Պայծառ ապագա(15)
https://parstoday.ir/hy/radio/iran-i150100-Պայծառ_ապագա(15)
Այս հաղորդման ընթացքում կքննարկենք ավիատիեզերական ոլորտում Իրանի առաջընթացը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 09:09 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կքննարկենք ավիատիեզերական ոլորտում Իրանի առաջընթացը:

Բարև Ձեզ հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Պայծառ ապագա»հաղորդաշարի հերթական թողարկումը:Նախորդ մի քանի հաղորդումներում , խոսել ենք Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանի Իսլամական Հանրապետության գիտական ​​առաջընթացի մասին և անդրադարձել Իսլամական Հանրապետության միջուկային խաղաղասիրական ծրագրի զարգացմանը:Իրանը, չնայած իր թշնամիների, հատկապես՝ Իսրայելի կեղծ ռեժիմի և ԱՄՆ -ի ստեղծած  խոչընդոտներին, ձեռք է բերել միջուկային վառելիքի ցիկլի լիարժեք տեխնոլոգիան և միջուկային էներգիայի տեխնոլոգիայի ոլորտում աշխարհի առաջատար երկրներից է: Իրանը, միջուկային վառելիքի ցիկլ ունեցող աշխարհի 13 երկրներից մեկն է, որտեղ ուրանի հայտնագործումը, արդյունահանումը, դեղին կարկանդակի արտադրությունը և դրա փոխակերպումը «uf6» գազի, իրականացվում են վառելիքի արտադրության և վառելիքի համալիրների շրջագծում:Իրանը նաև այն երկրներից է, որն ունի ուրանի հարստացման ունակություն:.Արգենտինան, Բրազիլիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Իրանը, Ճապոնիան, Նիդեռլանդները, Հյուսիսային Կորեան, Պակիստանը, Ռուսաստանը, Բրիտանիան և ԱՄՆ -ն այն երկրների ցանկում են, որոնք ունեն ուրանի հարստացման ներուժ:Ներկայումս Իրանը գտնվում է աճի և զարգացման այնպիսի ոլորտներում, որոնք կոչվում են բարձրակարգ տեխնոլոգիա:Տեխնոլոգիաներից մեկը ավիատիեզերական ոլորտում աշխատանքներն են:Աշխարհահռչակ «Ֆոտոն» ինստիտուտի տվյալներով ՝ Իրանը ավիատիեզերական  տեխնոլոգիայի բնագավառում նորաստեղծ ուժերից  է և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման առումով 11-րդ երկիրն է:Իրանը նաև  արբանյակի արձակման տեխնոլոգիա ունեցող տասնմեկ երկրների շարքում է:Տիեզերական տեխնոլոգիան ,գիտելիքների և տեխնոլոգիաների ընդհանրությունն է և մարդ արարածը երկրագնդի շրջակա մթնոլորտը և երկնային այլ մարմինները ուսումնասիրելու նպատակով , ճանապարհորդում  ու բնակվում  է այնտեղ հետազոտական աշխատանք ծավալում և   ռոբոտային ու  ոչ ռոբոտային սիստեմով տվյալներ հավաքագրում: Միջազգային  գիտական համայնքներում շեշտվում է տիեզերական տնտեսագիտության զարգացումը տիեզերական ծրագրերի մշակման միջոցով։ Այս ոլորտի փորձագետները համոզված  են, որ տիեզերական ոլորտը , հարստություն ստեղծելու հնարավորություն է ,որը  կարող է արդյունավետ լինել աշխատատեղերի և զբաղվածության ստեղծման առումով: Ուստի զանազան  երկրներ փորձել են զարգանալ  տիեզերական ոլորտում եւ Իրանը ևս  իր հետազոտողների ջանքերի շնորհիվ  աշխարհում լավ դիրք է զբաղեցրել: 

  Իսլամական հեղափոխության հաղթանակի 30-ամյակին ,1387 թվականի բահման ամսի 15-ին Իրանը տիեզերք ուղարկեց  «Օմիդ»արբանյակը ,որը լիովին ներքին արտադրություն էր

