորդ գործողությունների ընթացքում իր պաշտոնական գումարտակների թիվը հերթականորեն դարձնել 32, 135 և 144: Սամեն Ալ-այեմմե գործողության հաջողությամբ պարզվեց, որ նոր ռազմավարությամբ հնարավոր է նախագծել ու գործադրել ծավալուն ռազմական գործողություններ: Բանակի ու ԻՀՊԿ-ի հրամանատարները բազում ժողովների ընթացքում քննարկեցին նոր պայմանները և դրա հիմունքներով նախագծեցին նոր ռազմավարությունը, ինչը երեք նպատակ էր հետապնդում»:

Այաթոլլահ Խամենեին ռազմաճակատում

Պատերազի առաջին նպատակը իրաքյան ռազմական տեխնիկայի առավել քանակությամբ  ոչնչացումն էր: Նպաստավոր դիրքերի տիրանալը և պաշտպանական գծերի քանակի նվազեցումը և նոր գործողություններում պաշտպանական գծերի ներուժն օգտագործելու համար պաշտպանական գծերի առկայության կարիքը նվազագույնի հասցնելը պատերազմի երկրորդ նպատակն էր: Պատերազմի երրորդ նպատակը վերջնական գործողությունների համար նախապատրաստվելը և աստիճանաբար օկուպացված շրջանների ազատագրելն էր: Այս ռազմավարության հիմունքներով մշակվեց «Քերբելա» անունը կրող 12 ռազմական գործողություններից կազմված նախագիծ, որոնց առաջնահերթության ճշտման հիմնական գործոններից էին գործողության տարածքի համար անհրաժեշտ ուժի ու առկա ուժերի կարողության համապատասխանության աստիճանը, ռազմական տեսանկյունից գետնի վիճակը ու նույնպես գործողության տարածաշրջանի կարևորությունը: Գործադրված ջանքերի ու Քերբելա կոչվող 12 հաջորդական գործողությունների արդյունքների մասին ԻՀՊԿ-ի  ժամանակի հրամանատար Մոհսեն Ռեզային ասում է.«Սամեն Ալ-Այեմմե գործողությունից հետո մենք մուտք գործեցինք նոր ժամանակաշրջան ու ռազմավարության նոր փուլ: Նախատեսվեց, որ այս փուլում նախագծվի Քերբելա 1-ից մինչև Քերբելա 12 գործողությունների շարքը: Այս 12 գործողությունները առաջին համաստեղային գործողություններն էին, որ սկսվում էին մի կետից ու ավարտվում էին մի ուրիշ տեղ և իրագործվում էին հաջորդաբար: Պարզ էր, որ ցանկացած գործողություն որտեղ է կատարվելու ու նույնիսկ անվանակոչվել էին այդ գործողությունները»: Այս հիմունքներով բանակի ու ԻՀՊԿ-ի հրամանատարաների միջև տարատեսակ քննարկումներից հետո որպես Քերբելա շարքի առաջին ռազմական գործողություն նախագծվեց ու իրականացվեց Թարիիղ Ալ-Ղոդս ռազմական գործողությունը: 1981թ. վաղ առավոտյան շիաների երրորդ առաջնորդի անունով՝ «Յա Հոսեյն» սուրբ նշանաբանով միաժամանակ մի քանի առանցքներով Բոստան քաղաքի ազատագրման ու Չոզաբեհ նեղուցում սահմանային գծերին հասնելու նպատակով սկսվեց Թարիղ Ալ-Ղոդս ռազմական գործողությունը: Նահատակ Հոսեյն Բաղերիի նախագծած մարտական գործողության ընթացքում պահակազորի 23 և բանակի 9 գումարտակների մի քանի առանցքներում Իրաքի 60 սպառազինված գումարտակների դեմ շղթայազերծեցին իրենց մարտական գործողությունները: Թարիղ Ալ-Ղոդս ռազմական գործողության հիմնական յուրահատկությունը գործողության տարածքի հյուսիսային շրջանների ավազուտներից անցնելն էր, ինչը անակնկալի բերեց թշնամուն: Հյուսիսային առանցքներում իրանական ուժերի հաջողության հետևանքով թուլացան հարավում տեղակայված իրաքցիների դիրքերը և գործողությունը հենց այս առանցքում էլ հաղթեց: Իրանցի հնարամիտ երիտասարդները ամեն մի գործողության մեջ նոր խելամիտ քայլերով անակնկալի բերեցին թշնամուն և ծանր հարվածներ հասցրին Իրաքի բաասական բանակին: Նրանք այն կետից էին սկսում մարտական գործողությունները, որ թշնամին նույնիսկ չէր ենթադրում, որ հնարավոր է մարդն անցնի այդ բնական արգելքներից ինչ մնար ռազմական տեխնիկա էլ տեղափոխվեր այդ անանցանելի ճանապարհներով: Ավազուտներից անցնելը այն էլ գիշերով, այնպես որ թշնամին գլխի չնկնի շատ բարդ գործ էր, սակայն պահակազորի, աշխարհազորի ու բանակի ուժերը կարողացան անցնելով Իրաքի բաասական բանակի պաշտպանական գծերի առավելությունն համարվող այդ տարածքներից ներթափանցել թշնամու պաշտպանական գծերի խորքերը: Բարեկամներ հաջորդ թողարկման ընթացքում կանդրադառնանք Թարիղ Ալ-Ղոդս գործողության առավել մանրամասներին։