Այսօր աշխարհում արբանյակները համարվում են երրորդ աչքը եւ այն երկրները, որոնք չունեն այս արդյունաբերությունը  կոչվում են կույր երկրներ: 1950 թվականից ի վեր, երբ մարդը զբաղվեց տիեզերական ոլորտով ,մինչ այժմ մարդու կյանքում կարևոր փոփոխություններ են իրականացել և այսօր մարդիկ չեն կարողանում ապրել առանց տիեզերական նվաճումների:Տիեզերական տեխնոլոգիաների արտադրանքներից մեկը բջջային հեռախոսների համակարգերն են ,որոնք  համարվում են մարդկային կյանքի կամ նավիգացիոն համակարգերի մասնիկը և  օդային , ցամաքային ու  ծովային , ընդհանուր տրանսպորտը կատարվում է տիեզերական տեխնոլոգիայի նավիգացիոնի միջոցով: Այսօր Իրանի  14 համալսարաններում դասավանդվում է ավիատիեզերական ճյուղը , և ավելի քան 250 գիտական կադրեր ,զանազան խմբերում ու ֆակուլտետներում աշխատանք են ծավալում  և կան ավելի քան 4000 շրջանավարտներ: Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները ,ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղասիրական միջուկային ծրագրերում , այնպես էլ ավիատիեզերքի ոլորտում Իրանաֆոբիայի շրջագծում  շանտաժներ են անում:Նրանք փորձում են ավիատիեզերքի ոլորտում Իրանի առաջընթացը ,ռազմական բնույթի ներկայացնել և նման առաջընթացը մեկնաբանում են   մայրցամաքային բալիստիկ հրթիռների հասնելու միջոց:Աշխարհում, գիտական շատ ոլորտներ ու արդյունաբերություններ ունեն երկակի գործառույթ և ռազմական արդյունաբերության շատ ձեռքբերումներ օգտագործվել են  արդյունաբերություններում , ավելի լավ կյանք ստեղծելու  համար:Հաղորդակցության  եւ էլեկտրոնային գիտության զարգացման ոլորտում  բազմաթիվ առաջընթացներ  ,նախ ռազմական բնույթի են եղել :ԱՄՆ-ը եւ նրա որոշ դաշնակիցներ երկու հիմնական պատճառներով փորձում են թերագնահատել գիտության եւ արդյունաբերության շատ ոլորտներում Իրանի առաջընթացը , կամ ստելով, դրանք ռազմական բնույթի ներկայացնել Իրանի հարևաններին վախեցնելու նպատակով : Իրանաֆոբիայի քաղաքականության շրջագծում ,նպատակը հետևյալն է՝ Իրանում  արձանագրված փոփոխությունները չարտացոլվեն դրսում և Իրանից ներկայացվի նախնադարյան պատկեր: Շատ զբոսաշրջիկներ, իմասնավորի արևմտյան երկրների զբոսաշրջիկները Իրան այցելելուց հետո  զարմանում են: Այն, ինչ Իրանի մասին է ներկայացվում արևմտյան ԶԼՄ-ներում, շատ է տարբերվում առաջընթաց և զարգացում ապրող մի երկրի իրականություներից :

 Սիմորղ արբանյակակիրը և Զաֆար արբանյակը լուսահոգի Իմամ Խոմեյնիի տիեզերական բազայում պատրաստ է արձակման համար
1398 թվականի Բահման 

Սակայն Իրանի շատ զարգացումներ անհերքելի են: Իրանի հասանելիությունը  միջուկային վառելիքի ամբողջական ցիկլին եւ առաջին ատոմակայանի գործարկումը, կամ երկրի  ուղեծիր արբանյակային հրթիռներ ուղարկելը , հնարավոր չէ անտեսել:Այդ իսկ պատճառով Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները,գլխավորությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի կեղծ ռեժիմի ,փորձում են Իրանի խաղաղասիրական միջուկային ծրագիրը  և Իրանի Իսլամական Հանրապետության  ավիատիեզերական արդյունաբերության առաջընթացը ռազմական ներկայացնելով , դրանք սպառնալիք համարել տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար: Նրանք փորձում են բավարար պատրվակներ ձեռք բերելով  Իրանի նկատմամբ  սահմանափակումներ ստեղծել:Հենց այս շրջագծում ,Բարաք Օբամայի նախագահության տարիներին ԱՄՆ-ը ,ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ դաժան պատժամիջոցներ հաստատեց:Պատժամիջոցներով  հանդերձ ,Իրանը ինչպես միջուկային խաղաղասիրական ծրագրում,այնպես էլ ավիատիեզերական ոլորտում մեծ առաջընթաց արձանագրեց: Վերջին տասնամյակի ընթացքում Իրանը տիեզերք է արձակել մի քանի արբանյակակիր հրթիռներ և Երկրի ուղեծրում տեղադրել փոքր արբանյակներ, և ԱՄՆ-ի ավիատիեզերական կառույցները ևս   հաստատել են Իրանի հաջողությունը:Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին իսլամական երկիրն է, որը նման մեծ հաջողությունների է հասել:Հաղորդակցության դարաշրջանում արբանյակային նվաճումները, որոնք արդյունաբերական շատ երկրների ուշադրության կիզակետում են,  հրթիռային ու միջուկային նվաճումների ,նաև հեռահաղորդակցության, ավտոմոբիլային, պողպատաշինության , նավթի, գազի և նավթաքիմիական արդյունաբերության զարգացումները  ապացուցում են, որ Իսլամական Հանրապետությունը մուտք է գործել  աշխարհի զարգացած երկրների ակումբ:Այսօր Իսլամական Հանրապետության պես երկիրը, իր փառահեղ  հեղափոխությունից  հետո քառասուն տարիների ընթացքում ,ոչ միայն անցել է արդյունբերական բազմաթիվ ոլորտներում արդյունաբերական զարգացման փուլերից ,այլև մուտք է գործել  ժամանակակից տեխնոլոգիաների, իշարս՝ հաղորդակցության ,արբանյակների և հրթիռների ոլորտներ և կարճ ժամանակվա ընթացքում  տիեզերք է արձակել մի քանի արբանյակակիր հրթիռներ և արբանյակներ: Արբանյակային պատկերները օգտագործվում են բնական աղետների կանխատեսման և վնասները նվազեցնելու ուղղությամբ դրանց հետևանքները կառավարելու  համար, հանքային հետազոտությունների, կլիմայի փոփոխությունները քննարկելու, անտառները, արոտավայրերը, օվկիանոսները մոնիտորինգի ենթարկելու  և մի շարք այլ աշխատանքների համար: Արբանյակների օգտագործումը հաղորդակցության  , տվյալների և պատկերների փոխանցման ոլորտներում   երկար ժամանակ  է ինչ որակավորել է մարդկային կյանքը , և ամբողջ աշխարհից  հեռուստատեսային ուղիղ եթերները  և հեռախոսային կապերն իրականանում են տիեզերական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ:

Իրանի արբանյակակիրները

Նոր արբանյակները, արբանյակներ պատրաստելու  և արձակելու տեխնոլոգիայի հետ միասին,  Իրանին հնարավորություն են ընձեռնում ,որպեսզի տիեզերական գիտությունը օգտագործի երկիրը զանազան ոլորտներում ,այդ թվում ՝հաղորդակցության ,երկրաբանության,կլիմայի փոփոխության դիտարկման, անտառների պահպանման և երկիր մոլորակի ջերմաստիճանը մոնիտորինգի ենթարկելու համար:Իրանի աշխարհագրական դիրքը և բազմազանություններով առլեցուն աշխարհագրական տարածքում նրա տեղակայվելը, պատճառ են դարձել ,որ Իրանը իր տարածքը  վերահսկելու համար արբանյակ օգտագործի: Իրականության մեջ իրանցի գիտնականները ցանկանում են արբանյակ պատրաստելու ,արձակելու և հետապնդման տեխնոլոգիայով ,վերահսկել և օգտագործելի դարձնել հիշյալ երևույթները: Իրանի Իսլամական Հանրապետության 20-ամյա տիեզերական ծրագրերի ուղղությամբ,բազմաթիվ ջանքեր են  գործադրվել գիտություն ձեռք բերելու , այնուհետև արբանյակներ նախագծելու, կառուցելու, փորձարկելու, գործարկելու և օգտագործելու տեխնոլոգիաների առումով  ,որոնք հանդիսանում են տիեզերական տեխնոլոգիաների շղթայի օղակները:Այսօր նշված բոլոր տեխնոլոգիաները տեղայնական  են և շղթան համալրված է: